https://arm.sputniknews.ru/20251026/jasinvovataji-vra-ukrainaji-zui-harvatsi-hetevanqvov-zvohvel-e-3-mard-ajd-tvum-1-erekha-95105327.html
Յասինովատայայի վրա Ուկրաինայի ԶՈւ–ի հարվածի հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 1 երեխա
Յասինովատայայի վրա Ուկրաինայի ԶՈւ–ի հարվածի հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 1 երեխա
Sputnik Արմենիա
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քաղաքացիական բնակչության վրա հարձակման փաստով: 26.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-26T13:54+0400
2025-10-26T13:54+0400
2025-10-26T15:00+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
զոհ
երեխա
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1a/95094899_0:120:1280:840_1920x0_80_0_0_577737592cb8dc0b1a88b11d2d8a8b0f.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքերի կողմից Յասինովատայա (ԴԺՀ) քաղաքի գնդակոծության հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13-ամյա երեխա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեից։ Հետաքննության տվյալներով՝ հարվածը հասցվել է բնակելի տան վրա՝ օգտագործելով HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգը։ Տեղում հայտնաբերվել են զինամթերքին բնորոշ բեկորներ, որոնք ուղարկվել են փորձաքննության՝ հրթիռի տեսակը ճշտելու համար:Ավելի վաղ Յասինովատսկի մունիցիպալ օկրուգի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Պենյաևը հայտնել էր, որ երկու բնակիչ զոհվել է տեղում, ևս մեկը ծանր վնասվածքներ է ստացել:Յասինովատայա քաղաքն ընկած է Դոնեցկից մոտ 25 կմ հյուսիս: Այստեղ է գտնվում նախկին ԽՍՀՄ-ի ամենամեծ երկաթուղային կայարանը, որը բազմիցս գնդակոծվել է ուկրաինական զորքերի կողմից։Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քաղաքացիական բնակչության վրա հարձակման փաստով:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1a/95094899_0:0:1280:960_1920x0_80_0_0_e7bdb1b6f74804655bd7b49c963ccc1f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, զոհ, երեխա, ուկրաինա, ռուսաստան
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, զոհ, երեխա, ուկրաինա, ռուսաստան
Յասինովատայայի վրա Ուկրաինայի ԶՈւ–ի հարվածի հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 1 երեխա
13:54 26.10.2025 (Թարմացված է: 15:00 26.10.2025) Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քաղաքացիական բնակչության վրա հարձակման փաստով:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքերի կողմից Յասինովատայա (ԴԺՀ) քաղաքի գնդակոծության հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13-ամյա երեխա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեից։
Հետաքննության տվյալներով՝ հարվածը հասցվել է բնակելի տան վրա՝ օգտագործելով HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգը։ Տեղում հայտնաբերվել են զինամթերքին բնորոշ բեկորներ, որոնք ուղարկվել են փորձաքննության՝ հրթիռի տեսակը ճշտելու համար:
«Ուկրաինայի զինված ուժերի կողմից Յասինովատայայում բնակելի տանը հասցված հարվածի հետևանքով 2012-ին ծնված երեխա է մահացել։ Ավելի ուշ հիվանդանոցում մահացել է ևս մեկ տուժած. զոհերի ընդհանուր թիվը հասել է երեքի»,- հայտնել է ՌԴ ՔԿ ներկայացուցիչը։
Ավելի վաղ Յասինովատսկի մունիցիպալ օկրուգի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Պենյաևը հայտնել էր, որ երկու բնակիչ զոհվել է տեղում, ևս մեկը ծանր վնասվածքներ է ստացել:
Յասինովատայա քաղաքն ընկած է Դոնեցկից մոտ 25 կմ հյուսիս: Այստեղ է գտնվում նախկին ԽՍՀՄ-ի ամենամեծ երկաթուղային կայարանը, որը բազմիցս գնդակոծվել է ուկրաինական զորքերի կողմից։
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քաղաքացիական բնակչության վրա հարձակման փաստով:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։