00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Արսեն Թավադյան
Հուլիսին փոխված օրենքով ՀԾԿՀ–ն իրավունք ունի դադարեցնելու ՀԷՑ–ի լիցենզիան. Արսեն Թավադյան
09:06
11 ր
Լևոն Օհանյան
«Հետադարձ հիփոթեքը» հակասության մեջ է մտնում սեփականության տնօրինման իրավունքի հետ. Լևոն Օհանյան
09:18
12 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ռուբեն Մելիքյան
Մարդկանց «շան տղերք» անվանելը խուլիգանություն չէ, իսկ դրան պատասխանելը խուլիգանությո՞ւն է. Ռուբեն Մելիքյան
13:07
1 ր
Ալեն Սիմոնյան
Սկսում են քննարկել որևէ մեկի սեռական կյանքը. Ալեն Սիմոնյանը` Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ձերբակալության մասին
13:08
1 ր
Կարեն Մրզոյան
Հայաստանը Թուրքիայի համար վտանգ ներկայացնող երկրների եռյակում է. Կարեն Միրզոյան
13:09
1 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
ՀԾԿՀ նիստ
ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու օրակարգով ՀԾԿՀ նիստը սկսվել է սկանդալով
18:11
3 ր
Ռոմանոս Պետրոսյան
«Ես տիրապետում եմ իրավիճակին»․ Ռոմանոս Պետրոսյան
18:14
2 ր
Արմինե Ֆանյան
Քննչական կոմիտեում երկու հոգևորականի են հարցաքննել վկայի կարգավիճակով. Արմինե Ֆանյան
18:16
2 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Կարեն Միրզոյան
Բանակցային փաստաթղթերը կորսված հնարավորությունների փաստաթղթեր են. Կարեն Միրզոյան
09:05
15 ր
Արմեն Բադալյան
Թևերը ոլորելով տանում են մարդասպաններին, ահաբեկիչներին, ոչ թե պոդկաստ վարողներին. Բադալյան
09:21
7 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:01
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Նիկոլ Փաշինյան
Հստակ, աներկբա, միանշանակ և տարընթերցման տեղիք չտվող պատասխան եմ ուզում տալ. Փաշինյանը` TRIP-ի մասին
17:05
3 ր
Մարինե Ֆարմանյան
Իրավական ահաբեկման ենթարկելու նպատակ է հետապնդում այս ամենը. Մարինե Ֆարմանյան
17:15
4 ր
Դավիթ Ղազինյան
Իրենց օրոք կոծկվել է շատ լուրջ հավելագրման դեպք. Դավիթ Ղազինյան
17:20
3 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է, բայց նրան շարունակում են կալանքի տակ պահել

© Photo : press office of Gyumri municipalityՎարդան Ղուկասյան
Վարդան Ղուկասյան - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2025
Բաժանորդագրվել
Պաշտպանական խումբը հայտնում է, որ ընտրվել է համակցված խափանման միջոց՝ պաշտոնավարման կասեցում և բացակայելու արգելք։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik․ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է, բայց նրան շարունակում են ապօրինի ու անհիմն կալանքի տակ պահել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Հոկտեմբերի 21-ին հայտնել էինք, որ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։
Փոստանջյանի խոսքով՝ նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական խմբի ղեկավարը կայացրել է նոր որոշում, որով Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրվել է այլընտրանքային համակցված խափանման միջոց՝ պաշտոնավարման կասեցում և Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելք։
«Նշված որոշումն ընդունվել է 2025 թվականի հոկտեմբերի 21-ին, և նույն օրը հաստատվել է վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Գորիկ Հովակիմյանի կողմից։ Այնուամենայնիվ, որոշումը պաշտպանական կողմին տրամադրվել է միայն ութ օր անց, ինչն ինքնին խախտում է պաշտպանական իրավունքի իրացման երաշխիքները և փաստացի հետաձգել է Ղուկասյանի ազատ արձակման գործընթացը»,- գրել է Փոստանջյանը։
Նրա խոսքով՝ ստացվում է, որ նոր այլընտրանքային խափանման միջոցի ընտրության պահից Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը դադարել է ունենալ իրավական ուժ և հիմք։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ կալանքը որպես խափանման միջոց կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը անբավարար է` անհնար է։ Ըստ պաշտպանի՝ այս պայմաններում Ղուկասյանին կալանքի տակ պահելն անհիմն և ապօրինի ազատազրկում է։
Փոստանջյանի խոսքով՝ որոշման մասին տեղեկանալուց անմիջապես հետո Ղուկասյանի պաշտպանական խումբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ինչպես նաև այլ իրավասու մարմինների՝ մատնանշելով այս անօրինականությունը։ Որոշումից 10 օր է անցել, սակայն ոչինչ չի փոխվել։
«Վարդան Ղուկասյանի կալանքի շարունակական պահպանումը հակասում է ոչ միայն ՀՀ օրենսդրությանը, այլև մարդու հիմնարար իրավունքներին և իրավական պետության սկզբունքներին»,- գրել է Փոստանջյանը։
Պաշտպանական խումբը պահանջում է անհապաղ դադարեցնել Վարդան Ղուկասյանի ապօրինի կալանքը և անմիջապես ապահովել նրա ազատ արձակումը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։
Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։
Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ նրան նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։
Լրահոս
0