https://arm.sputniknews.ru/20251101/luvric-gvoghacvats-tankarzheq-ireri-mi-masy-pvordzel-en-vatsharel-stverajin-cancvov-zlm-95349129.html
Լուվրից գողացված թանկարժեք իրերի մի մասը փորձել են վաճառել ստվերային ցանցով. ԶԼՄ
Լուվրից գողացված թանկարժեք իրերի մի մասը փորձել են վաճառել ստվերային ցանցով. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Գողացված զարդերի տեղը դեռ հայտնի չէ։ 01.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-01T15:19+0400
2025-11-01T15:19+0400
2025-11-01T15:20+0400
ֆրանսիա
փարիզ
լուվր
ինտերնետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/01/95345410_0:122:1500:966_1920x0_80_0_0_a18884a17d73d4f65cdea638aca5dfbf.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Լուվրից գողացված թանկարժեք իրերի մի մասը փորձել են դարքնետի (ստվերային ցանց) միջոցով վաճառել իսրայելական «CGI Group» ընկերությանը: Տեղեկությունը հայտնում է «Bild»-ը՝ հղում անելով ընկերության ղեկավար Ցվիկ Նավեին:Նավեի խոսքով՝ ընկերությանը ներգրավել են կողոպտիչներին և գողացված զարդերը գտնելու համար։ Կողոպուտից հինգ օր անց հանցագործների ներկայացուցիչը նրանց առաջարկել է թանկարժեք իրերը գնելու մասին խոսել դարքնետում:CGI-ն համաձայնել է և կարողացել է պարզել, որ գողոնի առնվազն մի մասը գտնվում է հանցագործների ներկայացուցիչ ներկայացած անձի մոտ:Ավելի վաղ «The Wall Street Journal»-ը գրել էր, որ Լուվրի կողոպտիչները մի քանի սխալ են թույլ տվել, ինչը իրավապահներին թույլ է տվել գտնել ենթադրյալ երեք հանցագործների հետքը։Հիշեցնենք ` չորս հոգուց բաղկացած խումբը հոկտեմբերի 19-ին Լուվրից գողացել է Նապոլեոն 3-րդի և նրա կնոջ՝ կայսրուհի Եվգենիի հավաքածուից 9 զարդ: Կողոպուտի հետևանքով հասցված վնասը գնահատվում է 88 մլն եվրո։
ֆրանսիա
փարիզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/01/95345410_114:0:1447:1000_1920x0_80_0_0_44a6bcfb2b7c9a2b75f7c0d54f71e2c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, փարիզ, լուվր, ինտերնետ
ֆրանսիա, փարիզ, լուվր, ինտերնետ
Լուվրից գողացված թանկարժեք իրերի մի մասը փորձել են վաճառել ստվերային ցանցով. ԶԼՄ
15:19 01.11.2025 (Թարմացված է: 15:20 01.11.2025) Գողացված զարդերի տեղը դեռ հայտնի չէ։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Լուվրից գողացված թանկարժեք իրերի մի մասը փորձել են դարքնետի (ստվերային ցանց) միջոցով վաճառել իսրայելական «CGI Group» ընկերությանը: Տեղեկությունը հայտնում է
«Bild»-ը՝ հղում անելով ընկերության ղեկավար Ցվիկ Նավեին:
Նավեի խոսքով՝ ընկերությանը ներգրավել են կողոպտիչներին և գողացված զարդերը գտնելու համար։ Կողոպուտից հինգ օր անց հանցագործների ներկայացուցիչը նրանց առաջարկել է թանկարժեք իրերը գնելու մասին խոսել դարքնետում:
CGI-ն համաձայնել է և կարողացել է պարզել, որ գողոնի առնվազն մի մասը գտնվում է հանցագործների ներկայացուցիչ ներկայացած անձի մոտ:
«Մենք այդ մասին անմիջապես հայտնեցինք Ֆրանսիայի համապատասխան մարմիններին։ Ցավոք, բյուրոկրատական քաշքշուկները խանգարեցին, որ արվեստի գործերի գոնե մի մասը վերադարձվի»,- ասել է նա։
Ավելի վաղ «The Wall Street Journal»-ը գրել էր, որ Լուվրի կողոպտիչները մի քանի սխալ են թույլ տվել, ինչը իրավապահներին թույլ է տվել գտնել ենթադրյալ
երեք հանցագործների հետքը։
Հիշեցնենք ` չորս հոգուց բաղկացած խումբը հոկտեմբերի 19-ին
Լուվրից գողացել է Նապոլեոն 3-րդի և նրա կնոջ՝ կայսրուհի Եվգենիի հավաքածուից 9 զարդ: Կողոպուտի հետևանքով հասցված վնասը գնահատվում է 88 մլն եվրո։