00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Գևորգ Պապոյան
Այսօր պատմական օր է. Գևորգ Պապոյան
09:04
2 ր
Հրանտ Միքայելյան
Նոր շրջափակումների ռիսկերը չեն բացառվում. Հրանտ Միքայելյան
09:07
9 ր
Էդգար Աղաբեկյան
Հայաստանյան գնաճի հիմնական պատճառը համաշխարհային գներն են . Էդգար Աղաբեկյան
09:17
5 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ստեփան Դանիելյան
եթե բռնատիրական մեքենան սկսում է աշխատել , այդ մեքենան կանգնեցնել հնարավոր չէ․ Ստեփան Դանիելյան
18:04
1 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Տեր Փառեն քահանա Առաքելյան
Փորձությունը մի օր պիտի ավարտվի. Տեր Փառեն քահանա Առաքելյան
19:04
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:17
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
54 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տաշիր կապիտալը» էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման համար նորից կդիմի ՀԾԿՀ. Կարապետյան

© SputnikՆարեկ Կարապետյան
Նարեկ Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2025
Բաժանորդագրվել
Հանձնաժողովն իր հայտարարության մեջ նշել է, որ նպատակահարմար է գտել էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը իրականացնել տարեվերջին։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. «Տաշիր կապիտալ» ընկերությունը պատրաստվում է ևս մեկ անգամ դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` իջեցնելու էլեկտրաէներգիայի սակագինը։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այդ մասին հայտնել է «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը։
«Վաղը մենք մի անգամ էլ կդիմենք ՀԾԿ հանձնաժողով` կցելով նրանց այսօրվա հայտարարությունը, և կպահանջենք կատարել մեր գրավոր առաջարկը և իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը: Իջեցրո՛ւ սակագինը, պարոն Մեսրոպյան»,– գրել է Կարապետյանը:
Նա հիշեցրել է, որ իր նախորդ գրառմանն ի պատասխան ՀԾԿՀ–ն հայտարարել է, որ մերժել է հունիսի 6–ի իրենց առաջարկը, քանի որ ցանկացել է սակագնի վերանայում անել տարեվերջին: ՀԾԿՀ հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը իրականացնել տարեվերջին»։
Հիշեցնենք` Նարեկ Կարապետյանն իր նախորդ գրառման մեջ նշել էր, որ հունիսի 6–ին (Սամվել Կարապետյանի ձերբակալությունից առաջ) ՀԷՑ-ի անունից դիմել են ՀԾԿՀ նախագահին՝ էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու առաջարկով (3,6 մլրդ դրամի չափով), քանի որ էներգահամակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։ Հունիսի 13–ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է։
ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսօր լրագրողներին ասաց, որ ՀԾԿՀ հաշվարկը, թե արդյունքում ընդամենը 0.5 դրամով էր սակագինն իջնելու, սխալ է. իր մոտավոր հաշվարկներով` սակագինը կիջնի առնվազն 1 դրամով։ Բացի այդ, Ղազինյանը նշեց, որ ՀԾԿՀ–ն միտումնավոր է ձգձգում իրենց դիմումի քննությունը, որպեսզի հասցնեն իրենց ՀԷՑ–ի սեփականությունից զրկել, իսկ հետո սակագնի իջեցումը ներկայացնեն որպես իրենց սեփական նախաձեռնություն։
Լրահոս
0