https://arm.sputniknews.ru/20251027/sjunjac-erkir-terti-glkhavvor-khmbagiry-mvoskvajum-stacel-e-ankeghts-hajacq-mrcanak-95123540.html
«Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիրը Մոսկվայում ստացել է «Անկեղծ հայացք» մրցանակ
«Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիրը Մոսկվայում ստացել է «Անկեղծ հայացք» մրցանակ
Sputnik Արմենիա
Երեկ Մոսկվայում հայտարարել են արտասահմանյան լրագրողների և բլոգերների համար IV միջազգային մրցանակի՝ «Անկեղծ հայացք»-ի դափնեկիրներին։ 27.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-27T11:34+0400
2025-10-27T11:34+0400
2025-10-27T11:39+0400
սյունիք
օրաթերթ
սամվել ալեքսանյան
մրցանակ
մոսկվա
տեսանյութեր
տեսանյութ
«սյունյաց երկիր» թերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95115031_22:0:619:336_1920x0_80_0_0_1eabaeead8795837df5efbddc8f64020.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հարավում հրատարակվող «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը Մոսկվայում արժանացել է արտասահմանյան լրագրողներին և բլոգերներին շնորհվող միջազգային «Անկեղծ հայացք» մրցանակին։ Մրցանակը շնորհվել է «Հրապարակախոսության և վավերագրության ժանրի լավագույն նյութ» անվանակարգում։2025 թվականի մրցանակի համար ռեկորդային թվով հայտեր են ստացվել՝ 821 մրցութային նյութ 75 երկրներից, այդ թվում՝ ԱՊՀ երկրներից, Աֆրիկայից, Ասիայից, Արևմտյան Եվրոպայից, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից: 2025 թվականին նյութերն ընդունվել են վեց հիմնական անվանակարգերում՝ «Լավագույն նյութ հրապարակախոսության և վավերագրության ժանրում», «Լավագույն նյութ Ռուսաստանի հետ միջազգային մշակութային, սոցիալական կամ մարդասիրական գործընկերության վերաբերյալ», «Լավագույն նյութ (հատուկ մրցանակ Ruptly վիդեոգործակալությունից) ռեպորտաժի ժանրում», «Ռուսաստանի Դաշնության մասին երիտասարդ լրագրողների լավագույն նյութը», «Լավագույն նյութ ժողովրդական դիվանագիտության թեմայով» և «Ժառանգություն։ Հիշողություն։ Ժամանակ»։40 ժամ ղեկին անցկացրած արցախցի պատանին դարձավ «Տաք սիրտ» միջազգային մրցանակի դափնեկիրՄեդիամրցանակի եզրափակիչ փուլ անցածների և հաղթողների մրցանակաբաշխությունը դարձավ առաջիկա օրերին Մոսկվայում կայանալիք և ժողովրդական դիվանագիտության 100-ամյակին նվիրված Համագործակցության միջազգային ֆորումի մի մասը։
սյունիք
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95115031_151:0:599:336_1920x0_80_0_0_866cd0c2f9dd0dcc1049ebaabcc5f4bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սյունիք, օրաթերթ, սամվել ալեքսանյան, մրցանակ, մոսկվա, տեսանյութեր, տեսանյութ, видео, «սյունյաց երկիր» թերթ
սյունիք, օրաթերթ, սամվել ալեքսանյան, մրցանակ, մոսկվա, տեսանյութեր, տեսանյութ, видео, «սյունյաց երկիր» թերթ
«Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիրը Մոսկվայում ստացել է «Անկեղծ հայացք» մրցանակ
11:34 27.10.2025 (Թարմացված է: 11:39 27.10.2025) Երեկ Մոսկվայում հայտարարել են արտասահմանյան լրագրողների և բլոգերների համար IV միջազգային մրցանակի՝ «Անկեղծ հայացք»-ի դափնեկիրներին։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հարավում հրատարակվող «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը Մոսկվայում արժանացել է արտասահմանյան լրագրողներին և բլոգերներին շնորհվող միջազգային «Անկեղծ հայացք» մրցանակին։ Մրցանակը շնորհվել է «Հրապարակախոսության և վավերագրության ժանրի լավագույն նյութ» անվանակարգում։
«Ներկայացնում եմ Սյունիքի մարզը։ Այն ամենահարավային մարզն է, որը գտնվում է... շատ դժվար վիճակում, և մեր թիմն աշխատում է այդ պայմաններում, նվիրված է աշխատում, և միաժամանակ մենք ընդգծում ենք, որ մեր ժողովրդի համար այս դժվարին ժամանակներում Ռուսաստանի հետ բարեկամությունն այլընտրանք չունի», – մրցանակը ստանալիս ասել է Ալեքսանյանը։
2025 թվականի մրցանակի համար ռեկորդային թվով հայտեր են ստացվել՝ 821 մրցութային նյութ 75 երկրներից, այդ թվում՝ ԱՊՀ երկրներից, Աֆրիկայից, Ասիայից, Արևմտյան Եվրոպայից, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից: 2025 թվականին նյութերն ընդունվել են վեց հիմնական անվանակարգերում՝ «Լավագույն նյութ հրապարակախոսության և վավերագրության ժանրում», «Լավագույն նյութ Ռուսաստանի հետ միջազգային մշակութային, սոցիալական կամ մարդասիրական գործընկերության վերաբերյալ», «Լավագույն նյութ (հատուկ մրցանակ Ruptly վիդեոգործակալությունից) ռեպորտաժի ժանրում», «Ռուսաստանի Դաշնության մասին երիտասարդ լրագրողների լավագույն նյութը», «Լավագույն նյութ ժողովրդական դիվանագիտության թեմայով» և «Ժառանգություն։ Հիշողություն։ Ժամանակ»։
Մեդիամրցանակի եզրափակիչ փուլ անցածների և հաղթողների մրցանակաբաշխությունը դարձավ առաջիկա օրերին Մոսկվայում կայանալիք և ժողովրդական դիվանագիտության 100-ամյակին նվիրված Համագործակցության միջազգային ֆորումի մի մասը։