https://arm.sputniknews.ru/20251023/erevany-3-nvor-patvavvor-qaghaqaci-kunenan-vovqer-en-nranq-95003549.html
Երևանը 3 նոր պատվավոր քաղաքացի կունենան. ովքե՞ր են նրանք
Երևանը 3 նոր պատվավոր քաղաքացի կունենան. ովքե՞ր են նրանք
Sputnik Արմենիա
Կոչումները շնորհվելու են Երևան քաղաքի արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ 23.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-23T14:56+0400
2025-10-23T14:56+0400
2025-10-23T14:57+0400
հայաստան
երևան
պատվավոր քաղաքացի
մարկ գրիգորյան
երևանի քաղաքապետարան
ավետիք իսահակյան
երևանի ավագանի
տարոն մուրադյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/05/66892758_0:151:1600:1051_1920x0_80_0_0_e667c1c3628f03e2f04ec12c8cd18ad6.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի 2807-րդ տարեդարձի առթիվ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք (Ավիկ) Վիգենի Իսահակյանին, լրագրող, մանկավարժ, հասարակական և մշակութային գործիչ Մարկ Գրիգորյանին և հայ նկարիչ Տարոն Արտավազդի Մուրադյանին կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։Կոչումները շնորհվելու են Երևան քաղաքի արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը շեշտեց, որ հարցին պետք է ավելի լայն շերտերով նայել ու հաշվի առնել նրա անցած ճանապարհը, հասարակության շրջանում ունեցած համբավը։ Փամբուխչյանը շեշտեց՝ պատվավոր քաղաքացի լինելը չի նշանակում լինել իդեալական մարդ, քանի որ բոլորն էլ ունեն թերություններ։«Հանրային ձայն» խմբակցության ավագանու անդամ Արտակ Գալստյանն առաջարկեց նման կոչումներ տալ այն անձանց, որոնց ճանաչում ես ու իրականում պատկերացում ունես, թե ովքեր են նրանք։ Առաջարկեց նույնիսկ նման կոչում շնորհել քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին, որը մեծ ավանդ ունի Երևան քաղաքում։ Նա հավելեց՝ անպայման այդ առաջարկով հանդես կգան, որպեսզի նիստի օրակարգում ընդգրկվի հարցը։Իսահակյանին նման կոչում շնորհելու որոշումն ընդունվեց 43 կողմ, 3 դեմ և 8 ձեռնպահ ձայներով, Գրիգորյանին՝ 35 կողմ, 7 դեմ և 11 ձեռնպահ ձայներով («Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներից մի քանիսը չկարողացան քվեարկել սարքերի պատճառով), իսկ Մուրադյանին՝ 44 կողմ, 1 դեմ և 9 ձեռնպահ ձայներով։Ավետիք Իսահակյանը ծնվել է 1944 թվականի նոյեմբերի 27-ին Երևանում։ Նա հայ բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի թոռն է: 2015 թվականից մինչ օրս նույն ինստիտուտի Տեքստաբանության բաժնի վարիչն է և ինստիտուտի տնօրենի խորհրդականը: 1975-1993թթ. և 2000-2008թթ. հայ և համաշխարհային գրականություն է դասավանդել Երևանի պետհամալսարանում, իսկ 1999-2009թթ.՝ Երևանի Հրաչյա Աճառյան համալսարանում: 1972թ. Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է, 1977թ.՝ Հայաստանի գրողների միության անդամ: Հեղինակ է 300-ից ավելի գիտական աշխատությունների, հրապարակումների և հոդվածների: Ավետիք Իսահակյանի գրչին են պատկանում «Ավ. Իսահակյանի արձակը» (1975թ.), «Ավ. Իսահակյանը և Ռուսաստանը» (ռուսերեն, Մոսկվա, 1988թ.), «Ավ. Իսահակյան. գիտական կենսագրություն» (2000թ.), «Ավ. Իսահակյանի պոեմները» (2007թ.), «Բարև, Վարպետ» (2008թ.), որտեղ մանրամասնորեն ներկայացվում է անցյալ դարի, Ավ. Իսահակյանի ժամանակների Երևանը, «Երևանը երազում է արթմնի, երկու դարի միջև» (2 հատորով, 2014թ.), նաև ռուսերեն «Ереван во сне и наяву» (2016թ.), «Սա իմ ընտրությունն է» (վեպ, նաև ռուսերեն, 2021թ.), «Սևանա կղզի» (հուշապատում, 2022թ.) գրքերը:Մարկ Գրիգորյանը ծնվել է 1958 թվականի մայիսի 3-ին Երևանում։ 1990թ. ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր: 1992թ. զուգահեռաբար աշխատել է Երևանի պետական համալսարանում, իսկ 1994թ.՝ նաև «Անանիա Շիրակացի» համալսարանում։ Մասնագիտական լրագրությամբ զբաղվել է 1993 թվականից որպես Երևանում «Սվոբոդա» թերթի խմբագրի տեղակալ։ 1995-1996 թվականներին աշխատել է AIM (Armenian International Magazine) ամսագրում՝ որպես երևանյան թղթակից, այնուհետև՝ «Թիմ» հասարակական կազմակերպությունում՝ որպես տնօրեն։ 1998թ. գլխավորել է «Համագործակցություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը: Համագործակցել է Հայաստանի և արտերկրի բազմաթիվ հրատարակությունների հետ։ Երևանում «Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտ»-ի (ներկայիս «Կովկաս» ինստիտուտ) հիմնադիրներից մեկն է։ Աշխատել է Լոնդոնում, BBC-ի ռուսական ծառայության «Վաղ ժամ» ծրագրում։ Մինչ 2011 թվականի մարտի 11-ը Սևա Նովգորոդցևի հետ վարել է «Բիբիսևա» ծրագիրը։ 2015-2017թթ. նա հեղինակել և վարել է «Անծանոթ Երևան» հաղորդաշարը:2017-2018թթ. ղեկավարել է Հայաստանի հանրային ռադիոընկերությունը և հենց այդ ընթացքում էլ, ի թիվս այլ նախագծերի, վարել է ռադիոհաղորդում՝ նվիրված Երևանին։ 2019-2023թթ. եղել է Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենը, 2023-2024թթ.՝ տնօրենի պաշտոնակատարը: Մարկ Գրիգորյանը «Երևան. քաղաքի կենսագրությունը» ծավալուն աշխատության և «Երևանը քարտեզներում՝ 17-21-րդ դարերում» գրքի հեղինակն է: Տպագրել է տասնյակ հոդվածներ, վարել բազմաթիվ հարցազրույցներ, որոնց ընթացքում խոսվել է Երևանի ճարտարապետության և զարգացման խնդիրների և հեռանկարների մասին:Տարոն Մուրադյանը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանում։ 1978-1982թթ. սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1984-1990թթ.՝ Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայում: 2001 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Տարոն Մուրադյանի ստեղծագործությունները մշտապես ցուցադրվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, «Արամե» պատկերասրահում:Երևանի Կասկադի համալիրի անավարտ հատվածը կվերակառուցվի. որոշումն ընդունվեց
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/05/66892758_0:0:1600:1200_1920x0_80_0_0_e07f6c0b116aa48ba52066e651989f4e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, պատվավոր քաղաքացի, մարկ գրիգորյան, երևանի քաղաքապետարան, ավետիք իսահակյան, երևանի ավագանի, տարոն մուրադյան
հայաստան, երևան, պատվավոր քաղաքացի, մարկ գրիգորյան, երևանի քաղաքապետարան, ավետիք իսահակյան, երևանի ավագանի, տարոն մուրադյան
Երևանը 3 նոր պատվավոր քաղաքացի կունենան. ովքե՞ր են նրանք
14:56 23.10.2025 (Թարմացված է: 14:57 23.10.2025) Կոչումները շնորհվելու են Երևան քաղաքի արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի 2807-րդ տարեդարձի առթիվ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք (Ավիկ) Վիգենի Իսահակյանին, լրագրող, մանկավարժ, հասարակական և մշակութային գործիչ Մարկ Գրիգորյանին և հայ նկարիչ Տարոն Արտավազդի Մուրադյանին կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։
Կոչումները շնորհվելու են Երևան քաղաքի արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։
«Օրինակ՝ եթե իմանաք, որ մարդը երեսփոխան է, այսինքն` մի օր մի բան է ասում, վաղը՝ ուրիշ, չունի սկզբունքայնություն, իր կոլեկտիվում, հասարակությունում վատ համբավ ունենար, կողմ կլինե՞ք, որ նրան շնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։ Նման որոշումներ կայացնելիս հաշվի առնվո՞ւմ է հողի վրա իր կենսակերպը, թե՞ ոչ»,- ավագանու այսօրվա նիստի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ խոսելով Մարկ Գրիգորյանի մասին։
Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը շեշտեց, որ հարցին պետք է ավելի լայն շերտերով նայել ու հաշվի առնել նրա անցած ճանապարհը, հասարակության շրջանում ունեցած համբավը։ Փամբուխչյանը շեշտեց՝ պատվավոր քաղաքացի լինելը չի նշանակում լինել իդեալական մարդ, քանի որ բոլորն էլ ունեն թերություններ։
«Հանրային ձայն» խմբակցության ավագանու անդամ Արտակ Գալստյանն առաջարկեց նման կոչումներ տալ այն անձանց, որոնց ճանաչում ես ու իրականում պատկերացում ունես, թե ովքեր են նրանք։ Առաջարկեց նույնիսկ նման կոչում շնորհել քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին, որը մեծ ավանդ ունի Երևան քաղաքում։ Նա հավելեց՝ անպայման այդ առաջարկով հանդես կգան, որպեսզի նիստի օրակարգում ընդգրկվի հարցը։
Իսահակյանին նման կոչում շնորհելու որոշումն ընդունվեց 43 կողմ, 3 դեմ և 8 ձեռնպահ ձայներով, Գրիգորյանին՝ 35 կողմ, 7 դեմ և 11 ձեռնպահ ձայներով («Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներից մի քանիսը չկարողացան քվեարկել սարքերի պատճառով), իսկ Մուրադյանին՝ 44 կողմ, 1 դեմ և 9 ձեռնպահ ձայներով։
Ավետիք Իսահակյանը ծնվել է 1944 թվականի նոյեմբերի 27-ին Երևանում։ Նա հայ բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի թոռն է: 2015 թվականից մինչ օրս նույն ինստիտուտի Տեքստաբանության բաժնի վարիչն է և ինստիտուտի տնօրենի խորհրդականը: 1975-1993թթ. և 2000-2008թթ. հայ և համաշխարհային գրականություն է դասավանդել Երևանի պետհամալսարանում, իսկ 1999-2009թթ.՝ Երևանի Հրաչյա Աճառյան համալսարանում: 1972թ. Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է, 1977թ.՝ Հայաստանի գրողների միության անդամ: Հեղինակ է 300-ից ավելի գիտական աշխատությունների, հրապարակումների և հոդվածների: Ավետիք Իսահակյանի գրչին են պատկանում «Ավ. Իսահակյանի արձակը» (1975թ.), «Ավ. Իսահակյանը և Ռուսաստանը» (ռուսերեն, Մոսկվա, 1988թ.), «Ավ. Իսահակյան. գիտական կենսագրություն» (2000թ.), «Ավ. Իսահակյանի պոեմները» (2007թ.), «Բարև, Վարպետ» (2008թ.), որտեղ մանրամասնորեն ներկայացվում է անցյալ դարի, Ավ. Իսահակյանի ժամանակների Երևանը, «Երևանը երազում է արթմնի, երկու դարի միջև» (2 հատորով, 2014թ.), նաև ռուսերեն «Ереван во сне и наяву» (2016թ.), «Սա իմ ընտրությունն է» (վեպ, նաև ռուսերեն, 2021թ.), «Սևանա կղզի» (հուշապատում, 2022թ.) գրքերը:
Մարկ Գրիգորյանը ծնվել է 1958 թվականի մայիսի 3-ին Երևանում։ 1990թ. ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր: 1992թ. զուգահեռաբար աշխատել է Երևանի պետական համալսարանում, իսկ 1994թ.՝ նաև «Անանիա Շիրակացի» համալսարանում։ Մասնագիտական լրագրությամբ զբաղվել է 1993 թվականից որպես Երևանում «Սվոբոդա» թերթի խմբագրի տեղակալ։ 1995-1996 թվականներին աշխատել է AIM (Armenian International Magazine) ամսագրում՝ որպես երևանյան թղթակից, այնուհետև՝ «Թիմ» հասարակական կազմակերպությունում՝ որպես տնօրեն։ 1998թ. գլխավորել է «Համագործակցություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը: Համագործակցել է Հայաստանի և արտերկրի բազմաթիվ հրատարակությունների հետ։ Երևանում «Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտ»-ի (ներկայիս «Կովկաս» ինստիտուտ) հիմնադիրներից մեկն է։ Աշխատել է Լոնդոնում, BBC-ի ռուսական ծառայության «Վաղ ժամ» ծրագրում։ Մինչ 2011 թվականի մարտի 11-ը Սևա Նովգորոդցևի հետ վարել է «Բիբիսևա» ծրագիրը։ 2015-2017թթ. նա հեղինակել և վարել է «Անծանոթ Երևան» հաղորդաշարը:
2017-2018թթ. ղեկավարել է Հայաստանի հանրային ռադիոընկերությունը և հենց այդ ընթացքում էլ, ի թիվս այլ նախագծերի, վարել է ռադիոհաղորդում՝ նվիրված Երևանին։ 2019-2023թթ. եղել է Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենը, 2023-2024թթ.՝ տնօրենի պաշտոնակատարը: Մարկ Գրիգորյանը «Երևան. քաղաքի կենսագրությունը» ծավալուն աշխատության և «Երևանը քարտեզներում՝ 17-21-րդ դարերում» գրքի հեղինակն է: Տպագրել է տասնյակ հոդվածներ, վարել բազմաթիվ հարցազրույցներ, որոնց ընթացքում խոսվել է Երևանի ճարտարապետության և զարգացման խնդիրների և հեռանկարների մասին:
Տարոն Մուրադյանը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանում։ 1978-1982թթ. սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1984-1990թթ.՝ Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայում: 2001 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Տարոն Մուրադյանի ստեղծագործությունները մշտապես ցուցադրվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, «Արամե» պատկերասրահում: