https://arm.sputniknews.ru/20251029/khvoshvor-khaghacvoghnery-haravajin-kvovkasum-vermakn-irenc-vra-en-qashum-bvoris-rvozhin-95147264.html
Խոշոր խաղացողները Հարավային Կովկասում «վերմակն» իրենց վրա են քաշում. Բորիս Ռոժին
Խոշոր խաղացողները Հարավային Կովկասում «վերմակն» իրենց վրա են քաշում. Բորիս Ռոժին
Sputnik Արմենիա
Հարավային Կովկասը մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև տարածաշրջանից բավական հեռու գտնվող բազմաթիվ խոշոր երկրների և գերտերությունների համար։ Դա պայմանավորված... 29.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-29T23:15+0400
2025-10-29T23:15+0400
2025-10-29T23:15+0400
հայաստան
ադրբեջան
հարավային կովկաս
թուրքիա
ռուսաստան
վրաստանի հանրապետություն
իրանի իսլամական հանրապետություն
բորիս ռոժին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95137800_0:0:1920:1080_1920x0_80_0_0_2627d2c61a200a72f9c9d258803c5cf5.jpg
Հարավային Կովկասը մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև տարածաշրջանից բավական հեռու գտնվող բազմաթիվ խոշոր երկրների և գերտերությունների համար։ Դա պայմանավորված է նախևառաջ այստեղով անցնող կարևոր տարանցիկ, առևտրային և լոգիստիկ ուղիներով՝ տրանսպորտային միջանցքներ՝ դրանց հետագա ընդլայնման հնարավորությամբ։ Sputnik Արմենիա ռադիոկայանի լրագրող Արման Վանեսքեհյանի «Իրականում» հաղորդաշարի շրջանակում այս տեսակետը հայտնեց Ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի փորձագետ Բորիս Ռոժինը։Արևմուտքի «երկրորդ տարբերակը»` կառավարելի քաոս Հարավային ԿովկասումՌուսաստանին և Իրանի համար Հարավային Կովկասի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է առաջին հերթին Հյուսիս-Հարավ նախագծով, ինչպես նաև Կասպից ծովով անցնող երթուղով։ Փորձագետը պնդում է՝ հենց սա է տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակի պատճառը։ Ակնհայտ են Ռուսաստանի շահերը, բայց նաև` Թուրքիայի, որը ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը։ Շահեր ունեն նաև ԱՄՆ-ն և Արևմուտքը, որոնց նպատակն է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։Փորձագետի խոսքով` հարավկովկասյան պլացդարմում ակտիվ գործող երկրների ուղղությամբ հպանցիկ հայացք գցելը բավական է հասկանալու համար, թե որքան պոտենցիալ կոնֆլիկտային իրավիճակներ կարող են միաժամանակ առաջանալ տարածաշրջանում: «Մեծ հաշվով տարածաշրջանում շատ երկրներ չկան, բայց նրանք գտնվում են գերտերությունների շահերի խաչմերուկում»,– նշում է նա:Փորձագետը համոզված է, որ եթե ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Թուրքիան, Իսրայելը չկարողանան մնալ տարածաշրջանում, ապա դա պայթյունավտանգ իրավիճակ կստեղծի Հարավային Կովկասում, քանի որ նրանց ռազմավարության երկրորդ տարբերակն այն է, որ եթե Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը սկսեն «տնտեսապես սեղմել», կգործարկվի այն կառավարելի քաոսը, որը կիրառում է Արևմուտքը, երբ ուզում է արգելափակել միջմայրցամաքային լոգիստիկան։«Այդպես է եղել Իրաքում, այդպես է եղել Սիրիայում, և հենց դա կսպառնա տարածաշրջանին»,- ասում է Sputnik Արմենիայի զրուցակիցը՝ վերլուծելով իրավիճակը։Երևան, Թբիլիսի, Բաքու. յուրաքանչյուրն իր մարտավարությունն ունիԱռանձին–առանձին անդրադառնալով տարածաշրջանի երկրներին` Բորիս Ռոժինը հիշեցրեց, որ Վրաստանի իշխանությունները սկսեցին երկրից արտաքսել օտարերկրացիներին, այդ թվում՝ դիվանագետներին, Ադրբեջանն ինչ-որ պահի գիտակցաբար գնաց Ռուսաստանի հետ կոշտ առճակատման, Հայաստանում բավական լարված ներքաղաքական իրավիճակ է, և շատ փորձագետներ դա բացատրում են պաշտոնական Երևանի վրա արևմտյան գործընկերների ազդեցությամբ:Անդրադառնալով Վրաստանին՝ Ռոժինն ասում է, որ այդ երկիրը հույս ուներ հասնել ավելի մեծ սուբյեկտայնության և ինքնուրույնության, սակայն պարզվեց, որ Արևմուտքին անհրաժեշտ է լիակատար ենթակայություն, ու Թբիլիսին հիասթափվեց։ «Վրացական երազանքը» չհամաձայնեց լուռ վասալի դերին, ու այդ ժամանակ սկսվեցին ընտրված իշխանությունը տապալելու փորձերը. Արևմուտքը դրա համար ունի անհրաժեշտ և հաճախ կիրառվող գործիքակազմ։Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այս ուղղությամբ պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել Թուրքիային իր աշխարհաքաղաքական ռազմավարությամբ։ Անկարան շահագրգռված է իր ազդեցության ընդլայնմամբ, ցանկանում է ստանալ տրանսկովկասյան միջանցք՝ դեպի Կասպից ծով ելք ունենալով, և ակտիվացնել թյուրքական աշխարհի գաղափարը։ Սակայն թյուրքական աշխարհի մյուս անդամներն առանձնապես չեն ուզում խաղալ Էրդողանի կանոններով։ Ալիևն էլ սուբյեկտիվություն ու բազմաուղղվածություն է խաղում։Խոշոր խաղացողների 2 խումբ է ձգում տարածաշրջանային պարանըԽոսելով հարավկովկասյան տարածաշրջանի ներքին գործընթացների վրա արտաքին ազդեցության մասին՝ Բորիս Ռոժինը հատուկ նշում է խաղացողների երկու խումբ, որոնք բարիկադի տարբեր կողմերում գտնվելով՝ փորձում են «վերմակը քաշել» իրենց վրա: Մի խմբումն ԱՄՆ-ն է, ԵՄ-ն, Թուրքիան և Իսրայելը, մյուսում՝ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը։ Եվ այս երեք երկրների վերաբերմունքը տարածաշրջանում տիրող իրավիճակի նկատմամբ առանձնահատուկ է։Ուկրաինական ճգնաժամով զբաղված Ռուսաստանը Վրաստանին այժմ բավական հանգիստ է վերաբերվում, որովհետև քիչ թե շատ չեզոք հարևան է, մտադիր չէ բացել Արևմուտքի պահանջած «երկրորդ ճակատը»։Ռոժինի խոսքով՝ Իրանի վերաբերյալ խոսակցությունն առանձնահատուկ է, և դա առաջին հերթին կապված է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև «միջանցքի» հարցի հետ։ «Իրանը բազմիցս հայտարարել է, որ իր սահմանին չի հանդուրժի ԱՄՆ-ի հետ առնչվող կառույցների ներկայությունը, չի հանդուրժի Հայաստանի սահմանների տարածքային փոփոխությունները։ Իրանը նույնիսկ սպառնում է պատերազմի մեջ մտնել, եթե հանկարծ փորձ արվի փոխել Հայաստանի տարածքային կարգավիճակը», - ասում է փորձագետը։Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա, փորձագետի խոսքով, այդ ուղղությամբ ամեն ինչ բավական պարզ է ու հասկանալի։ Տարածաշրջանում ունենալով իր գլոբալ տնտեսական շահերը՝ Պեկինը շահագրգռված է, որ միջանցքներն անցնեն կայուն երկրների միջով։ Իսկ Թուրքիայի վերահսկողությունը, օրինակ, վտանգ է ՉԺՀ-ի որոշակի ծրագրերի իրագործման համար։ Ռոժինը եզրափակում է` Պեկինը ձգտում է, որ Արևմուտքի (և Թուրքիայի) ազդեցությունը տարածաշրջանում բալանսավորվի Ռուսաստանի և Իրանի կողմից։
ադրբեջան
հարավային կովկաս
թուրքիա
վրաստանի հանրապետություն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95137800_375:0:1815:1080_1920x0_80_0_0_1a950c956c5534f81f7a0e6a0fa2458f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հարավային կովկաս, թուրքիա, ռուսաստան, վրաստանի հանրապետություն, իրանի իսլամական հանրապետություն, բորիս ռոժին, видео
հայաստան, ադրբեջան, հարավային կովկաս, թուրքիա, ռուսաստան, վրաստանի հանրապետություն, իրանի իսլամական հանրապետություն, բորիս ռոժին, видео
Հարավային Կովկասը մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև տարածաշրջանից բավական հեռու գտնվող բազմաթիվ խոշոր երկրների և գերտերությունների համար։ Դա պայմանավորված է նախևառաջ այստեղով անցնող կարևոր տարանցիկ, առևտրային և լոգիստիկ ուղիներով՝ տրանսպորտային միջանցքներ՝ դրանց հետագա ընդլայնման հնարավորությամբ։ Sputnik Արմենիա ռադիոկայանի լրագրող Արման Վանեսքեհյանի «Իրականում» հաղորդաշարի շրջանակում այս տեսակետը հայտնեց Ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի փորձագետ Բորիս Ռոժինը։ Արևմուտքի «երկրորդ տարբերակը»` կառավարելի քաոս Հարավային Կովկասում
Ռուսաստանին և Իրանի համար Հարավային Կովկասի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է առաջին հերթին Հյուսիս-Հարավ նախագծով, ինչպես նաև Կասպից ծովով անցնող երթուղով։ Փորձագետը պնդում է՝ հենց սա է տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակի պատճառը։ Ակնհայտ են Ռուսաստանի շահերը, բայց նաև` Թուրքիայի, որը ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը։ Շահեր ունեն նաև ԱՄՆ-ն և Արևմուտքը, որոնց նպատակն է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։
«Ոչ պակաս կարևոր են Չինաստանի շահերը, որը ձգտում է Կովկասով անցկացնել «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագծի իր խոշոր առևտրային միջանցքներից մեկը, - պնդում է Ռոժինը: - Չի կարելի հաշվի չառնել, որ շահ ունի նաև Իսրայելը, որը ուզում է Ադրբեջանի տարածքն օգտագործել Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով։ Իրանը ձգտում է պաշտպանել Հայաստանին ու թույլ չտալ իր հակառակորդների հզորացումը Հարավային Կովկասում»։
Փորձագետի խոսքով` հարավկովկասյան պլացդարմում ակտիվ գործող երկրների ուղղությամբ հպանցիկ հայացք գցելը բավական է հասկանալու համար, թե որքան պոտենցիալ կոնֆլիկտային իրավիճակներ կարող են միաժամանակ առաջանալ տարածաշրջանում: «Մեծ հաշվով տարածաշրջանում շատ երկրներ չկան, բայց նրանք գտնվում են գերտերությունների շահերի խաչմերուկում»,– նշում է նա:
Փորձագետը համոզված է, որ եթե ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Թուրքիան, Իսրայելը չկարողանան մնալ տարածաշրջանում, ապա դա պայթյունավտանգ իրավիճակ կստեղծի Հարավային Կովկասում, քանի որ նրանց ռազմավարության երկրորդ տարբերակն այն է, որ եթե Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը սկսեն «տնտեսապես սեղմել», կգործարկվի այն կառավարելի քաոսը, որը կիրառում է Արևմուտքը, երբ ուզում է արգելափակել միջմայրցամաքային լոգիստիկան։
«Այդպես է եղել Իրաքում, այդպես է եղել Սիրիայում, և հենց դա կսպառնա տարածաշրջանին»,- ասում է Sputnik Արմենիայի զրուցակիցը՝ վերլուծելով իրավիճակը։
Երևան, Թբիլիսի, Բաքու. յուրաքանչյուրն իր մարտավարությունն ունի
Առանձին–առանձին անդրադառնալով տարածաշրջանի երկրներին` Բորիս Ռոժինը հիշեցրեց, որ Վրաստանի իշխանությունները սկսեցին երկրից արտաքսել օտարերկրացիներին, այդ թվում՝ դիվանագետներին, Ադրբեջանն ինչ-որ պահի գիտակցաբար գնաց Ռուսաստանի հետ կոշտ առճակատման,
Հայաստանում բավական լարված ներքաղաքական իրավիճակ է, և շատ փորձագետներ դա բացատրում են պաշտոնական Երևանի վրա արևմտյան գործընկերների ազդեցությամբ:
Փորձագետ վստահ է՝ խոսելով Երևանի այսօրվա դիրքորոշման մասին՝ կարելի է չկասկածել, որ առաջիկայում բարձրացվելու է Գյումրու ռուսական ռազմակայանը Հայաստանից դուրս բերելու հարցը։ Այդ ճնշումը գալիս է Արևմուտքից, որը պայման է դնում ՀՀ իշխանությունների առջև՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի դիմաց դուրս բերել ՌԴ ռազմաբազան։ Ռոժինը նշում է՝ Գյումրու քաղաքապետի շուրջ ծավալվող իրադարձությունները ցույց են տալիս, որ իշխանությունը ձգտում է այդ պաշտոնում յուրային ունենալ, որպեսզի հաջորդ տարի խնդիրներ չլինեն։
Անդրադառնալով Վրաստանին՝ Ռոժինն ասում է, որ այդ երկիրը հույս ուներ հասնել ավելի մեծ սուբյեկտայնության և ինքնուրույնության, սակայն պարզվեց, որ Արևմուտքին անհրաժեշտ է լիակատար ենթակայություն, ու Թբիլիսին հիասթափվեց։ «Վրացական երազանքը» չհամաձայնեց լուռ վասալի դերին, ու այդ ժամանակ սկսվեցին ընտրված իշխանությունը տապալելու փորձերը. Արևմուտքը դրա համար ունի անհրաժեշտ և հաճախ կիրառվող գործիքակազմ։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այս ուղղությամբ պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել Թուրքիային իր աշխարհաքաղաքական ռազմավարությամբ։ Անկարան շահագրգռված է իր ազդեցության ընդլայնմամբ, ցանկանում է ստանալ տրանսկովկասյան միջանցք՝ դեպի Կասպից ծով ելք ունենալով, և ակտիվացնել թյուրքական աշխարհի գաղափարը։ Սակայն թյուրքական աշխարհի մյուս անդամներն առանձնապես չեն ուզում խաղալ Էրդողանի կանոններով։ Ալիևն էլ սուբյեկտիվություն ու բազմաուղղվածություն է խաղում։
Խոշոր խաղացողների 2 խումբ է ձգում տարածաշրջանային պարանը
Խոսելով հարավկովկասյան տարածաշրջանի ներքին գործընթացների վրա արտաքին ազդեցության մասին՝ Բորիս Ռոժինը հատուկ նշում է խաղացողների երկու խումբ, որոնք բարիկադի տարբեր կողմերում գտնվելով՝ փորձում են «վերմակը քաշել» իրենց վրա: Մի խմբումն ԱՄՆ-ն է, ԵՄ-ն, Թուրքիան և Իսրայելը, մյուսում՝ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը։ Եվ այս երեք երկրների վերաբերմունքը տարածաշրջանում տիրող իրավիճակի նկատմամբ առանձնահատուկ է։
Ուկրաինական ճգնաժամով զբաղված Ռուսաստանը Վրաստանին այժմ բավական հանգիստ է վերաբերվում, որովհետև քիչ թե շատ չեզոք հարևան է, մտադիր չէ բացել Արևմուտքի պահանջած «երկրորդ ճակատը»։
«Ադրբեջանի հետ կար ճգնաժամային շրջան, սակայն տեսանք, որ Ալիևը շահագրգռված է իրադրության լարման նվազեցմամբ»,– ասում է փորձագետը: Հայաստանը հետևողականորեն պահում է ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանի հետ փոխկապակցված եվրասիական մյուս կառույցներից դուրս գալու գիծը։ Երևանը մտադիր է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել, թեև հասկանում է, որ այդ հայտը ոչինչ չի երաշխավորում։
Ռոժինի խոսքով՝ Իրանի վերաբերյալ խոսակցությունն առանձնահատուկ է, և դա առաջին հերթին կապված է
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև «միջանցքի» հարցի հետ։ «Իրանը բազմիցս հայտարարել է, որ իր սահմանին չի հանդուրժի ԱՄՆ-ի հետ առնչվող կառույցների ներկայությունը, չի հանդուրժի Հայաստանի սահմանների տարածքային փոփոխությունները։ Իրանը նույնիսկ սպառնում է պատերազմի մեջ մտնել, եթե հանկարծ փորձ արվի փոխել Հայաստանի տարածքային կարգավիճակը», - ասում է փորձագետը։
Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա, փորձագետի խոսքով, այդ ուղղությամբ ամեն ինչ բավական պարզ է ու հասկանալի։ Տարածաշրջանում ունենալով իր գլոբալ տնտեսական շահերը՝ Պեկինը շահագրգռված է, որ միջանցքներն անցնեն կայուն երկրների միջով։ Իսկ Թուրքիայի վերահսկողությունը, օրինակ, վտանգ է ՉԺՀ-ի որոշակի ծրագրերի իրագործման համար։ Ռոժինը եզրափակում է` Պեկինը ձգտում է, որ Արևմուտքի (և Թուրքիայի) ազդեցությունը տարածաշրջանում բալանսավորվի Ռուսաստանի և Իրանի կողմից։