00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Արա Զոհրաբյան
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի որոշումների վերաբերյալ կդիմենք ՄԻԵԴ․ Արա Զոհրաբյան
14:06
2 ր
Սուրեն Սուրենյանց
Ալիևը, վկայակոչելով Թրամփին, հստակ հասկացրեց, որ իրենց պարամետրերով է բացվելու ճանապարհը. Սուրեն Սուրենյանց
14:12
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:55
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շիրակի մարզպետի խորհրդականն ու նրա սանիկը պարեկի են ծեծել. «Առավոտ»

© Kumayri GyumriԳյումրի
Գյումրի - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2025
Բաժանորդագրվել
Թերթը պարզել է դեպքի մանրամասները։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խորհրդական Գոռ Սարոյանն ու նրա սանիկը՝ Արտյոմ Հովհաննիսյանը, որն աշխատում է քրեական ոստիկանությունում, ոչ սթափ վիճակում պարեկային ծառայողի են ծեծել։ Տեղեկությունը հայտնում է «Առավոտ» թերթը։
ՆԳՆ-ից հաստատել են, որ ոստիկանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, կազմված փաստաթղթերն ուղարկվել են գլխավոր դատախազություն։
Թերթի տեղեկություններով` Գոռ Սարոյանի սանիկին անմիջապես ազատել են աշխատանքից։
«Դեպքը տեղի է ունեցել Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնի շենքում, որտեղ տեղակայված է պարեկային ծառայությունը։ Միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում․ պարեկին ծեծի ենթարկելու պատճառը եղել է այն, որ նա մոտ 10 օր առաջ խախտում կատարելու համար կանգնեցրել է «Ջիփ» մակնիշի ավտոմեքենան, որը պատկանել է Գոռ Սարոյանի աներոջը, և որի ղեկին եղել է նրա անչափահաս երեխան։ Գոռ Սարոյանը ևս գտնվել է այդ մեքենայում, պարեկը այն տեղափոխել է մեքենաների հատուկ պահպանվող տարածք։ Օրեր անց Գոռ Սարոյանը ոստիկան սանիկի՝ Արտյոմ Հովհաննիսյանի հետ ոչ սթափ վիճակում գնացել է ոստիկանության Կումայրի բաժնի շենքի առանձին մասնաճյուղում տեղակայված պարեկային ծառայություն ու հաշիվ պահանջել պարեկից»,– գրում է լրատվամիջոցը։
Պարբերականը գրում է, որ ոստիկանության շենքում տեղակայված տեսախցիկները ֆիքսել են կատարվածը, և դա պատճառ է դարձել, որ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անմիջապես աշխատանքից հեռացնի Շիրակի մարզպետի խորհրդականի ոստիկան սանիկին
Ըստ թերթի աղբյուրների` պարեկը մարմնական վնասվածքներ է ստացել, սա ևս հիմք է հանդիսացել, որ քրեական ոստիկանին ոչ միայն աշխատանքից ազատեն, այլև նրա արարքի համար դիմեն Գլխավոր դատախազություն։ Արտյոմ Հովհաննիսյանի վարած «Նիվա» մակնիշի մեքենան, որը պետական է, ոստիկանության հաշվեկշռում է, տեղափոխվել է մեքենաների հատուկ պահման վայր։
Այս թեմայի շուրջ թերթը փորձել է պարզաբանում ստանալ Գոռ Սարոյանից, նա չի պատասխանել հեռախոսազանգերին։
Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանն ազատազրկման դատապարտվեց 5 տարի 6 ամսով
Լրահոս
0