https://arm.sputniknews.ru/20251024/hajastany-bacarapes-nvor-serndi-zenqer-e-dzerq-berum-papikjan-95070430.html
Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում. Պապիկյան
Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում. Պապիկյան
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով` իրենք այս տարիներին զարկ են տվել նաև հայրենական ռազմարդյունաբերությանը, որն իր տեղն ու դերն ունի ռազմական բյուջեի մեջ։ 24.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-24T22:56+0400
2025-10-24T22:56+0400
2025-10-25T00:04+0400
զենք
հայաստան
սպառազինություն
սուրեն պապիկյան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1d/89496438_0:21:1280:742_1920x0_80_0_0_1287a002db5f1896fbe61007f85db4fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 2026թ–ին կգերազանցեն 5 մլրդ դոլարըՆրա խոսքով` իրենք այս տարիներին զարկ են տվել նաև հայրենական ռազմարդյունաբերությանը, որն իր տեղն ու դերն ունի ռազմական բյուջեի մեջ։Նա ընդգծեց` եթե ներդրումներ այդ ոլորտում չլինեն , հնարավոր չի լինի ավելի մրցունակ ու ավելի ցանկալի զինատեսակներ ստեղծել։Պապիկյանը հիշեցրեց, որ 2022 թվականին տեղական ռազմաարդյունաբերական ընկերությունների հետ մոտավորապես 5,5 մլրդ դրամի պայմանագիր են կնքել, իսկ հետագայում արդեն եռամյա պայմանագրերի արդյունքում այդ թիվը դարձել է 170 մլրդ դրամ։Լոնդոնը զենք կգտնի՞ արդյոք Երևանի և Բաքվի համար. փորձագետը՝ արգելքի վերացման մասինՀՀ պաշտպանության նախարարը հավելեց, որ Հայաստանն իր սպառազինությունը և բանակն օգտագործելու է միայն սեփական սուվերենությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանություւնը պաշտպանելու համար։Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի սահմաններից դուրս ՀՀ զինված ուժերը կիրառելու մտադրություն չունեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1d/89496438_1:0:1138:853_1920x0_80_0_0_2770f96ff19bcb61ced01f180d0d0e77.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զենք, հայաստան, սպառազինություն, սուրեն պապիկյան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
զենք, հայաստան, սպառազինություն, սուրեն պապիկյան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում. Պապիկյան
22:56 24.10.2025 (Թարմացված է: 00:04 25.10.2025) ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով` իրենք այս տարիներին զարկ են տվել նաև հայրենական ռազմարդյունաբերությանը, որն իր տեղն ու դերն ունի ռազմական բյուջեի մեջ։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով` իրենք այս տարիներին զարկ են տվել նաև հայրենական ռազմարդյունաբերությանը, որն իր տեղն ու դերն ունի ռազմական բյուջեի մեջ։
«Այդ արտադրանքի մի մասը սպասարկելու է նախկինում մեր ունեցած զենքերը, այդ թվում` զինամթերքով։ Մենք ունենք նոր, հայրենական, ամբողջությամբ հայկական մտքի արդյունքում արտադրված զենքեր։ Ամեն ինչ պետք է անենք, որ հայկական զենքը որակապես մրցունակ լինի և դուրս գա շուկա»,–ասաց Պապիկյանը։
Նա ընդգծեց` եթե ներդրումներ այդ ոլորտում չլինեն , հնարավոր չի լինի ավելի մրցունակ ու ավելի ցանկալի զինատեսակներ ստեղծել։
Պապիկյանը հիշեցրեց, որ 2022 թվականին տեղական ռազմաարդյունաբերական ընկերությունների հետ մոտավորապես 5,5 մլրդ դրամի պայմանագիր են կնքել, իսկ հետագայում արդեն եռամյա պայմանագրերի արդյունքում այդ թիվը դարձել է 170 մլրդ դրամ։
ՀՀ պաշտպանության նախարարը հավելեց, որ Հայաստանն իր սպառազինությունը և բանակն օգտագործելու է միայն սեփական սուվերենությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանություւնը պաշտպանելու համար։
Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի սահմաններից դուրս ՀՀ զինված ուժերը կիրառելու մտադրություն չունեն։