https://arm.sputniknews.ru/20251031/2026-tvakani-bjujevov-nakhijevan-tanvogh-erkatughu-veranvorvogum-nakhatesvats-che-khudatjan-95303623.html
2026 թվականի բյուջեով Նախիջևան տանող երկաթուղու վերանորոգում նախատեսված չէ. Խուդաթյան
2026 թվականի բյուջեով Նախիջևան տանող երկաթուղու վերանորոգում նախատեսված չէ. Խուդաթյան
Sputnik Արմենիա
Երասխից Նախիջևանի սահման տանող երկաթգիծը խորհրդային ժամանակներից ի վեր չի շահագործվում։ 31.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-31T11:59+0400
2025-10-31T11:59+0400
2025-10-31T12:00+0400
հայաստան
երասխ
նախիջևան
դավիթ խուդաթյան
երկաթուղի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/05/86434327_0:83:1600:983_1920x0_80_0_0_f1da6b4e692a36f7ee063cc4943b2916.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. 2026 թվականի պետբյուջեի նախագծում Երասխ գյուղից մինչև Նախիջևանի սահման երկաթուղու վերանորոգման համար նախատեսված միջոցներ չկան։ Խորհրդարանական հանձնաժողովների նիստում այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ նախարարը պարզաբանեց, որ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների հնարավոր ապաշրջափակման համար երկաթուղային ենթակառուցվածքների նախապատրաստման ֆինանսավորում նախատեսված չէ։ Նա նշեց, որ Մեղրիի տարածաշրջանում ենթակառուցվածքների կառավարման հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցության համակարգման հետ կապված հարցերը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմի իրավասության ներքո են։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
երասխ
նախիջևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/05/86434327_90:0:1510:1065_1920x0_80_0_0_5eefe4cf58fd985f6e43cec3d1728dd5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երասխ, նախիջևան, դավիթ խուդաթյան, երկաթուղի
հայաստան, երասխ, նախիջևան, դավիթ խուդաթյան, երկաթուղի
2026 թվականի բյուջեով Նախիջևան տանող երկաթուղու վերանորոգում նախատեսված չէ. Խուդաթյան
11:59 31.10.2025 (Թարմացված է: 12:00 31.10.2025) Երասխից Նախիջևանի սահման տանող երկաթգիծը խորհրդային ժամանակներից ի վեր չի շահագործվում։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. 2026 թվականի պետբյուջեի նախագծում Երասխ գյուղից մինչև Նախիջևանի սահման երկաթուղու վերանորոգման համար նախատեսված միջոցներ չկան։ Խորհրդարանական հանձնաժողովների նիստում այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ նախարարը պարզաբանեց, որ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների հնարավոր ապաշրջափակման համար երկաթուղային ենթակառուցվածքների նախապատրաստման ֆինանսավորում նախատեսված չէ։ Նա նշեց, որ Մեղրիի տարածաշրջանում ենթակառուցվածքների կառավարման հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցության համակարգման հետ կապված հարցերը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմի իրավասության ներքո են։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։