https://arm.sputniknews.ru/20251029/ashkharhacunc-ban-ete-chlini-artahert-yntrutjunneri-kariq-chka-arajik-harutjunjan-95219317.html
Աշխարհացունց բան եթե չլինի, արտահերթ ընտրությունների կարիք չկա․ Արայիկ Հարությունյան
Աշխարհացունց բան եթե չլինի, արտահերթ ընտրությունների կարիք չկա․ Արայիկ Հարությունյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշեց, որ շտաբը ձևավորել են, որպեսզի շտապողականություն չլինի։ 29.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-29T13:11+0400
2025-10-29T13:11+0400
2025-10-29T14:35+0400
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
արայիկ հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1d/95217200_0:0:1280:720_1920x0_80_0_0_a8759d55ddce743d6c756a7e02b4d17e.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ-ում 2026 թվականին արտահերթ ընտրությունների գնալու կարիքը չկա։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։Նշենք, որ հոկտեմբերի 28-ին «Հրապարակ» օրաթերթը գրել էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում կասկածներ կան, որ քաղաքական ուժի ղեկավար, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրասվում է արտահերթ ընտրությունների գնալ, այդ պատճառով արդեն նախընտրական շտաբի պետ է նշանակել։Նրա խոսքով՝ շտաբի ձևավորումը կապված է նրա հետ, որ իշխանությունն առաջին անգամ ցանկանում է առանց ցայտնոտների, շտապողականության կազմակերպի իր աշխատանքը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծեց՝ ցանկացած ընտրությունից հետո, իշխանությունները կարող են հենց հաջորդ օրվանից առաջիկա ընտրությունների համար նախընտրական շտաբ ձևավորել։Հարցին՝ հնարավո՞ր է, որ ինչ-որ պահի այնուամենայնիվ անհրաժեշտություն առաջանա արտահերթ ընտրությունների գնալ, Հարությունյանը շեշտեց՝ գուցե աշխարհացունց այնպիսի իրավիճակ լինի, ու դրանից որևէ երկիր ապահովագրված չէ։ Վստահեցրեց՝ իրենք պատրաստվում են 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական ընտրություններին։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24–ին ՔՊ նիստում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ ԱԺ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ կլինի շտաբի պետի` քարոզչության գծով տեղակալը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1d/95217200_177:0:1137:720_1920x0_80_0_0_e0946c568e75f47714d07f5576d6d9b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, արայիկ հարությունյան, видео
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, արայիկ հարությունյան, видео
Աշխարհացունց բան եթե չլինի, արտահերթ ընտրությունների կարիք չկա․ Արայիկ Հարությունյան
13:11 29.10.2025 (Թարմացված է: 14:35 29.10.2025) ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշեց, որ շտաբը ձևավորել են, որպեսզի շտապողականություն չլինի։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ-ում 2026 թվականին արտահերթ ընտրությունների գնալու կարիքը չկա։ Այս մասին
Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 28-ին «Հրապարակ» օրաթերթը գրել էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում կասկածներ կան, որ քաղաքական ուժի ղեկավար, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրասվում է արտահերթ ընտրությունների գնալ, այդ պատճառով արդեն նախընտրական շտաբի պետ է նշանակել։
«Մենք ունենք գործընկերներ, որոնք խոսում են արտահերթի մասին (խոսքն ընտրությունների մասին է – խմբ․)։ Բայց մենք գնահատել ենք, որ դրա կարիքը չկա։ Գնում ենք հերթական ընտրությունների։ Խնդրում եմ ավելորդ ինտրիգներ չփնտրել»,- նշեց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ շտաբի ձևավորումը կապված է նրա հետ, որ իշխանությունն առաջին անգամ ցանկանում է առանց ցայտնոտների, շտապողականության կազմակերպի իր աշխատանքը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծեց՝ ցանկացած ընտրությունից հետո, իշխանությունները կարող են հենց հաջորդ օրվանից առաջիկա ընտրությունների համար նախընտրական շտաբ ձևավորել։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ինչ-որ պահի այնուամենայնիվ անհրաժեշտություն առաջանա արտահերթ ընտրությունների գնալ, Հարությունյանը շեշտեց՝ գուցե աշխարհացունց այնպիսի իրավիճակ լինի, ու դրանից որևէ երկիր ապահովագրված չէ։ Վստահեցրեց՝ իրենք պատրաստվում են 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական ընտրություններին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24–ին ՔՊ նիստում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ ԱԺ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ կլինի շտաբի պետի` քարոզչության գծով տեղակալը: