00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Գևորգ Պապոյան
Այսօր պատմական օր է. Գևորգ Պապոյան
09:04
2 ր
Հրանտ Միքայելյան
Նոր շրջափակումների ռիսկերը չեն բացառվում. Հրանտ Միքայելյան
09:07
9 ր
Էդգար Աղաբեկյան
Հայաստանյան գնաճի հիմնական պատճառը համաշխարհային գներն են . Էդգար Աղաբեկյան
09:17
5 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ստեփան Դանիելյան
եթե բռնատիրական մեքենան սկսում է աշխատել , այդ մեքենան կանգնեցնել հնարավոր չէ․ Ստեփան Դանիելյան
18:04
1 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Տեր Փառեն քահանա Առաքելյան
Փորձությունը մի օր պիտի ավարտվի. Տեր Փառեն քահանա Առաքելյան
19:04
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:17
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
54 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղության պայմանագրի ստորագրման համար արձանագրված հստակ ամսաթիվ չկա. Միրզոյան

© SputnikԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2025
Բաժանորդագրվել
Արտգործնախարարը վստահեցնում է, որ Ադրբեջանի հետ խաղաղությունն արդեն հաստատված է։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման համար չկա արձանագրված հստակ ամսաթիվ։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ ստորագրման տեղ էլ չկա։
«Մենք հայտնել ենք, որ պատրաստ ենք օր առաջ ստորագրել։ Հենց այս պահին պատրաստ եմ սկսել խորհրդակցություններն ադրբեջանական կողմի հետ այն մասին, թե որտեղ ու երբ լինի այդ պայմանագրի ստորագրումը։ Գաղտնիք չէ ադրբեջանական կողմի մեկնաբանությունը և պայմանը սրա հետ կապված, մենք այդ պայմանը չենք ընդունում (խոսքը ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին է. խմբ.)։ Մենք դա քննարկելի օրակարգ չենք համարում, հուսով եմ՝ առաջիկայում պրոցեսներն այնպես կգնան, որ կավարտենք խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացը՝ ստորագրումը»,– ասաց Միրզոյանը։
Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ խաղաղության պայմանագիրը նախաստորագրումից ստորագրում չի անցել նաև այլ կոմպոնենտների պատճառով՝ սկսած սահմանազատումից, վերջացրած գերիների խնդրով։
«Բայց մի կոմպոնենտ էլ եմ ուզում ասել, որ մենք կարևորել ենք խաղաղության պայմանագրի ստորագրումը, որ դրանով հաստատվի խաղաղություն։ Այն պայմաններում ու հնչեղությամբ, որ տեղի ունեցավ նախաստորագրումը՝ ուղեկցվելով երկու երկրի առաջնորդների կողմից ստորագրված հռչակագրով, հաջորդած հայտարարություններով հավաստվում է, որ խաղաղությունը հաստատված է»,– նշեց Միրզոյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Լրահոս
0