https://arm.sputniknews.ru/20251024/partadir-hajtararagrumy-parzecnvogh-orenqi-nakhagitsn-yndunvec-95060781.html
Պարտադիր հայտարարագրումը պարզեցնող օրենքի նախագիծն ընդունվեց
Պարտադիր հայտարարագրումը պարզեցնող օրենքի նախագիծն ընդունվեց
Sputnik Արմենիա
Օրենքով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մինչև նոյեմբերի 1–ը։ 24.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-24T22:01+0400
2025-10-24T22:01+0400
2025-10-24T22:02+0400
հայաստան
հայտարարագիր
հայտարարագրում
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1f/85336922_0:0:1601:901_1920x0_80_0_0_50ce5bdde04b3264fa55706a06f8d8cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովն ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որոնք պարզեցնում են պարտադիր հայտարարագրումը։Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 60 պատգամավոր, դեմ`1, ձեռնպահ` 3։Նախագիծը վերջնական քվեարկկությունից առաջ ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։Նա ընդգծեց, որ մյուս հարազատների միջև հայտարարագրման ենթակա են միայն այն փոխանցումները, որոնք գերազանցում են 300.000 դրամը։Պատգամավորը հիշեցրեց, որ քաղաքացիները չեն ազատվում եկամտային հաշվարկ ներկայացնելու պարտականությունից, եթե ունեն եկամուտներ, որոնք հարկման ենթակա են ու հարկային մարմինի համար տեսանելի չեն։ Ավելին` պարզվելու դեպքում կտուգանվեն, թեև անկախ այս համակարգից էլ հարկեր թաքցնելը պատժվում էր օրենքով։Նշենք, որ օրենքի նախագծի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մինչև նոյեմբերի 1–ը։Հիշեցնենք, որ գործող օրենքով վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիրը լրացրած լինեն մինչև նոյեմբերի 1–ը։ Գործող կարգավորմամբ քաղաքացին պարտավոր է ինքը լրացնել հայտարարագիրը, անգամ եթե բացի աշխատավարձից այլ եկամուտ չունի։Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ փոփոխությունների` հայտարարագրերը կլրացվեն ՊԵԿ-ի կողմից, իսկ հայտարարատուները բավականին երկար ժամանակ կունենան ՊԵԿ համակարգ մուտք գործելու, հայտարարագրի ամբողջականությունն ու ճշտությունը ստուգելու և համապատասխան փոփոխություններ կատարելու համար։ Եթե հայտարարատուն բացի աշխատավարձից այլ եկամուտ չունի, ապա հայտարարագիր լրացնելու կարիք չի լինի։Հայտատուների 18%–ը վարկերն ու փոխանցումներն է լրացրել. ՊԵԿ նախագահը` հայտարարագրման մասինՀիշեցնենք` վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է 2024 թ. համար հայտարարագիր ներկայացնեին մինչև այս տարվա մայիսի 1-ը։ Ավելի ուշ հայտարարագիր լրացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը։Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամ է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1f/85336922_0:0:1425:1068_1920x0_80_0_0_35e22a5c436fb3da33010a5536f3cd0f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայտարարագիր, հայտարարագրում, աժ (ազգային ժողով)
հայաստան, հայտարարագիր, հայտարարագրում, աժ (ազգային ժողով)
Պարտադիր հայտարարագրումը պարզեցնող օրենքի նախագիծն ընդունվեց
22:01 24.10.2025 (Թարմացված է: 22:02 24.10.2025) Օրենքով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մինչև նոյեմբերի 1–ը։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովն ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որոնք պարզեցնում են պարտադիր հայտարարագրումը։
Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 60 պատգամավոր, դեմ`1, ձեռնպահ` 3։
Նախագիծը վերջնական քվեարկկությունից առաջ ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Պայմանավորվել ենք, որ ֆիզիկական անձանց կողմից ստացվող վարկերն ու փոխառությունները նույնպես չներառվեն հայտարարագրման պարտադիր դաշտերի մեջ։ Ընտանիքի անդամների (մայր, որդի, քույր, եղբայր, տատիկ, պապիկ) միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի, դրանք հարկման ենթակա չեն»,- ասաց Թունյանը։
Նա ընդգծեց, որ մյուս հարազատների միջև հայտարարագրման ենթակա են միայն այն փոխանցումները, որոնք գերազանցում են 300.000 դրամը։
Պատգամավորը հիշեցրեց, որ քաղաքացիները չեն ազատվում եկամտային հաշվարկ ներկայացնելու պարտականությունից, եթե ունեն եկամուտներ, որոնք հարկման ենթակա են ու հարկային մարմինի համար տեսանելի չեն։ Ավելին` պարզվելու դեպքում կտուգանվեն, թեև անկախ այս համակարգից էլ հարկեր թաքցնելը պատժվում էր օրենքով։
Նշենք, որ օրենքի նախագծի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մինչև նոյեմբերի 1–ը։
Հիշեցնենք, որ գործող օրենքով վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիրը լրացրած լինեն մինչև նոյեմբերի 1–ը։ Գործող կարգավորմամբ քաղաքացին պարտավոր է ինքը լրացնել հայտարարագիրը, անգամ եթե բացի աշխատավարձից այլ եկամուտ չունի։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ըստ փոփոխությունների` հայտարարագրերը կլրացվեն ՊԵԿ-ի կողմից, իսկ հայտարարատուները բավականին երկար ժամանակ կունենան ՊԵԿ համակարգ մուտք գործելու, հայտարարագրի ամբողջականությունն ու ճշտությունը ստուգելու և համապատասխան փոփոխություններ կատարելու համար։
Եթե հայտարարատուն բացի աշխատավարձից այլ եկամուտ չունի, ապա հայտարարագիր լրացնելու կարիք չի լինի։
Հիշեցնենք` վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է 2024 թ. համար հայտարարագիր ներկայացնեին մինչև այս տարվա մայիսի 1-ը։ Ավելի ուշ հայտարարագիր լրացնելու ժամկետը
երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը։
Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամ է։