00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամեն ինչ կանենք, որ Ալիևի ու Էրդողանի համար այստեղ հանգիստ լինի. Ալեն Սիմոնյան

© Sputnik / Aram NersesyanԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2025
Բաժանորդագրվել
ԱԺ նախագահը հայտարարեց` արցախցիների վերադարձը պահանջողները 2–րդ Գազա և ցեղասպանություն են ուզում։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն ամեն ջանք կգործադրի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար հանգիստ լինի Հայաստանում։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա հույս հայտնեց, որ Ալիևն ու Էրդողանը ներկա կլինեն 2026 թվականին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հրավիրվել են Երևան. Արարատ Միրզոյան
«Ամեն ինչ կանենք, որ Ալիևի ու Էրդողանի համար այստեղ հանգիստ լինի»,– ընդգծեց նա։
ԱԺ նախագահը նշեց, որ ադրբեջանական պատվիրակություններն այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակությունները՝ Ադրբեջան, և հորդորեց պատրաստ լինել այս գործընթացին։
«Իհարկե, կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես մեր գերիների և պահվող անձանց մասին հարցը, որը մեծագույն խնդիր է։ Այնուամենայնիվ, շփումները պահպանվում են, մենք այս շփումները խորացնելու ենք։ Երբ ասում ենք «մենք», նկատի ունեմ նաև ադրբեջանական կողմին։ Իմ վերջին շփումներից իմ ընկալումն այն է, որ մենք մի գծի վրա ենք»,– ասաց Սիմոնյանը։
Անդրադառնալով արցախցիների վերադարձի խնդրին` լրագրողները հարցրին` ինչու միջազգային կառույցների հետ չեն աշխատում այս ուղղությամբ։
«Որ տենց դրոշակ եք սարքել վերադարձի հարցը, կա՞ մարդ, որ պատրաստ լինի այդ մարդկանց վերադարձն ու անվտանգությունն ապահովել։ Կա՞ այդ մարդը, որ կհայտարարի, որ ինքն ապահովում է հայ մարդու վերադարձը Ղարաբաղի որևէ բնակավայր։ Տենց մեծ–մեծ խոսելով չի, կենացներով չի։ Բնական է, որ ինչ–որ ժամանակ անց, երբ հարաբերությունները կնորմալանան, միգուցե կարող ենք գնալ ու իրենց տներում ապրել, եթե այդ հնարավորությունը լինի»,– պատասխանեց ԱԺ նախագահը։
Լրագրողները հիշեցրին Գազայի հատվածի օրինակը` նշելով, որ նաև միջազգային հանրության շնորհիվ հնարավոր դարձավ պաղեստինցիների վերադարձը։
«Շատ լատ օրինակ բերեցիք, միջազգային հանրությունը հավաքվեց, ու Գազայում այսօր ցեղասպանություն է տեղի ունենում։ Ուրեմն էն մեծ–մեծ խոսացող մարդիկ, քաղաքական գործիչներըթող իմանան, որ մենք կարող էինք երկրորդ Գազա դառնալ։ Ի՞նչ պիտի անեին, մեկը պիտի Մադրիդի կենտրոնից հայտարարությո՞ւն աներ»,– պատասխանեց Սիմոնյանը։
Լրահոս
0