https://arm.sputniknews.ru/20251102/inchy-kapahvovi-kajun-himq-hajastani-apagaji-hamar-qaghaqagitutjan-dvoktvori-arajarky-95190256.html
Ինչը կապահովի կայուն հիմք Հայաստանի ապագայի համար. քաղաքագիտության դոկտորի առաջարկը
Ինչը կապահովի կայուն հիմք Հայաստանի ապագայի համար. քաղաքագիտության դոկտորի առաջարկը
Sputnik Արմենիա
Քաղաքագիտության դոկտոր և «Ex Oriente Հայաստանի արևելագետների միություն» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանը կարծում է, որ ԱԺ պատգամավորների շարքում պետք է գերակշռեն... 02.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-02T20:28+0400
2025-11-02T20:28+0400
2025-11-02T20:28+0400
հայաստան
հայ առաքելական եկեղեցի
սփյուռք
ազգային ժողովի ընտրություններ
կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0e/94593227_0:0:1600:901_1920x0_80_0_0_6863cf6e4b4966cd840fc8abddd55fc0.jpg
ՀՀ Սահմանադրության փոփոխությունը չի կարող դիտարկվել ազգային ինքնությունից, պատմական հիշողությունից և պետության առջև ծառացած մարտահրավերներից անջատ։ Այս համատեքստում հայ հասարակությունն իրավունք չունի անմասն մնալու։ Եվ ոչ թե պարզապես պետք է քննադատել, այլև հստակ, կառուցողական և ազգային կողմնորոշում ունեցող քաղաքական օրակարգ առաջ քաշել՝ այլընտրանքային առաջնորդության և աջակցության մոբիլիզացման հայեցակարգով։Հայաստանի նման փոքր երկրի համար քիչ կուսակցությունների պարագայում քաղաքական դիրքորոշումներն ավելի հասկանալի կդառնան։ Սա կօգնի հայ ընտրողներին ավելի հեշտ կողմնորոշվել` առանց խճճվելու միանման կուսակցությունների մեջ, որոնք երբեք գործնականում չեն պաշտպանել բնակչության տարբեր շերտերի շահերը։ Հինգ կուսակցություն ունենալու դեպքում ավելի հստակ և պարզ ընտրությունը երաշխավորված է։ Սակավաթիվ կուսակցությունների պարագայում սովորաբար գերիշխում է չափավոր կենտրոնը, ինչը օգնում է նվազեցնել բևեռացման և ծայրահեղականության մակարդակը։ Եվ վերջապես, ավելի քիչ թվով կուսակցություններ նշանակում է միջոցառումների, ընտրությունների, քարոզարշավների և քաղաքական բյուրոկրատիայի վրա ծախսվող ավելի քիչ գումարներ։Միևնույն ժամանակ, խորհրդարանականների որակավորումը բարձրացնելու նպատակով առաջարկվում է սահմանել, որ խորհրդարանական կազմի առնվազն 60%-ը պետք է լինեն իրավաբաններ և ունենան առնվազն 10 տարվա մասնագիտական փորձ։ Սա կնպաստի օրենսդիր մարմնի իրավական գրագիտության և օրենքների մշակման ու ընդունման մշակույթի մակարդակի բարձրացմանը։ Պատահական չէ, որ XIX դարի կեսերին և XX դարի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի անդամների մոտ 80 տոկոսը իրավաբաններ էին։ 1960-ականներին իրավաբանները զբաղեցնում էին Կոնգրեսի տեղերի 60 տոկոսը։ Վերջին տասնամյակներում նրանց մասնաբաժինը կազմում է մոտ 50 տոկոս։Քրիստոնյա Հայաստան. քաղաքական իրողությունների տրամաբանության փնտրտուքումԻրավաբանական փորձագիտությունը միշտ բարելավում է օրենսդրական աշխատանքի որակը, ինչի անհրաժեշտությունն այդքան ունի ՀՀ օրենսդիր մարմինը: Իրավաբանները հասկանում են, թե ինչպես են գրվում, մեկնաբանվում և կիրառվում օրենքները, ինչը օգնում է ստեղծել հստակ, տրամաբանական և իրագործելի նորմատիվային ակտեր: Իրենց մասնագիտական կարողությունների շնորհիվ նրանք կարողանում են նկատել առաջարկվող օրենքներում առկա իրավական բացերը, հակասությունները կամ հնարավոր բացասական հետևանքները: Սա նպաստում է իրավական համակարգի արդյունավետությանը մեզ և Հայաստանի ապագա սերունդների համար: Իրավաբաններին սովորեցրել են պաշտպանել սահմանադրական սկզբունքները, քաղաքացիական ազատությունները և օրենքի գերակայությունը: Խորհրդարանում նրանք կարող են հանդես գալ որպես իշխանության վերահսկողներ՝ հետևելով, որ նոր նախաձեռնությունները չխախտեն ընտրողների իրավունքները և դուրս չգան օրենքի շրջանակներից:Կանադա` երկքաղաքացիության առկայության դաշնային օրենսդրական արգելք չկա խորհրդարանի անդամների (պատգամավորների) կամ նախարարների համար։Բուլղարիայում երկքաղաքացիություն ունեցողները կարող են պատգամավորներ և նախարարներ լինել։Մեծ Բրիտանիայում չկա որևէ հատուկ օրենք, որը արգելում է խորհրդարանի անդամներին և նախարարներին երկքաղաքացիություն ունենալ, որակավորման այլ պահանջների` տարիք և բնակության վայր, պահպանման պայմանով։Այդ դեպքում, ինչո՞ւ Հայաստանը և հայ ժողովուրդը չեն կարող վերացնել այդ սահմանափակումներն իրենց ունեցած եզակի ռեսուրսի՝ սփյուռքի համար: Վերջապես, նոր մոդելի հիմնասյուներից մեկը կլինի հակակշիռների և զսպումների համակարգի ամրապնդումը իշխանության որևէ թևի գերիշխանությունը կանխելու համար:Հայ Առաքելական եկեղեցու և սփյուռքի ինտեգրումը պետական գործընթացներին պետք է լինի ոչ թե ձևականություն, այլ գիտակցված ընտրություն: Եկեղեցին և սփյուռքը հզոր ռազմավարական ռեսուրսներ են, առանց որոնց ակտիվ մասնակցության անհնար է հայկական պետականության լիարժեք զարգացումը և միջազգային առաջմղումը: Միայն նման մոտեցումը կապահովի հասարակական համախմբում և հիմք կստեղծի Հայաստանի կայուն ապագայի համար:Հեղաշրջման փորձ չի եղել, բոլորը քաղաքական հետապնդումներ են. Փաշինյանի նախկին խորհրդական
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Արսեն Գասպարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0e/94593227_405:0:1472:1067_100x100_80_0_0_6560a950e4766804406cfb9371c84586.jpg
Արսեն Գասպարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0e/94593227_405:0:1472:1067_100x100_80_0_0_6560a950e4766804406cfb9371c84586.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0e/94593227_177:0:1600:1067_1920x0_80_0_0_9d6c6d3d44bed520f1a4c66cf3f73d5f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արսեն Գասպարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0e/94593227_405:0:1472:1067_100x100_80_0_0_6560a950e4766804406cfb9371c84586.jpg
հայաստան, հայ առաքելական եկեղեցի, սփյուռք, ազգային ժողովի ընտրություններ, կուսակցություն
հայաստան, հայ առաքելական եկեղեցի, սփյուռք, ազգային ժողովի ընտրություններ, կուսակցություն
Ինչը կապահովի կայուն հիմք Հայաստանի ապագայի համար. քաղաքագիտության դոկտորի առաջարկը
Քաղաքագիտության դոկտոր և «Ex Oriente Հայաստանի արևելագետների միություն» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանը կարծում է, որ ԱԺ պատգամավորների շարքում պետք է գերակշռեն իրավաբանները. դա կբարելավի օրենսդրական աշխատանքի որակը և կնպաստի տրամաբանական և իրագործելի օրենքների ստեղծմանը։
ՀՀ Սահմանադրության փոփոխությունը չի կարող դիտարկվել ազգային ինքնությունից, պատմական հիշողությունից և պետության առջև ծառացած մարտահրավերներից անջատ։ Այս համատեքստում հայ հասարակությունն իրավունք չունի անմասն մնալու։ Եվ ոչ թե պարզապես պետք է քննադատել, այլև հստակ, կառուցողական և ազգային կողմնորոշում ունեցող քաղաքական օրակարգ առաջ քաշել՝ այլընտրանքային առաջնորդության և աջակցության մոբիլիզացման հայեցակարգով։
Անկախ նրանից, թե սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանը կդառնա նախագահական հանրապետություն, թե կմնա խորհրդարանական, երկրում հասունացել է քաղաքական համակարգը փոխելու անհրաժեշտություն։ Կուսակցական դաշտը պետք է սահմանափակել` առավելագույնը հինգ քաղաքական միավոր։ Բոլոր ուժերը պետք է հարեն երկու հիմնական գաղափարախոսական հոսանքների՝ լիբերալ և պահպանողական, իսկ երեք պատմական կուսակցությունների՝ ՀՅԴ-ի (սոցիալիստներ), Ռամկավարների (դեմոկրատ–լիբերալներ) և Հնչակյանների (սոցիալ-դեմոկրատներ) ղեկավար մարմինները պետք է սփյուռքից տեղափոխվեն Հայաստան։ Սահմանադրությունից բացի, սա պետք է կանոնակարգվի նաև քաղաքական կուսակցությունների մասին նոր օրենքով։
Հայաստանի նման փոքր երկրի համար քիչ կուսակցությունների պարագայում քաղաքական դիրքորոշումներն ավելի հասկանալի կդառնան։ Սա կօգնի հայ ընտրողներին ավելի հեշտ կողմնորոշվել` առանց խճճվելու միանման կուսակցությունների մեջ, որոնք երբեք գործնականում չեն պաշտպանել բնակչության տարբեր շերտերի շահերը։ Հինգ կուսակցություն ունենալու դեպքում ավելի հստակ և պարզ ընտրությունը երաշխավորված է։ Սակավաթիվ կուսակցությունների պարագայում սովորաբար գերիշխում է չափավոր կենտրոնը, ինչը օգնում է նվազեցնել բևեռացման և ծայրահեղականության մակարդակը։ Եվ վերջապես, ավելի քիչ թվով կուսակցություններ նշանակում է միջոցառումների, ընտրությունների, քարոզարշավների և քաղաքական բյուրոկրատիայի վրա ծախսվող ավելի քիչ գումարներ։
Միևնույն ժամանակ, խորհրդարանականների որակավորումը բարձրացնելու նպատակով առաջարկվում է սահմանել, որ խորհրդարանական կազմի առնվազն 60%-ը պետք է լինեն իրավաբաններ և ունենան առնվազն 10 տարվա մասնագիտական փորձ։ Սա կնպաստի օրենսդիր մարմնի իրավական գրագիտության և օրենքների մշակման ու ընդունման մշակույթի մակարդակի բարձրացմանը։ Պատահական չէ, որ XIX դարի կեսերին և XX դարի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի անդամների մոտ 80 տոկոսը իրավաբաններ էին։ 1960-ականներին իրավաբանները զբաղեցնում էին Կոնգրեսի տեղերի 60 տոկոսը։ Վերջին տասնամյակներում նրանց մասնաբաժինը կազմում է մոտ 50 տոկոս։
Իրավաբանական փորձագիտությունը միշտ բարելավում է օրենսդրական աշխատանքի որակը, ինչի անհրաժեշտությունն այդքան ունի ՀՀ օրենսդիր մարմինը: Իրավաբանները հասկանում են, թե ինչպես են գրվում, մեկնաբանվում և կիրառվում օրենքները, ինչը օգնում է ստեղծել հստակ, տրամաբանական և իրագործելի նորմատիվային ակտեր: Իրենց մասնագիտական կարողությունների շնորհիվ նրանք կարողանում են նկատել առաջարկվող օրենքներում առկա իրավական բացերը, հակասությունները կամ հնարավոր բացասական հետևանքները: Սա նպաստում է իրավական համակարգի արդյունավետությանը մեզ և Հայաստանի ապագա սերունդների համար: Իրավաբաններին սովորեցրել են պաշտպանել սահմանադրական սկզբունքները, քաղաքացիական ազատությունները և օրենքի գերակայությունը: Խորհրդարանում նրանք կարող են հանդես գալ որպես իշխանության վերահսկողներ՝ հետևելով, որ նոր նախաձեռնությունները չխախտեն ընտրողների իրավունքները և դուրս չգան օրենքի շրջանակներից:
Հայաստանի համար սկզբունքորեն կարևոր է վերջապես լուծել երկքաղաքացիության հարցը՝ սփյուռքի ներկայացուցիչներին խորհրդարանի, կառավարության և դատական ատյանների աշխատանքում ներգրավելու համար: Ահա մի քանի օրինակ միջազգային պրակտիկայից, որտեղ, հանուն արդարության պետք է նշենք, որ առանձին պաշտոնների համար կարող են գոյություն ունենալ որոշակի սահմանափակումներ գաղտնի տեղեկատվությանը հասանելիության համար:
Կանադա` երկքաղաքացիության առկայության դաշնային օրենսդրական արգելք չկա խորհրդարանի անդամների (պատգամավորների) կամ նախարարների համար։
Բուլղարիայում երկքաղաքացիություն ունեցողները կարող են պատգամավորներ և նախարարներ լինել։
Մեծ Բրիտանիայում չկա որևէ հատուկ օրենք, որը արգելում է խորհրդարանի անդամներին և նախարարներին երկքաղաքացիություն ունենալ, որակավորման այլ պահանջների` տարիք և բնակության վայր, պահպանման պայմանով։
Այդ դեպքում, ինչո՞ւ Հայաստանը և հայ ժողովուրդը չեն կարող վերացնել այդ սահմանափակումներն իրենց ունեցած եզակի ռեսուրսի՝ սփյուռքի համար: Վերջապես, նոր մոդելի հիմնասյուներից մեկը կլինի հակակշիռների և զսպումների համակարգի ամրապնդումը իշխանության որևէ թևի գերիշխանությունը կանխելու համար:
Հայ Առաքելական եկեղեցու և սփյուռքի ինտեգրումը պետական գործընթացներին պետք է լինի ոչ թե ձևականություն, այլ գիտակցված ընտրություն: Եկեղեցին և սփյուռքը հզոր ռազմավարական ռեսուրսներ են, առանց որոնց ակտիվ մասնակցության անհնար է հայկական պետականության լիարժեք զարգացումը և միջազգային առաջմղումը: Միայն նման մոտեցումը կապահովի հասարակական համախմբում և հիմք կստեղծի Հայաստանի կայուն ապագայի համար: