https://arm.sputniknews.ru/20251101/haj-grvosmajsternery-hndkastanum-kmasnakcen-fide-i-ashkharhi-gavatin-95342252.html
Հայ գրոսմայստերները Հնդկաստանում կմասնակցեն ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթին
Հայ գրոսմայստերները Հնդկաստանում կմասնակցեն ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթին
Sputnik Արմենիա
Առաջին խաղափուլի առաջին պարտիան կմեկնարկի այսօր՝ նոյեմբերի 1-ին։ 01.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-01T12:08+0400
2025-11-01T12:08+0400
2025-11-01T12:09+0400
հայաստան
շախմատ
հնդկաստան
շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե)
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/1b/26954076_0:70:1600:971_1920x0_80_0_0_e651d61f5ff8e98406e309d7b3ba763a.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik․ Հայ գրոսմայստերները Հնդկաստանում կմասնակցեն ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։Նոյեմբերի 1-ից 26-ը Գոա նահանգում անցկացվող մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը։Մրցաշարը կանցկացվի նոկաուտ ձևաչափով՝ 8 խաղափուլով, որոնցից յուրաքանչյուրում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: Եթե հաշիվը լինի 1:1, հաղթողը կորոշվի արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում:Առաջին խաղափուլի առաջին պարտիան կմեկնարկի այսօր՝ նոյեմբերի 1-ին։ Այս խաղափուլում Ռոբերտ Հովհաննիսյանը կհանդիպի Մոհան Հավինի (Մալայզիա), Հայկ Մարտիրոսյանը՝ Սատրիա Դուտա Չահայայի (Ինդոնեզիա), Գաբրիել Սարգսյանը՝ Ռանինդու Դիլշան Լիանագեի (Շրի Լանկա), Կարեն Գրիգորյանը՝ Ահմեդ Ադլիի (Եգիպտոս) հետ։ Շանթ Սարգսյանն (33-րդ մեկնարկային համար) առաջին խաղափուլում ազատ է:Նշենք, որ մեկնարկային աղյուսակի առաջին 50 շախմատիստները մրցաշարը սկսում են միանգամից երկրորդ խաղափուլից։Հայ շախմատիստներ Լևոն Արոնյանն ու Աննա Սարգսյանը մեդալներ են նվաճել ԱՄՆ-ի առաջնությունում
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/1b/26954076_41:0:1465:1068_1920x0_80_0_0_00bdd67825d2d1a3684219d94affc5b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, շախմատ, հնդկաստան, շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե), սպորտ
հայաստան, շախմատ, հնդկաստան, շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե), սպորտ
Հայ գրոսմայստերները Հնդկաստանում կմասնակցեն ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթին
12:08 01.11.2025 (Թարմացված է: 12:09 01.11.2025) Առաջին խաղափուլի առաջին պարտիան կմեկնարկի այսօր՝ նոյեմբերի 1-ին։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik․ Հայ գրոսմայստերները Հնդկաստանում կմասնակցեն ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթին։ Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նոյեմբերի 1-ից 26-ը Գոա նահանգում անցկացվող մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը։
Մրցաշարը կանցկացվի նոկաուտ ձևաչափով՝ 8 խաղափուլով, որոնցից յուրաքանչյուրում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: Եթե հաշիվը լինի 1:1, հաղթողը կորոշվի արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում:
Առաջին խաղափուլի առաջին պարտիան կմեկնարկի այսօր՝ նոյեմբերի 1-ին։ Այս խաղափուլում Ռոբերտ Հովհաննիսյանը կհանդիպի Մոհան Հավինի (Մալայզիա), Հայկ Մարտիրոսյանը՝ Սատրիա Դուտա Չահայայի (Ինդոնեզիա), Գաբրիել Սարգսյանը՝ Ռանինդու Դիլշան Լիանագեի (Շրի Լանկա), Կարեն Գրիգորյանը՝ Ահմեդ Ադլիի (Եգիպտոս) հետ։ Շանթ Սարգսյանն (33-րդ մեկնարկային համար) առաջին խաղափուլում ազատ է:
Նշենք, որ մեկնարկային աղյուսակի առաջին 50 շախմատիստները մրցաշարը սկսում են միանգամից երկրորդ խաղափուլից։