00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձում են խոչընդոտել իմպիչմենտի գործընթացը․ ՀՀԿ-ն` Դավիթ Համբարձումյանի կալանքի մասին

© Sputnik / Asatur YesayantsՀՀԿ գրասենյակ
ՀՀԿ գրասենյակ - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2025
Բաժանորդագրվել
Հանրապետականը խստորեն դատապարտում է քաղաքական բռնաճնշումների շարունակվող ալիքը և անվերապահ աջակցություն է հայտնում Դավիթ Համբարձումյանին և մյուս քաղբանտարկյալներին։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Իշխանությունները, Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորելով, փորձում են խոչընդոտել վարչապետին անվստահություն հայտնելու մեկնարկած սահմանադրական գործընթացը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը։
«Գործող վարչախմբի բացահայտ կցորդի վերածված դատական համակարգը երկրում նոր թափ ստացող բռնաճնշումների ֆոնին այսօր հերթական բացահայտ կամակատարության ռեկորդն է սահմանել։ Մասիս խոշորացված համայնքի ղեկավար, խորհրդարանական ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանին կամակատար դատարանը 7 տարուց ավելի վաղեմություն ունեցող գործով կայացրեց այնպիսի դատավճիռ, որով երկարատև անազատության դատապարտելով Դավիթ Համբարձումյանին»,– ասված է հայտարարությունում։
Հանրապետականը խստորեն դատապարտում է քաղաքական բռնաճնշումների շարունակվող ալիքը և իր անվերապահ աջակցությունն է հայտնում Դավիթ Համբարձումյանինև մյուս քաղբանտարկյալներին։
«Տվյալ զարհուրելի դրսևորումը Հայաստանում խորացող ավտորիտարիզմի, ժողովրդավարական հետընթացի, ազգային կառույցների ու գործիչների, ժողովրդի քվեն ստացած և ընտրված ընդդիմադիր համայնքապետների նկատմամբ քաղաքական հետապնդումների շարքում հերթականն է, որով փորձ է արվում ամրացնել մեկ մարդու էժանագին շոուի վերածված արատավոր մենիշխանությունը»,– ասված է հայտարարությունում։
ՀՀԿ–ն ընդգծել է, որ երկրի դատական համակարգը կախյալ է և քաղաքականացված։ Կուսակցությունը հայտարարել է, որ բոլոր սահմանադրական միջոցներով շարունակելու է պայքարը գործող ռեժիմի դեմ։
Հիշեցնենք, որ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն այսօր ազատազրկման է դատապարտվել 6 տարի 3 ամիս ժամկետով։
Լրահոս
0