https://arm.sputniknews.ru/20251029/hrvomi-papy-kajceli-turqia-ev-kmasnakci-haj-araqelakan-ekeghecum-kajanaliq-aghvotqin-95216783.html
Հռոմի պապը կայցելի Թուրքիա և կմասնակցի Հայ առաքելական եկեղեցում կայանալիք աղոթքին
Հռոմի պապը կայցելի Թուրքիա և կմասնակցի Հայ առաքելական եկեղեցում կայանալիք աղոթքին
Sputnik Արմենիա
Թուրքիայում նա կհանդիպի Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Բարդուղիմեոս Ա-ի հետ։ 29.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-29T12:29+0400
2025-10-29T12:29+0400
2025-10-29T12:31+0400
հռոմի պապ
եկեղեցի
թուրքիա
լիբանան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1d/95209011_0:0:1500:844_1920x0_80_0_0_f92f45026847f6e8aaad0275f9678153.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հռոմի պապ Լևոն XIV-ը պատրաստվում է այցելել Թուրքիա ու Լիբանան։ Թուրքիա կատարելիք այցի ժամանակ նա ներկա կգտնվի Հայ առաքելական եկեղեցում կայանալիք աղոթքին։ Այս մասին հայտնում է Vaticannews-ը։Այցը տեղի կունենա նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը։Ըստ հրապարակված ժամանակացույցի` Հռոմի պապը կմեկնի Անկարա, որտեղ կհանդիպի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչից հետո նա կմեկնի Ստամբուլ ու կայցելի Սուրբ հոգու տաճար, որտեղ կհանդիպի եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հովվականների հետ: Այնուհետև պլանավորվում է նրա այցը Նիկիա, որտեղ կմասնակցի աղոթքի ՝ Սուրբ Նեոֆիտի հնագույն բազիլիկի հնագիտական պեղումների մոտակայքում: Նույն օրը Ստամբուլ վերադառնալուց հետո Հռոմի պապը կհանդիպի առաքելական եկեղեցու պատվիրակության անդամ եպիսկոպոսների հետ:«Հաջորդ օրը Լևոն XIV-ը կայցելի Կապույտ մզկիթ, այնուհետև մասնավոր հանդիպում կանցկացնի տեղի եկեղեցիների և քրիստոնեական համայնքների առաջնորդների հետ։ Օրվա երկրորդ կեսին նա կհանդիպի Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա–ի հետ, նրանք համատեղ հռչակագիր կստորագրեն, իսկ օրը կավարտվի պատարագով»,– նշվում է հաղորդագրությունում։Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ. հայտնի է` ինչ են քննարկելԼիբանանի մայրաքաղաք Բեյրութում Հռոմի պապը առանձին հանդիպումներ կունենա երկրի նախագահի ու վարչապետի, խորհրդարանի նախագահի հետ։ Այնուհետև նա հանդես կգա ուղերձով։Հաջորդ օրը Հռոմի պապը կայցելի Սուրբ Մարուն վանքում գտնվող Սուրբ Շարբել Մաքլուֆի գերեզման, հետո Լիբանանի Տիրամոր տաճարում կհանդիպի եպիսկոպոսների, քահանաների և հովվականների հետ: Օրվա երկրորդ կեսին Լևոն XIV-ը էկումենիկ և միջկրոնական հանդիպում կանցկացնի Բեյրութի Նահատակների հրապարակում: Ավելի ուշ նա կհանդիպի նաև Լիբանանի երիտասարդների հետ:«Այցի վերջին օրը՝ դեկտեմբերի 2-ին, Հռոմի պապը կայցելի տեղի հիվանդանոցներից մեկը, այնուհետև հնարավորություն կունենա լռությամբ աղոթել 2020 թ–ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի վայրում»,– նշվում է կայքում։Մինչ Վատիկան վերադառնալը Հռոմի պապը սուրբ պատարագ կմատուցի։Հավելենք, որ Թուրքիա կատարելիք այցը նվիրված է Նիկիայի առաջին տիեզերական ժողովի 1700–ամյակին։Ինչո՞ւ են գնում Վատիկան. կրոնագետը չի բացառում, որ Փաշինյանը եկեղեցու դեմ մենակ չի գործում
թուրքիա
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1d/95209011_165:0:1500:1001_1920x0_80_0_0_8d5b9f2f0a960f8781905f8cd60efd99.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հռոմի պապ, եկեղեցի, թուրքիա, լիբանան
հռոմի պապ, եկեղեցի, թուրքիա, լիբանան
Հռոմի պապը կայցելի Թուրքիա և կմասնակցի Հայ առաքելական եկեղեցում կայանալիք աղոթքին
12:29 29.10.2025 (Թարմացված է: 12:31 29.10.2025) Թուրքիայում նա կհանդիպի Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Բարդուղիմեոս Ա-ի հետ։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հռոմի պապ Լևոն XIV-ը պատրաստվում է այցելել Թուրքիա ու Լիբանան։ Թուրքիա կատարելիք այցի ժամանակ նա ներկա կգտնվի Հայ առաքելական եկեղեցում կայանալիք աղոթքին։ Այս մասին հայտնում է Vaticannews-ը։
Այցը տեղի կունենա նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը։
Ըստ հրապարակված ժամանակացույցի` Հռոմի պապը կմեկնի Անկարա, որտեղ կհանդիպի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչից հետո նա կմեկնի Ստամբուլ ու կայցելի Սուրբ հոգու տաճար, որտեղ կհանդիպի եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հովվականների հետ: Այնուհետև պլանավորվում է նրա այցը Նիկիա, որտեղ կմասնակցի աղոթքի ՝ Սուրբ Նեոֆիտի հնագույն բազիլիկի հնագիտական պեղումների մոտակայքում: Նույն օրը Ստամբուլ վերադառնալուց հետո Հռոմի պապը կհանդիպի առաքելական եկեղեցու պատվիրակության անդամ եպիսկոպոսների հետ:
«Հաջորդ օրը Լևոն XIV-ը կայցելի Կապույտ մզկիթ, այնուհետև մասնավոր հանդիպում կանցկացնի տեղի եկեղեցիների և քրիստոնեական համայնքների առաջնորդների հետ։ Օրվա երկրորդ կեսին նա կհանդիպի Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա–ի հետ, նրանք համատեղ հռչակագիր կստորագրեն, իսկ օրը կավարտվի պատարագով»,– նշվում է հաղորդագրությունում։
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Հռոմի պապը առանձին հանդիպումներ կունենա երկրի նախագահի ու վարչապետի, խորհրդարանի նախագահի հետ։ Այնուհետև նա հանդես կգա ուղերձով։
Հաջորդ օրը Հռոմի պապը կայցելի Սուրբ Մարուն վանքում գտնվող Սուրբ Շարբել Մաքլուֆի գերեզման, հետո Լիբանանի Տիրամոր տաճարում կհանդիպի եպիսկոպոսների, քահանաների և հովվականների հետ: Օրվա երկրորդ կեսին Լևոն XIV-ը էկումենիկ և միջկրոնական հանդիպում կանցկացնի Բեյրութի Նահատակների հրապարակում: Ավելի ուշ նա կհանդիպի նաև Լիբանանի երիտասարդների հետ:
«Այցի վերջին օրը՝ դեկտեմբերի 2-ին, Հռոմի պապը կայցելի տեղի հիվանդանոցներից մեկը, այնուհետև հնարավորություն կունենա լռությամբ աղոթել 2020 թ–ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի վայրում»,– նշվում է կայքում։
Մինչ Վատիկան վերադառնալը Հռոմի պապը սուրբ պատարագ կմատուցի։
Հավելենք, որ Թուրքիա կատարելիք այցը նվիրված է Նիկիայի առաջին տիեզերական ժողովի 1700–ամյակին։