https://arm.sputniknews.ru/20251030/alievy-chi-tsragrum-erevan-zhamanel-masnakcelu-eqh-gagatnazhvoghvovin-95268258.html
Ալիևը չի ծրագրում Երևան ժամանել` մասնակցելու ԵՔՀ գագաթնաժողովին
Ալիևը չի ծրագրում Երևան ժամանել` մասնակցելու ԵՔՀ գագաթնաժողովին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հայկական կողմը հայտնել էր, որ Ալիևին և Էրդողանին հրավիրել է Երևան: 30.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-30T15:35+0400
2025-10-30T15:35+0400
2025-10-30T15:35+0400
իլհամ ալիև
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60141187_0:0:1600:901_1920x0_80_0_0_af16098bf025712519212dec7e82b8dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ծրագրում մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, որը կանցկացվի Հայաստանում 2026 թվականի մայիսին, գրում է ադրբեջանական Caliber.az պարբերականը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։Աղբյուրի խոսքով՝ ապագայում բարձր մակարդակի այցերի հեռանկարը չի բացառվում։ Հակառակը, Բաքվում կարծում են, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից և այն իրականացնելու մեկնարկից հետո դա գործընթացի տրամաբանական շարունակություն կլինի։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60141187_84:0:1507:1067_1920x0_80_0_0_a9ffba2df0eab5c3e926e61029f82616.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իլհամ ալիև, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
իլհամ ալիև, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Ալիևը չի ծրագրում Երևան ժամանել` մասնակցելու ԵՔՀ գագաթնաժողովին
Ավելի վաղ հայկական կողմը հայտնել էր, որ Ալիևին և Էրդողանին հրավիրել է Երևան:
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ծրագրում մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, որը կանցկացվի Հայաստանում 2026 թվականի մայիսին, գրում է ադրբեջանական Caliber.az պարբերականը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։
«Երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռևս թույլ չի տալիս նախագահ Ալիևին դիտարկել այցը Երևան որպես արդիական քայլ։ Ադրբեջանն առաջնորդվում է իրական գործողությունների սկզբունքով։ Բարձր մակարդակի այցը առանց ստորագրված համաձայնագրի (խաղաղության պայմանագիր) և առանց գործնական մեխանիզմների գործարկման կարող է կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտված լինելու վերաբերյալ։ Քանի դեռ իրավական բազան ձևակերպված չէ և պարտավորությունները չեն սկսել կատարվել, նման քայլերը վաղաժամ կլինեին», – պարբերականը մեջբերում է աղբյուրի խոսքերը։
Աղբյուրի խոսքով՝ ապագայում բարձր մակարդակի այցերի հեռանկարը չի բացառվում։ Հակառակը, Բաքվում կարծում են, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից և այն իրականացնելու մեկնարկից հետո դա գործընթացի տրամաբանական շարունակություն կլինի։