https://arm.sputniknews.ru/20251024/hh-ishkhanutjunnery-vtangavvor-objektneri-stugumy-kpatviren-masnavvor-ynkerutjunnerin-95046799.html
ՀՀ իշխանությունները վտանգավոր օբյեկտների ստուգումը կպատվիրեն մասնավոր ընկերություններին
ՀՀ իշխանությունները վտանգավոր օբյեկտների ստուգումը կպատվիրեն մասնավոր ընկերություններին
Sputnik Արմենիա
ՀՀ ՆԳՆ–ում կարծում են, որ փորձաքննությունների մասնավոր բյուրոն այդ խնդիրն ավելի լավ կկատարի, քան պետական կենտրոնը։ 24.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-24T14:42+0400
2025-10-24T14:42+0400
2025-10-24T14:44+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
ստուգումներ
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/11/46846956_0:0:1600:901_1920x0_80_0_0_b473f0ad827f736dada2f1049f6112ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի կառավարությունն արտադրական վտանգավոր օբյեկտների ստուգումը կպատվիրի մասնավոր ընկերություններին։ Այսօր Ազգային ժողովը ընթերցմամբ ընդունեց «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:Այժմ արտադրության և ծառայությունների ոլորտի վտանգավոր օբյեկտների ստուգումն իրականացնում է ՆԳՆ–ին կից «Տեխնիկական կարգավորման ազգային կենտրոն» պետական կազմակերպությունը։ Նախարարության եզրակացության համաձայն, որը նախագծի քննարկման ժամանակ ներկայացրեց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը, Հայաստանում կան 10-ից ավելի մասնավոր ընկերություններ, որոնցից մի քանիսը միջազգային հավատարմագրում են անցել և կարող են նման փորձաքննություն անցկացնել նույնքան լավ, որքան ՆԳՆ-ին կից կազմակերպությունը։Նախարարությունում կարծում են, որ այս որոշումը կբարձրացնի մրցակցությունը հասարակական անվտանգության համար այդքան կարևոր փորձաքննությունների ժամանակ։Ավելի վաղ քննարկումների ժամանակ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտարարել էր, որ մինչ օրս չեն հայտնաբերվել և պատասխան չեն ստացել «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսին տեղի ունեցած պայթյունի մեղավորները։ ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը պատասխանել էր, որ քրեական գործի շրջանակում հետաքննություն է ընթանում, որը դեռ չի ավարտվել:ՔՊ–ն մերժեց «Պատիվ ունեմ»–ի «Ազգային ճգնաժամի մասին» հայտարարության նախագիծը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/11/46846956_135:0:1559:1068_1920x0_80_0_0_59bcffdd73ef2e508d5c18c969f4b1ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), ստուգումներ, ներքին գործերի նախարարություն (նգն)
հայաստան, աժ (ազգային ժողով), ստուգումներ, ներքին գործերի նախարարություն (նգն)
ՀՀ իշխանությունները վտանգավոր օբյեկտների ստուգումը կպատվիրեն մասնավոր ընկերություններին
14:42 24.10.2025 (Թարմացված է: 14:44 24.10.2025) ՀՀ ՆԳՆ–ում կարծում են, որ փորձաքննությունների մասնավոր բյուրոն այդ խնդիրն ավելի լավ կկատարի, քան պետական կենտրոնը։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի կառավարությունն արտադրական վտանգավոր օբյեկտների ստուգումը կպատվիրի մասնավոր ընկերություններին։ Այսօր Ազգային ժողովը ընթերցմամբ ընդունեց «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Այժմ արտադրության և ծառայությունների ոլորտի վտանգավոր օբյեկտների ստուգումն իրականացնում է ՆԳՆ–ին կից «Տեխնիկական կարգավորման ազգային կենտրոն» պետական կազմակերպությունը։ Նախարարության եզրակացության համաձայն, որը նախագծի քննարկման ժամանակ ներկայացրեց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը, Հայաստանում կան 10-ից ավելի մասնավոր ընկերություններ, որոնցից մի քանիսը միջազգային հավատարմագրում են անցել և կարող են նման փորձաքննություն անցկացնել նույնքան լավ, որքան ՆԳՆ-ին կից կազմակերպությունը։
Նախարարությունում կարծում են, որ այս որոշումը կբարձրացնի մրցակցությունը հասարակական անվտանգության համար այդքան կարևոր փորձաքննությունների ժամանակ։
Ավելի վաղ քննարկումների ժամանակ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտարարել էր, որ մինչ օրս չեն հայտնաբերվել և պատասխան չեն ստացել «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսին տեղի ունեցած պայթյունի մեղավորները։ ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը պատասխանել էր, որ քրեական գործի շրջանակում հետաքննություն է ընթանում, որը դեռ չի ավարտվել: