https://arm.sputniknews.ru/20251028/amen-angam-ajs-ishkhanutjuny-cujc-e-talis-vor-inch-uzi-kani-armen-ashvotjan-95193799.html
Ամեն անգամ այս իշխանությունը ցույց է տալիս, որ ինչ ուզի՝ կանի․ Արմեն Աշոտյան
Ամեն անգամ այս իշխանությունը ցույց է տալիս, որ ինչ ուզի՝ կանի․ Արմեն Աշոտյան
Sputnik Արմենիա
ՀՀԿ փոխնախագահը վստահ է, որ գործող իշխանությունը շարունակելու է կիրառել վարչական ու ռեպրեսիվ հնարավոր բոլոր լծակները։ 28.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-28T19:02+0400
2025-10-28T19:02+0400
2025-10-28T20:12+0400
արմեն աշոտյան
դավիթ համբարձումյան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1c/95195759_0:0:1920:1080_1920x0_80_0_0_b48ed665e5a25b60eb7a55f6065096eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Ամեն անգամ զարմանում ենք, թե այս ռեժիմն ինչ նոր ստորության, անբարոյականության, սրիկայության, ապօրինության սահման է հատում։ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ դատարանի կայացրած որոշմանը։Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին ազատազրկման է դատապարտվել 6 տարի 3 ամիս ժամկետով։Նրա խոսքով՝ այս պայմաններում այն, ինչ կատարվում է, այդ թվում՝ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ, սպասելի է։ Հարցն այն է, թե այսպես ինչքան է շարունակվելու, և ով է հաջորդը լինելու։«Նիկոլ Փաշինյանի ռեժիմը դև է, սկզբում ուտում է ամենասիրուն աղջիկներին, հետո անցնում է ամենաուժեղ տղերքին, հետո մի քիչ տարիքային խումբ է փոխում, հետո՝ սեռային խումբ։ Կապ չունի՝ էդ դևն ինչքան նստում է մեր պետականության աղբյուրի գլխին, բոլորին հերթով ուտելու է»,- ասաց Աշոտյանը։Նրա կարծիքով՝ միջազգային տարբեր ուժեր շահագրգռված են, որ Փաշինյանը մնա, բայց և կարծում է, որ պետք է շարունակել պայքարը։Աշոտյանը նաև հայտարարեց, որ Փաշինյանը քաղաքական իմաստով հաննիբալ է և նշեց՝ մեծ խելք պետք չէ դա հասկանալու համար։«Ի՞նչ եք ուզում հաջորդ անգամ Փաշինյանն իր քաղաքական հակառակորդի քարաճի՞կն ուտի, իմ երիկա՞մն ուտի ուղիղ եթերում, որ հասկանաք դա»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ նշեց, որ Դավիթ Համբարձումյանն ընդդիմության վարչապետի թեկնածուն է, միամտություն կլիներ կարծել, թե իշխանությունը որևէ քայլի չէր դիմի։«Իշխանությունը մեկնարկ է տվել իր ընտրարշավին և այդ ճանապարհին ոչ միայն պայքարում է քաղաքական տարբեր միավորների, Հայ Առաքելական եկեղեցու, այլ նաև համայնքի ղեկավարների դեմ, որոնք ունեն հեղինակություն և ընտրական պրոցեսներում որևէ ձևով նրանց համար խոչընդոտ կարող են հանդիսանալ»,–օդանավակայանում ասաց նա։Հիշեցնենք, որ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին ազատազրկման է դատապարտվել 6 տարի 3 ամիս ժամկետով։ Նա «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն է։ Իրավապահները զբաղված են իշխանության ընդդիմախոսներին լռեցնելով. ՄամիջանյանԴավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: ՔԿ–ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ամեն անգամ այս իշխանությունը ցույց է տալիս, որ ինչ ուզի՝ կանի․ Արմեն Աշոտյան
Sputnik Արմենիա
Ամեն անգամ այս իշխանությունը ցույց է տալիս, որ ինչ ուզի՝ կանի․ Արմեն Աշոտյան
2025-10-28T19:02+0400
true
PT1M35S
Ամեն անգամ այս իշխանությունը ցույց է տալիս, որ ինչ ուզի՝ կանի․ Արմեն Աշոտյան
Sputnik Արմենիա
Ամեն անգամ այս իշխանությունը ցույց է տալիս, որ ինչ ուզի՝ կանի․ Արմեն Աշոտյան
2025-10-28T19:02+0400
true
PT1M32S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1c/95195759_258:0:1698:1080_1920x0_80_0_0_49973427373a2a4eab451af817e8d7ae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աշոտյան, դավիթ համբարձումյան, կալանք, видео
արմեն աշոտյան, դավիթ համբարձումյան, կալանք, видео
Ամեն անգամ այս իշխանությունը ցույց է տալիս, որ ինչ ուզի՝ կանի․ Արմեն Աշոտյան
19:02 28.10.2025 (Թարմացված է: 20:12 28.10.2025) ՀՀԿ փոխնախագահը վստահ է, որ գործող իշխանությունը շարունակելու է կիրառել վարչական ու ռեպրեսիվ հնարավոր բոլոր լծակները։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Ամեն անգամ զարմանում ենք, թե այս ռեժիմն ինչ նոր ստորության, անբարոյականության, սրիկայության, ապօրինության սահման է հատում։ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ դատարանի կայացրած որոշմանը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին ազատազրկման է դատապարտվել 6 տարի 3 ամիս ժամկետով։
«Կհիշե՞ք քաղաքական հետապնդման մի դեպք, որ ձեզ մոտ զարմանք, զարհուրանք չի առաջացրել, օրինակ՝ Լիդիա Մանթաշյանի կալանավորումը, Կոչուբաևի հետ կապված պատմությունը, սրբազանի, Սամվել Կարապետյանի կալանքները․․․ Կա՞ քաղբանտարկյալի մի դեպք, որ բնականոն եփվել է ու հիմնավոր գնացել։ Ամեն անգամ այս իշխանությունը ցույց է տալիս, որ ինչ ուզի՝ կանի, ինչքան իրավական, վարչական ռեպրեսիվ լծակ կա, կկիրառի, իսկ Պետդեպի 2023թ․ զեկույցում արձանագրված է, և ոչինչ չի փոխվել՝ դատական համակարգը մեր երկրում կոռումպացված է, քաղաքականացված և կախյալ»,- ասաց Աշոտյանը։
Նրա խոսքով՝ այս պայմաններում այն, ինչ կատարվում է, այդ թվում՝ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ, սպասելի է։ Հարցն այն է, թե այսպես ինչքան է շարունակվելու, և ով է հաջորդը լինելու։
«Նիկոլ Փաշինյանի ռեժիմը դև է, սկզբում ուտում է ամենասիրուն աղջիկներին, հետո անցնում է ամենաուժեղ տղերքին, հետո մի քիչ տարիքային խումբ է փոխում, հետո՝ սեռային խումբ։ Կապ չունի՝ էդ դևն ինչքան նստում է մեր պետականության աղբյուրի գլխին, բոլորին հերթով ուտելու է»,- ասաց Աշոտյանը։
Նրա կարծիքով՝ միջազգային տարբեր ուժեր շահագրգռված են, որ Փաշինյանը մնա, բայց և կարծում է, որ պետք է շարունակել պայքարը։
Աշոտյանը նաև հայտարարեց, որ Փաշինյանը քաղաքական իմաստով հաննիբալ է և նշեց՝ մեծ խելք պետք չէ դա հասկանալու համար։
«Ի՞նչ եք ուզում հաջորդ անգամ Փաշինյանն իր քաղաքական հակառակորդի քարաճի՞կն ուտի, իմ երիկա՞մն ուտի ուղիղ եթերում, որ հասկանաք դա»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ նշեց, որ Դավիթ Համբարձումյանն ընդդիմության վարչապետի թեկնածուն է, միամտություն կլիներ կարծել, թե իշխանությունը որևէ քայլի չէր դիմի։
«Իշխանությունը մեկնարկ է տվել իր ընտրարշավին և այդ ճանապարհին ոչ միայն պայքարում է քաղաքական տարբեր միավորների, Հայ Առաքելական եկեղեցու, այլ նաև համայնքի ղեկավարների դեմ, որոնք ունեն հեղինակություն և ընտրական պրոցեսներում որևէ ձևով նրանց համար խոչընդոտ կարող են հանդիսանալ»,–օդանավակայանում ասաց նա։
Հիշեցնենք, որ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին ազատազրկման է դատապարտվել 6 տարի 3 ամիս ժամկետով։ Նա «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն է։
Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: ՔԿ–ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով: