https://arm.sputniknews.ru/20251101/ukrainakan-atsi-hardzakman-hetevanqvov-belgvorvodi-marzum-khaghagh-bnakich-e-viravvorvel-95352160.html
Ուկրաինական ԱԹՍ–ի հարձակման հետևանքով Բելգորոդի մարզում խաղաղ բնակիչ է վիրավորվել
Ուկրաինական ԱԹՍ–ի հարձակման հետևանքով Բելգորոդի մարզում խաղաղ բնակիչ է վիրավորվել
Sputnik Արմենիա
Ուկրաինական զորքերը տարբեր միջոցներով պարբերաբար գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը։ 01.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-01T17:25+0400
2025-11-01T17:25+0400
2025-11-01T17:26+0400
ռուսաստան
բելգորոդ
անօդաչու թռչող սարք (աթս)
վիրավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/01/95351039_0:82:1156:732_1920x0_80_0_0_150c47f0cf69ecaa0e9dcda406b0d881.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով բեկորային բազմաթիվ վնասվածքներ է ստացել ՌԴ Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանի Մոշչյոնոյե գյուղի բնակիչներից մեկը: Այս մասին հայտնել է ՌԴ Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:«Դրոնի հարձակման հետևանքով տղամարդը գլխի, նախաբազկի, կրծքավանդակի և ազդրի բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել։ Ինքնապաշտպանության մարտիկները տուժածին տեղափոխել են կենտրոնական հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում։ Բուժումը շարունակելու համար նա կտեղափոխվի մարզային կլինիկական հիվանդանոց։ Հարձակման վայրում վնասվել է մեկ ավտոմեքենա, մեկ տուն և բակային շինություն»,-Telegram-ում գրել է նա։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բելգորոդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/01/95351039_36:0:1121:814_1920x0_80_0_0_b8f0bba96f2e437cafb09bd2a58a1569.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), վիրավոր
ռուսաստան, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), վիրավոր
Ուկրաինական ԱԹՍ–ի հարձակման հետևանքով Բելգորոդի մարզում խաղաղ բնակիչ է վիրավորվել
17:25 01.11.2025 (Թարմացված է: 17:26 01.11.2025) Ուկրաինական զորքերը տարբեր միջոցներով պարբերաբար գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով բեկորային բազմաթիվ վնասվածքներ է ստացել ՌԴ Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանի Մոշչյոնոյե գյուղի բնակիչներից մեկը: Այս մասին հայտնել է ՌԴ Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Դրոնի հարձակման հետևանքով տղամարդը գլխի, նախաբազկի, կրծքավանդակի և ազդրի բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել։ Ինքնապաշտպանության մարտիկները տուժածին տեղափոխել են կենտրոնական հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում։ Բուժումը շարունակելու համար նա կտեղափոխվի մարզային կլինիկական հիվանդանոց։ Հարձակման վայրում վնասվել է մեկ ավտոմեքենա, մեկ տուն և բակային շինություն»,-Telegram-ում գրել է նա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։