00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի Կասկադի համալիրի անավարտ հատվածը կվերակառուցվի. որոշումն ընդունվեց

© Sputnik / Asatur YesayantsԿասկադ
Կասկադ - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2025
Բաժանորդագրվել
Մրցույթին մասնակցած և հաղթած միակ մասնակցի կողմից ներկայացված ներդրումային առաջարկը կազմել է 20 մլրդ 46 մլն դրամ:
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Կասկադի համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ներդրումային ծրագիրը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Քաղաքաշինական այս ծրագրի իրականացման նպատակը «Կասկադ» համալիրի ամբողջական ու ավարտուն տեսքի ապահովումն է, որը միաժամանակ կապահովի կապը կենտրոնի և Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանի միջև, կյանքի կկոչվի Ալեքսանդր Թամանյանի, ապա նաև Ջիմ Թորոսյանի ճարտարապետական մտահղացումը, այն է՝ Երևան քաղաքի տվյալ հատվածը կհարստանա հինը և ժամանակակիցը միավորող ճարտարապետական նոր կոթողով, կձևավորվեն մշակութային ժամանցի նոր հնարավորություններ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Նշվում է, որ ծրագրի վերջնարդյունքում համալիրի նոր կառուցվող հատվածում տեղակայված կլինեն նոր համերգասրահ և ժամանակակից արվեստի թանգարանի կոնցեպտով հագեցած նոր ցուցասրահներ, պետական արարողակարգային միջոցառումների համար նախատեսված առանձնացված հատված, հարակից տարածքը կբարեկարգվի և կկանաչապատվի, կձևավորվի մշակույթային և ժամանցային նոր հանգույց, իսկ հարակից տարածքում կառուցվելիք բազմաֆունկցիոնալ համալիները, ինտեգրվելով առկա բնական և ճարտարապետական միջավայրի հետ, ներդաշնակորեն կհամալրեն տարածքը՝ փոխարինելով ներկայիս ամայի և անխնամ հողատարածքներին։
Կասկադի նախագծի աղճատումը վանդալիզմի է նման․ նախաձեռնող խումբն իրազեկման ակցիաներ է անում
Ներդրումային առաջարկը Երևանի քաղաքապետարանը ստացել է այս տարվա հունվարի 15–ին։ Մրցույթին մասնակցած և հաղթած միակ մասնակցի կողմից ներկայացված ներդրումային առաջարկը կազմել է 20 մլրդ 46 մլն դրամ: Հաղթողն ամերիկյան ընկերության մասնակցությամբ չորս ընկերություններից կազմված կոնսորցիում է։
Երևանի քաղաքապետարանից նշել են, որ այս ընկերությունների կողմից ծրագրի իրականացման շնորհիվ կունենաք դեպի ՀՀ օտարերկրյա ուղիղ ներդրումների ներգրավում:
Մրցույթում հաղթողի հետ քաղաքապետարանը կնքել է նախնական պայմանագիր, որի արդյունքում անհատույց հիմունքներով ձեռք է բերել Ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետների (WILMOTTE & ASSOCIÉS) կողմից մշակված «Կասկադ» նախագծային էսքիզը, որը մեկ այլ էսքիզի հետ միասին ներկայացվել է հանրության քվեարկությանը։ Շուրջ մեկ ամիս հանրային քննարկումներից հետո ճանաչվել է հաղթող՝ հավաքելով ամենաբարձր միավորները։
Նշենք, որ «Կասկադ» համալիրի շինարարութունը դադարեցվել է 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի և 1991 թվականին Խորհրդային Միության փլուզման հետևանքով։ 2002 թ. ՀՀ Ազգային ժողովն օրենք ընդունեց, որի համաձայն ամբողջ տարածքը (շուրջ 13 հեկտար) տրամադրվեց «Գաֆեսճեան» թանգարան-հիմնադրամին այն պայմանով, որ 5 տարվա ընթացքում այնտեղ կկառուցվի թանգարան:
Կասկադի հատվածում Երևանի քաղաքապետարանի համար համալիր կկառուցվի․ ի՞նչ կառույցներ կլինեն
Թամանյանի պուրակը ևս տրամադրվեց թանգարանին: Ամերիկահայ գործարար և բարեգործ Ջերարդ Լ. Գաֆեսճեանը 2002 թվականին նախաձեռնեց Կասկադի վերականգնումը։ Այն հիմնովին վերանորոգվեց։ 2009 թվականի նոյեմբերի 8-ի պաշտոնական բացումով «Կասկադ» համալիրը վերափոխվեց ժամանակակից արվեստի կենտրոնի։ Այժմ այստեղ է գտնվում «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնը:
Հետագայում մրցույթ հայտարարվեց Կասկադի վերնամասում թանգարան կառուցելու համար: Նախագծի պատրաստմանը զուգահեռ տարվել են հողային աշխատանքներ` նոր թանգարանի հիմքերի և նկուղային հարկերի համար: Նախագիծը մինչ օրս իրականացված չի եղել:
Լրահոս
0