https://arm.sputniknews.ru/20251023/hh-karavarutjunn-ajakcutjun-ktramadri-kvonjaki-spirt-artahanvoghnerin-94991200.html
ՀՀ կառավարությունն աջակցություն կտրամադրի կոնյակի սպիրտ արտահանողներին
ՀՀ կառավարությունն աջակցություն կտրամադրի կոնյակի սպիրտ արտահանողներին
Sputnik Արմենիա
Ակնկալվում է, որ այս աջակցության արդյունքում 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը կարտահանվի շուրջ 15 մլն լիտր կոնյակի սպիրտ։ 23.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-23T12:02+0400
2025-10-23T12:02+0400
2025-10-23T12:04+0400
հհ կառավարություն
կոնյակ
արտոնություն
խաղող
մթերում
սպիրտ
արտահանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/16/52975908_0:83:1600:983_1920x0_80_0_0_b7d68b53b190e9d5bfb5cb51a55d9d0a.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. 2025 թ. ապրիլի 1-ից մինչև 2026 թ. ապրիլի 1–ը կոնյակի սպիրտ արտահանող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին կտրամադրվի աջակցություն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Գույն տված «յաթրջի» արաղը տանել կոնյակի անվան տակ․ ինչ են խոսել Փաշինյանն ու ԿոբախիձենՈրոշմամբ տնտեսվարողներին կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտների համար 100 դրամի չափով։Կառավարությունն այս աջակցությունը կտրամադրի` հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում Վրաստանում հայկական շշալցված կոնյակի տարանցիկ փոխադրման ընթացքում առաջացած խոչընդոտներն էական ազդեցություն են ունենում հայկական կոնյակի արտահանման ծավալների կրճատման վրա։Այս աջակցությունը չի տրամադրվի ՀՀ ներքին շուկայում իրացված կոնյակի սպիրտի խմբաքանակների համար, ինչպես նաև այն տնտեսվարողներին, որոնք 2024 և 2025 թվականներին չեն իրականացրել խաղողի մթերումներ։Պապոյանը պարզաբանել է, թե երբ վերջնականապես կլուծվի հայկական կոնյակի տարանցման հարցըԲացի այդ, սահմանվում է, որ 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը տրամադրվող աջակցության ընդհանուր չափը չպետք է գերազանցի 2024 և 2025 թվականներին մթերված խաղողին համարժեք քանակությամբ կոնյակի սպիրտի (100 %-անոց սպիրտի հաշվարկով) և 100 դրամի արտադրյալի չափը, իսկ մթերված խաղողին համարժեք կոնյակի սպիրտի քանակությունը հաշվարկվում է 11 կգ խաղողը մեկ լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) կոնյակի սպիրտին համարժեք չափով։Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ այս աջակցության արդյունքում 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը կարտահանվի շուրջ 15 մլն լիտր կոնյակի սպիրտ, որից շուրջ 11 մլն լիտրը` 2025 թվականին։Նշվում է, որ 2025 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին շշալցված կոնյակի արտահանման ծավալը կազմել է շուրջ 10․3 մլն բացարձակ լիտր, որը շուրջ 30 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանված ծավալից։ԵԱՏՄ–ի համար՝ այո, ԵՄ–ի համար՝ դեռ ոչ. Հայաստանում կոնյակի իսկության սարք է գործարկվելԿառավարությունից հիշեցնում են, որ 2025 թվականի հունվարի 1–ից ՌԴ-ում շշալցված կոնյակի ակցիզային հարկը և վաճառքի նվազագույն գինն ավելացել է շուրջ 100 ՌԴ ռուբլով, որը լուրջ ազդեցություն է թողել ՌԴ-ում իրացվող կոնյակի ծավալների նվազման վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/16/52975908_90:0:1510:1065_1920x0_80_0_0_bca29024292efa6c8979d811f9b63308.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ կառավարություն, կոնյակ, արտոնություն, խաղող, մթերում, սպիրտ, արտահանում
հհ կառավարություն, կոնյակ, արտոնություն, խաղող, մթերում, սպիրտ, արտահանում
ՀՀ կառավարությունն աջակցություն կտրամադրի կոնյակի սպիրտ արտահանողներին
12:02 23.10.2025 (Թարմացված է: 12:04 23.10.2025) Ակնկալվում է, որ այս աջակցության արդյունքում 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը կարտահանվի շուրջ 15 մլն լիտր կոնյակի սպիրտ։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. 2025 թ. ապրիլի 1-ից մինչև 2026 թ. ապրիլի 1–ը կոնյակի սպիրտ արտահանող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին կտրամադրվի աջակցություն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշմամբ տնտեսվարողներին կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտների համար 100 դրամի չափով։
«Այս աջակցությունը տնտեսվարողներին հնարավորություն կտա նվազեցնել թողարկվող արտադրանքի ինքնարժեքը, իրացման շուկաներում ներկայացնել ավելի մրցունակ գներով արտադրանք, ավելացնել արտահանման ծավալները, ինչպես նաև խթանել ընթացիկ տարում լրացուցիչ քանակությամբ խաղողի մթերումների իրականացումը, քանի որ տրամադրվող աջակցության ընդհանուր չափը կապակցվում է մթերված խաղողի քանակության հետ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Կառավարությունն այս աջակցությունը կտրամադրի` հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում Վրաստանում հայկական շշալցված կոնյակի տարանցիկ փոխադրման ընթացքում առաջացած խոչընդոտներն էական ազդեցություն են ունենում հայկական կոնյակի արտահանման ծավալների կրճատման վրա։
Այս աջակցությունը չի տրամադրվի ՀՀ ներքին շուկայում իրացված կոնյակի սպիրտի խմբաքանակների համար, ինչպես նաև այն տնտեսվարողներին, որոնք 2024 և 2025 թվականներին չեն իրականացրել խաղողի մթերումներ։
Բացի այդ, սահմանվում է, որ 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը տրամադրվող աջակցության ընդհանուր չափը չպետք է գերազանցի 2024 և 2025 թվականներին մթերված խաղողին համարժեք քանակությամբ կոնյակի սպիրտի (100 %-անոց սպիրտի հաշվարկով) և 100 դրամի արտադրյալի չափը, իսկ մթերված խաղողին համարժեք կոնյակի սպիրտի քանակությունը հաշվարկվում է 11 կգ խաղողը մեկ լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) կոնյակի սպիրտին համարժեք չափով։
Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ այս աջակցության արդյունքում 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը կարտահանվի շուրջ 15 մլն լիտր կոնյակի սպիրտ, որից շուրջ 11 մլն լիտրը` 2025 թվականին։
Նշվում է, որ 2025 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին շշալցված կոնյակի արտահանման ծավալը կազմել է շուրջ 10․3 մլն բացարձակ լիտր, որը շուրջ 30 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանված ծավալից։
Կառավարությունից հիշեցնում են, որ 2025 թվականի հունվարի 1–ից ՌԴ-ում շշալցված կոնյակի ակցիզային հարկը և վաճառքի նվազագույն գինն ավելացել է շուրջ 100 ՌԴ ռուբլով, որը լուրջ ազդեցություն է թողել ՌԴ-ում իրացվող կոնյակի ծավալների նվազման վրա։