https://arm.sputniknews.ru/20251101/hanun-arcakhcineri-anvtang-veradardzi-ev-arzhanapativ-kjanqi-hk-nery-miavvorum-en-uzhery-95349622.html
Հանուն արցախցիների անվտանգ վերադարձի և արժանապատիվ կյանքի. ՀԿ-ները միավորում են ուժերը
Հանուն արցախցիների անվտանգ վերադարձի և արժանապատիվ կյանքի. ՀԿ-ները միավորում են ուժերը
Sputnik Արմենիա
Ծրագրերի կենտրոնում պետք է լինի անել հնարավորն ու անհնարը, որ արցախցիները չարտագաղթեն Հայաստանից, մնան ու շենացնեն մեր բոլորի հայրենիքը։ 01.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-01T15:40+0400
2025-11-01T15:40+0400
2025-11-01T15:59+0400
հայաստան
արցախ
արցախցի
մետաքսե հակոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/01/95349449_0:0:1200:675_1920x0_80_0_0_73c05f9e5b8cabab509ee59edf63b1e7.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik․ Արցախցիների խնդիրներով զբաղվող 6 հասարակական կազմակերպություններ այսօր հուշագիր են ստորագրել՝ միավորելով իրենց ուժերն ու ջանքերը արցախցիների խնդիրների հասցեագրման, դրանց արդյունավետ լուծման, արժանապատիվ կենսապայմանների ապահովման և անվտանգ վերադարձի իրավունքի համար։Նրա խոսքով՝ ուշադրության կենտրոնում տարբեր հարցեր են լինելու՝ սկսած մարդկանց հոգեկան առողջությունից մինչև իրավունքներ, ընդ որում՝ զբաղվելու են ոչ միայն արցախցիների, այլև ՀՀ մյուս քաղաքացիների խնդիրներով ևս։ Հավելեց՝ կարևորում են, որ արցախցիները մնան ու արարեն այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում։«ՀՀ-ն ևս մեր բոլորի հայրենիքն է։ Այո՛, այս պահին մենք ամենածանր վիճակում ենք, որովհետև հայրենիքի այն հատվածը, որտեղ մեր տներն էին, մեր անցյալն էր, մեր ամեն ինչն էր, ընդունում ենք, որ ժամանակավորապես կորցրել ենք։ Բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ում պետք է լինենք ճամպրուկային ու ոչինչ չանելու տրամադրությամբ»,- ասել է Հակոբյանը։Նրա խոսքով` պետք է անել ամեն բան, որ արցախցիները կարողանան արժանապատիվ կյանքով ապրել Հայաստանում և իրենց ուժն ու եռանդ ներդնեն Հայաստանի Հանրապետության շենացման, բարգավաճման, հզորացման համար։«Արցախցիների տեղակայման վայրը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է Հակոբյանը։Ըստ նրա` բոլոր ծրագրերի կենտրոնում պետք է լինի մեկ գաղափար`թույլ չտալ, որ արցախցիներն արտագաղթեն։Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Հուլիսի 3-ի տվյալներով՝ նրանցից 9 346-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել։Արցախից տեղահանված 3250 ընտանիք տան հավաստագիր է ստացել․ ինչ բաղադրիչներով են տրվել դրանք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/01/95349449_150:0:1050:675_1920x0_80_0_0_2e073a850749191e148bd9a718e30316.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, արցախցի, մետաքսե հակոբյան
հայաստան, արցախ, արցախցի, մետաքսե հակոբյան
Հանուն արցախցիների անվտանգ վերադարձի և արժանապատիվ կյանքի. ՀԿ-ները միավորում են ուժերը
15:40 01.11.2025 (Թարմացված է: 15:59 01.11.2025) Ծրագրերի կենտրոնում պետք է լինի անել հնարավորն ու անհնարը, որ արցախցիները չարտագաղթեն Հայաստանից, մնան ու շենացնեն մեր բոլորի հայրենիքը։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik․ Արցախցիների խնդիրներով զբաղվող 6 հասարակական կազմակերպություններ այսօր հուշագիր են ստորագրել՝ միավորելով իրենց ուժերն ու ջանքերը արցախցիների խնդիրների հասցեագրման, դրանց արդյունավետ լուծման, արժանապատիվ կենսապայմանների ապահովման և անվտանգ վերադարձի իրավունքի համար։
«Մենք որոշեցինք հուշագիր ստորագրել, որ հետագայում կարողանանք ավելի մեծ ու համախմբված, ավելի լավ արդյունք ունենալ։ Նաև կարևորում ենք, որ նման մտածողությամբ մարդիկ, որոնք կարևորում են առողջ, ապատիայից դուրս հասարակությունը, որը պատրաստ է ապրել, արարել, շենացնել իր հայրենիքը, պայքարել իր հայրենիքի բարօրության և լինելիության համար՝ հիմքում ունենալով գլխավորը՝ իրավունքների պաշտպանությունը»,- 24news-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» ՀԿ համահիմնադիր Մետաքսե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ուշադրության կենտրոնում տարբեր հարցեր են լինելու՝ սկսած մարդկանց հոգեկան առողջությունից մինչև իրավունքներ, ընդ որում՝ զբաղվելու են ոչ միայն արցախցիների, այլև ՀՀ մյուս քաղաքացիների խնդիրներով ևս։ Հավելեց՝ կարևորում են, որ արցախցիները մնան ու արարեն այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում։
«ՀՀ-ն ևս մեր բոլորի հայրենիքն է։ Այո՛, այս պահին մենք ամենածանր վիճակում ենք, որովհետև հայրենիքի այն հատվածը, որտեղ մեր տներն էին, մեր անցյալն էր, մեր ամեն ինչն էր, ընդունում ենք, որ ժամանակավորապես կորցրել ենք։ Բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ում պետք է լինենք ճամպրուկային ու ոչինչ չանելու տրամադրությամբ»,- ասել է Հակոբյանը։
Նրա խոսքով` պետք է անել ամեն բան, որ արցախցիները կարողանան արժանապատիվ կյանքով ապրել Հայաստանում և իրենց ուժն ու եռանդ ներդնեն Հայաստանի Հանրապետության շենացման, բարգավաճման, հզորացման համար։
«Արցախցիների տեղակայման վայրը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է Հակոբյանը։
Ըստ նրա` բոլոր ծրագրերի կենտրոնում պետք է լինի մեկ գաղափար`թույլ չտալ, որ արցախցիներն արտագաղթեն։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության
տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Հուլիսի 3-ի տվյալներով՝ նրանցից 9 346-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել։