https://arm.sputniknews.ru/20251029/suren-papikjann-azh-um-pak-handipum-e-anckacrel-inch-en-qnnarkel-95204987.html
Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում փակ հանդիպում է անցկացրել. ի՞նչ են քննարկել
Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում փակ հանդիպում է անցկացրել. ի՞նչ են քննարկել
Sputnik Արմենիա
Պաշտպանության նախարարը չի թաքցրել նախագծի ռիսկայնությունը։ 29.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-29T09:13+0400
2025-10-29T09:13+0400
2025-10-29T09:16+0400
սուրեն պապիկյան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
աժ (ազգային ժողով)
զինվորական ծառայություն
նախագիծ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94960303_0:0:1600:901_1920x0_80_0_0_5bdd2d3bb5ef3cf3d4bc751a4f9273f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ ԱԺ-ում շուրջ 2 ժամ փակ հանդիպում է ունեցել իշխող խմբակցության մի խումբ պատգամավորների հետ, գրում է «Հրապարակը»։Օրակարգի գլխավոր հարցը եղել է զինվորական ծառայության ժամկետի կրճատման մասին օրենքի նախագիծը՝ 2 տարին 18 ամիս դարձնելու վերաբերյալ։Ըստ թերթի՝ Պապիկյանը չի թաքցրել նախագծի ռիսկայնությունը, որի ընդունման հետևանքով զինծառայողների թվի էական նվազում է լինելու (մոտ 10 հազարով), սակայն վստահեցրել է, որ մեկուկես տարի անց բանակում սահմանային հերթապահությունը կվերադառնա բնական հուն, զուգահեռ կավելացնեն պայմանագրային զինծառայողների թիվը։Հոկտեմբերի 21–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2026թ․ հունվարի 1-ից ՀՀ–ում ուժի մեջ կմտնի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին օրենքը, և ծառայության ժամկետը նախկին 24-ի փոխարեն կդառնա 18 ամիս։Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման անհրաժեշտությամբ՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94960303_12:0:1435:1067_1920x0_80_0_0_2a000b0502501db568052ba12933545a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, հհ պաշտպանության նախարարություն (պն), աժ (ազգային ժողով), զինվորական ծառայություն, նախագիծ
սուրեն պապիկյան, հհ պաշտպանության նախարարություն (պն), աժ (ազգային ժողով), զինվորական ծառայություն, նախագիծ
Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում փակ հանդիպում է անցկացրել. ի՞նչ են քննարկել
09:13 29.10.2025 (Թարմացված է: 09:16 29.10.2025) Պաշտպանության նախարարը չի թաքցրել նախագծի ռիսկայնությունը։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ ԱԺ-ում շուրջ 2 ժամ փակ հանդիպում է ունեցել իշխող խմբակցության մի խումբ պատգամավորների հետ, գրում է «Հրապարակը»։
Օրակարգի գլխավոր հարցը եղել է զինվորական ծառայության ժամկետի կրճատման մասին օրենքի նախագիծը՝ 2 տարին 18 ամիս դարձնելու վերաբերյալ։
«Չնայած ԳՇ-ում, մեր տեղեկություններով, գեներալիտետը դեմ է այս փոփոխությանը՝ համարելով, որ բանակի թվակազմն էականորեն նվազեցնելը մեծ ռիսկեր կառաջացնի, սակայն իշխող խմբակը որոշել է նախագիծը հրատապ կարգով ընդունել: Դա նշանակում է, որ մինչև տարեվերջ նախագիծն օրենքի տեսք կստանա, քանի որ հունվարից սկսվում է ձմեռային զորակոչը, իսկ ՔՊ-ում ուզում են պոպուլիստական այս նախագիծն օր առաջ՝ մինչև 2026 թ. հերթական ընտրությունները կյանքի կոչել»,-գրում է պարբերականը։
Ըստ թերթի՝ Պապիկյանը չի թաքցրել նախագծի ռիսկայնությունը, որի ընդունման հետևանքով զինծառայողների թվի էական նվազում է լինելու (մոտ 10 հազարով), սակայն վստահեցրել է, որ մեկուկես տարի անց բանակում սահմանային հերթապահությունը կվերադառնա բնական հուն, զուգահեռ կավելացնեն պայմանագրային զինծառայողների թիվը։
Հոկտեմբերի 21–ին ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2026թ․ հունվարի 1-ից ՀՀ–ում ուժի մեջ կմտնի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին օրենքը, և ծառայության ժամկետը նախկին 24-ի փոխարեն կդառնա 18 ամիս։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման անհրաժեշտությամբ՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի: