00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտարարագիր լրացնելը կպարզեցվի. ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքը

© Photo : press office of the Parliament of ArmeniaԲաբկեն Թունյան
Բաբկեն Թունյան - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2025
Բաժանորդագրվել
Օրենքի 2–րդ ընթերցումը կլինի 24 ժամվա ընթացքում, որ փոփոխություններն ուժի մեջ մտնեն մինչև նոյեմբերի 1–ը։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հարկային օրենսգրքի փոփոխություններն Ազգային ժողովն ընդունեց 60 կողմ, 2 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հարկային օրենսգրքի» փոփոխություններով պարզեցվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը։ ՀՀ–ում հայտարարագրերը կլրացվեն ՊԵԿ-ի կողմից, իսկ հայտարարատուները կունենան բավականին երկար ժամանակ մուտք գործելու ՊԵԿ համակարգ` ստուգելու հայտարարագրի ամբողջականությունն ու ճշտությունը և ըստ այդմ կատարելու համապատասխան փոփոխություններ։ Եթե հայտարարատուն բացի աշխատավարձից այլ եկամուտ չունի, ապա հայտարարագիր լրացնելու կարիք չի լինի։
Քաղաքացու համար կրթության և առողջապահության ոլորտներում եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալու հնարավորությունը հասանելի կլինի միայն այն դեպքում, երբ քաղաքացին գոնե մուտք կգործի համակարգ և հաստատի իր հայտարարագիրը։
ՊԵԿ-ը քաղաքացիների համաձայնությամբ կկարողանա բանկերից ավտոմատ կերպով ստանալ անհրաժեշտ տվյալները, օրինակ` ավանդներից ստացված տոկոսային եկամուտների մասին։ Եթե քաղաքացին համաձայն չէ, ապա պետք է ինքուրույն կլրացնի։
Նախագիծը զեկուցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով` առաջինից 2–րդ ընթերում էլ փոփոխություններ են նախատեսվում։
«Պայմանավորվել ենք, որ ֆիզիկական անձանց կողմից ստացվող վարկերն ու փոխառությունները նույնպես չներառվեն հայտարարագրման պարտադիր դաշտերի մեջ։ Ընտանիքի անդամների` մայր, որդի, քույր եղբայր, միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի»,- ասաց Թունյանը։
Թունյանի խոսքով` ընտանիքի անդամներից դուրս բարեկամների միջև՝ հորաքույր, մորաքույր, ընկերոջ հորաքույր, փոխանցումների վրա ՊԵԿ-ի առաջարկությամբ սահմանաչափ է դրված` 300 հազար դրամ։
Պատգամավորը հիշեցրեց, որ քաղաքացիները չեն ազատվում եկամտային հաշվարկ ներկայացնելու պարտականությունից, եթե ունեն եկամուտներ, որոնք հարկման ենթակա են ու հարկային մարմինի համար տեսանելի չեն։ Ավելին` պարզվելու դեպքում կտուգանվեն, թեև անկախ այս համակարգից էլ հարկեր թաքցնելը պատժվում էր օրենքով։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը փոփոխությունների հետ կապված բովանդակային առարկություն չուներ, սակայն հիշեցրեց, որ իրենք այս համակարգի ներդրման ժամանակ զգուշացրել էին իշխանությանը, որ այս տեսքով օրենքը չի աշխատելու։ Ըստ նրա` ներկայումս իշխանությունն անում է այս փոփոխությունները, քանի որ վերջնաժամկետին` նոյեմբերի 1–ին, պարզվելու էր, որ համակարգը տապալվել է։
Հայտարարագիր է ներկայացրել ընդամենը 15%–ը. ՊԵԿ նախագահը հիշեցրեց վերջնաժամկետի մասին
Օրենքի 2–րդ ընթերցումը կլինի 24 ժամվա ընթացքում, որ փոփոխություններն ուժի մեջ մտնեն մինչև նոյեմբերի 1–ը։
Հիշեցնենք, որ գործող օրենքով վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիրը լրացրած լինեն մինչև նոյեմբերի 1–ը։ Գործող կարգավորմամբ քաղաքացին պարտավոր է ինքը լրացնել հայտարարագիրը, անգամ եթե բացի աշխատավարձից այլ եկամուտ չունի։
Լրահոս
0