https://arm.sputniknews.ru/20251027/hajastanadrbejan-khaghaghutjan-erashkhiqy-pvokhshahavetutjunn-e-ararat-mirzvojan-95133912.html
Հայաստան–Ադրբեջան խաղաղության երաշխիքը փոխշահավետությունն է. Արարատ Միրզոյան
Հայաստան–Ադրբեջան խաղաղության երաշխիքը փոխշահավետությունն է. Արարատ Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ արտաքին գործերի նախարարը համաձայն չէ ընդդիմադիրների այն հայտարարությունների հետ, թե Ադրբեջանը ստացել է ամեն ինչ, իսկ Հայաստանը` ոչինչ։ 27.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-27T14:13+0400
2025-10-27T14:13+0400
2025-10-27T14:44+0400
արարատ միրզոյան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
արտաքին գործերի նախարարություն (ագն)
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95130868_0:66:1280:786_1920x0_80_0_0_b5ed4c93cf3b6f396db9cd2c6a1cf2f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստան–Ադրբեջան խաղաղության երաշխիքը փոխշահավետությունն է։ Այսօր ԱԺ–ում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ քաջ գիտակցում է, որ նման բազմաթիվ պայմանագրեր չեղարկվել ու չեն պահպանվել։ՀՀ արտաքին գործերի նախարարն անհիմն որակեց ընդդիմախոսների հայտարարությունները, թե Ադրբեջանը ամեն ինչ ստացել է, իսկ Հայաստանը` ոչ։ Միրզոյանը սա ևս դիտարկեց փոխշահավատության համատեքստում։ Միևնույն ժամանակ հավելեց, որ հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների համար հավելյալ կշիռ է ԱՄՆ նախագահի անձնական ներգրավվածությունը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95130868_72:0:1208:852_1920x0_80_0_0_f9db65dcab225cde09714ce75b67f465.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արտաքին գործերի նախարարություն (ագն), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, թրամփի ուղի (tripp)
արարատ միրզոյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արտաքին գործերի նախարարություն (ագն), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, թրամփի ուղի (tripp)
Հայաստան–Ադրբեջան խաղաղության երաշխիքը փոխշահավետությունն է. Արարատ Միրզոյան
14:13 27.10.2025 (Թարմացված է: 14:44 27.10.2025) ՀՀ արտաքին գործերի նախարարը համաձայն չէ ընդդիմադիրների այն հայտարարությունների հետ, թե Ադրբեջանը ստացել է ամեն ինչ, իսկ Հայաստանը` ոչինչ։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստան–Ադրբեջան խաղաղության երաշխիքը փոխշահավետությունն է։ Այսօր ԱԺ–ում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ քաջ գիտակցում է, որ նման բազմաթիվ պայմանագրեր չեղարկվել ու չեն պահպանվել։
«Երբ ասում ենք երաշխիք, վերբալ մակարդակում էլ հասկանում ենք 3–րդ ուժեղ կողմ, գերտերություն, ստորագրություն կամ ներկայություն։ Ցավոք, այո՛, մենք էլ ունեցել ենք օրինակներ, որ չեն գործել պայմանավորվածությունները, դուք էլ տարբեր օրինակներ կարող եք բերել, բայց ՀՀ–ի ու Ադրբեջանի միջև բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, գրվել, ստորագրվել ու հանրային արտահայտվել են, համարում եմ փոխշահավետ։ Այս փոխշահավետությունն է, որ ապահովելու է պայմանավորվածությունների հետագա ընթացքը, կենսագործումն ու հարատևությունը»,– ասաց Միրզոյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարն անհիմն որակեց ընդդիմախոսների հայտարարությունները, թե Ադրբեջանը ամեն ինչ ստացել է, իսկ Հայաստանը` ոչ։ Միրզոյանը սա ևս դիտարկեց փոխշահավատության համատեքստում։ Միևնույն ժամանակ հավելեց, որ հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների համար հավելյալ կշիռ է ԱՄՆ նախագահի անձնական ներգրավվածությունը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։