https://arm.sputniknews.ru/20251024/nvor-ishkhanutjun-dzevavvorelu-hamar-nvor-mtnvolvort-e-petq-qaghaqagety-hstak-ughecujc-e-talis-95042197.html
Նոր իշխանություն ձևավորելու համար նոր մթնոլորտ է պետք․ քաղաքագետը հստակ ուղեցույց է տալիս
Նոր իշխանություն ձևավորելու համար նոր մթնոլորտ է պետք․ քաղաքագետը հստակ ուղեցույց է տալիս
Sputnik Արմենիա
Հովհաննիսյանը վստահ է՝ իշխանությունը սխալվում և սխալվելու է, հակընդդեմ ճամբարների խնդիրն է ժամանակին արձանագրել այդ սխալներն ու արագ արձագանքել, օգտվել... 24.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-24T13:23+0400
2025-10-24T13:23+0400
2025-10-24T13:23+0400
վահե հովհաննիսյան
իշխանություն
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0a/68456438_0:43:1600:943_1920x0_80_0_0_0ac2460bfe62ca5743794f8faf1f1d92.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ Եթե փոխենք պարտված ու հանձնված մթնոլորտը, նոր իշխանության ձևավորումը կլինի անխուսափելի։ «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում վերլուծել է ստեղծված իրավիճակն ու ներկայացրել գործողությունների ուղեցույց՝ նոր մթնոլորտ և համապատասխանաբար՝ նոր իշխանություն ձևավորելու համար։Նախ, ըստ Հովհաննիսյանի, իշխանությունը հասկանում է, որ այս պայմաններում վերարտադրվելու շանս չունի, ու գնում է «այլ պայմաններ» ձևավորելու ճանապարհով։ Նրա կարծիքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում՝ ձերբակալություններ, հաշվեհարդարներ, սոցիալական կաշառք, սուտ խոստումներ, արտաքին քաղաքական ավանտյուրաներ, անսահման պոպուլիզմ և այլն, հենց այս տրամաբանության մեջ են։Այս իրավիճակում հակընդդեմ ճամբարը հստակ, հաշվարկված քայլեր պետք է կատարի։ Հովհաննիսյանը կետ առ կետ ներկայացնում է դրանք․Քաղաքագետը վստահ է՝ մթնոլորտն է որոշելու ամեն ինչ։ Իշխանությունն անելու է բոլոր հավանական ու անհավանական բաները, կիրառելու է ուժային ու քարոզչական գործիքներ՝ առանց որևէ կարմիր գծերի։ Իշխանությունը կարողանում է այսպես գործել, որովհետև երկրում մթնոլորտն է այդպիսին՝ հանձնված, առանց դիմադրության։ Եթե փոխենք մթնոլորտը, իշխանության անօրինականությունների անխափան մեքենան կսկսի խափանվել։ Շեշտում է՝ սա պետք էր վաղուց արվեր, սակայն քաղաքական և այլ ռեսուրսներ ունեցողները Հայաստանում չունեն, ցավոք, ստրատեգիական մտածողություն և ակտիվանում են դրվագայնորեն։ Հիմա նոր ձևավորվող շարժումները պետք է չկրկնեն նախկինների սխալները։«Անհատական մակարդակում, մասնագիտական և արհեստակցական համայնքներում չկա դիմադրության մթնոլորտ։ Եթե մի որոշմամբ պետական բոլոր բուհերի ռեկտորներ նշանակվեն ադրբեջանցի մասնագետներ, հավատացնում եմ ձեզ, այսօրվա մթնոլորտում սա կմարսվի. ո´չ ուսանողությունը կընդվզի, ո՛չ պրոֆեսորադասախոսական կազմը։ Միայն արտագաղթը կակտիվանա։ Սա չի խոսում այն մասին, որ մեր ուսանողներն ու դասախոսները վատն են, սա նշանակում է, որ երկրում անողնաշար ու պարտված մթնոլորտ է։ Իշխանության ասպատակությունների համար դա ամենապարարտ մթնոլորտն է»,- վստահ է Հովհաննիսյանը։Իշխանությունը սխալվում է և սխալվելու է, իսկ հակընդդեմ ճամբարների կազմակերպված համակարգերի խնդիրն է դրանք արագ օգտագործել։Կանխատեսում է, որ որքան ընտրությունները մոտենան, մթնոլորտն այնքան փոխվելու է, ու պետք է այսօրվանից պայքարել, որ ձևավորվող պայմանները և մթնոլորտը լինեն ի շահ հակընդդեմ ճամբարների։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0a/68456438_80:0:1504:1068_1920x0_80_0_0_c91aabacdb2e59eeb2537362fdbac3e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահե հովհաննիսյան, իշխանություն, ընդդիմություն
վահե հովհաննիսյան, իշխանություն, ընդդիմություն
Նոր իշխանություն ձևավորելու համար նոր մթնոլորտ է պետք․ քաղաքագետը հստակ ուղեցույց է տալիս
Հովհաննիսյանը վստահ է՝ իշխանությունը սխալվում և սխալվելու է, հակընդդեմ ճամբարների խնդիրն է ժամանակին արձանագրել այդ սխալներն ու արագ արձագանքել, օգտվել դրանցից։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ Եթե փոխենք պարտված ու հանձնված մթնոլորտը, նոր իշխանության ձևավորումը կլինի անխուսափելի։ «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը
ֆեյսբուքյան իր էջում վերլուծել է ստեղծված իրավիճակն ու ներկայացրել գործողությունների ուղեցույց՝ նոր մթնոլորտ և համապատասխանաբար՝ նոր իշխանություն ձևավորելու համար։
Նախ, ըստ Հովհաննիսյանի, իշխանությունը հասկանում է, որ այս պայմաններում վերարտադրվելու շանս չունի, ու գնում է «այլ պայմաններ» ձևավորելու ճանապարհով։ Նրա կարծիքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում՝ ձերբակալություններ, հաշվեհարդարներ, սոցիալական կաշառք, սուտ խոստումներ, արտաքին քաղաքական ավանտյուրաներ, անսահման պոպուլիզմ և այլն, հենց այս տրամաբանության մեջ են։
Այս իրավիճակում հակընդդեմ ճամբարը հստակ, հաշվարկված քայլեր պետք է կատարի։ Հովհաննիսյանը կետ առ կետ ներկայացնում է դրանք․
1.
Հասկանալ, որ սա նախընտրական պրոցես չէ, քարոզարշավ չէ, հետևաբար լրիվ այլ տրամաբանություն է պետք գործի դնել։
2.
Ձևավորել պայքարի համակարգեր. հանրահավաքը, երթը, հայտարարություններն իհարկե կարևոր են, բայց դրանք համակարգեր չեն։
3.
Ունենալ պատրաստի սթրեսս-թեստեր, թե որ զարգացման դեպքում ինչպես վերադասավորվել, ինչպես արձագանքել։
4.
Կազմել գործունեության ծրագիր, որը կնվազեցնի իշխանության՝ «նոր պայմաններ» ստեղծելու հնարավորությունները։
5.
Անել սեփական բարենպաստ «նոր պայմանների» հաշվարկն ու գնալ դրա ուղղությամբ։
6.
Փոխել երկրում մթնոլորտը, ստեղծել փոփոխության հանրային համատարած պահանջ, ստանալ մոտիվացված ընտրազանգվածներ ու փոփոխությունների համար պայքարի պատրաստ շերտեր։
Քաղաքագետը վստահ է՝ մթնոլորտն է որոշելու ամեն ինչ։ Իշխանությունն անելու է բոլոր հավանական ու անհավանական բաները, կիրառելու է ուժային ու քարոզչական գործիքներ՝ առանց որևէ կարմիր գծերի։ Իշխանությունը կարողանում է այսպես գործել, որովհետև երկրում մթնոլորտն է այդպիսին՝ հանձնված, առանց դիմադրության։ Եթե փոխենք մթնոլորտը, իշխանության անօրինականությունների անխափան մեքենան կսկսի խափանվել։ Շեշտում է՝ սա պետք էր վաղուց արվեր, սակայն քաղաքական և այլ ռեսուրսներ ունեցողները Հայաստանում չունեն, ցավոք, ստրատեգիական մտածողություն և ակտիվանում են դրվագայնորեն։ Հիմա նոր ձևավորվող շարժումները պետք է չկրկնեն նախկինների սխալները։
«Անհատական մակարդակում, մասնագիտական և արհեստակցական համայնքներում չկա դիմադրության մթնոլորտ։ Եթե մի որոշմամբ պետական բոլոր բուհերի ռեկտորներ նշանակվեն ադրբեջանցի մասնագետներ, հավատացնում եմ ձեզ, այսօրվա մթնոլորտում սա կմարսվի. ո´չ ուսանողությունը կընդվզի, ո՛չ պրոֆեսորադասախոսական կազմը։ Միայն արտագաղթը կակտիվանա։ Սա չի խոսում այն մասին, որ մեր ուսանողներն ու դասախոսները վատն են, սա նշանակում է, որ երկրում անողնաշար ու պարտված մթնոլորտ է։ Իշխանության ասպատակությունների համար դա ամենապարարտ մթնոլորտն է»,- վստահ է Հովհաննիսյանը։
Իշխանությունը սխալվում է և սխալվելու է, իսկ հակընդդեմ ճամբարների կազմակերպված համակարգերի խնդիրն է դրանք արագ օգտագործել։
Կանխատեսում է, որ որքան ընտրությունները մոտենան, մթնոլորտն այնքան փոխվելու է, ու պետք է այսօրվանից պայքարել, որ ձևավորվող պայմանները և մթնոլորտը լինեն ի շահ հակընդդեմ ճամբարների։