https://arm.sputniknews.ru/20251023/skhal-kliner-budapeshti-gagatazhvoghvovin-mvotenal-aranc-nakhapatrastvelu-putin-95019105.html
Սխալ կլիներ Բուդապեշտի գագաթաժողովին մոտենալ առանց նախապատրաստվելու. Պուտին
Սխալ կլիներ Բուդապեշտի գագաթաժողովին մոտենալ առանց նախապատրաստվելու. Պուտին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ հենց Վաշինգտոնն է առաջարկել գագաթաժողովն անցկացնել Հունգարիայում: 23.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-23T20:42+0400
2025-10-23T20:42+0400
2025-10-23T20:43+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/17/95016538_0:0:1281:720_1920x0_80_0_0_ab92611dc6ec4b6f0c0d1d7bfb17e5e7.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Սխալ կլիներ Բուդապեշտում կայանալիք ՌԴ-ԱՄՆ գագաթաժողովին մոտենալ առանց նախապատրաստվելու։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:Մեկնաբանելով Թրամփի` գագաթնաժողովը չեղարկելու հայտարարությունը՝ Պուտինը նշել է, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, հանդիպման հետաձգման մասին է:Նա նաև հայտնել է, որ Բուդապեշտում հանդիպում անցկացնելու առաջարկը հենց ամերիկյան կողմն է արել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ վերջին զրույցի ընթացքում։Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համագործակցության շատ ուղղություններ ունեն, եթե երկրները ճնշումից անցնեն լուրջ երկխոսության հեռանկարի: Ռուսաստանը միշտ աջակցել է երկխոսության շարունակմանը։ Միևնույն ժամանակ Պուտինը ԱՄՆ պատժամիջոցները անվանել է ոչ բարեկամական գործողություն, որը չի ամրապնդում ռուս-ամերիկյան հարաբերությունները: Իսկ Կիևին «Tomahawk» հրթիռներ մատակարարելու հնարավորության մասին խոսակցությունները գնահատել է որպես էսկալացիայի փորձ։Հիշեցնենք` հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը, որն ամենաերկարատևներից մեկն է 2025 թվականի սկզբից ի վեր։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հեռախոսային բանակցություններից հետո Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Բուդապեշտում Պուտինի հետ անձնական հանդիպում անցկացնել։Երկու շաբաթվա ընթացքում կամ ավելի ուշ. Պեսկովը` Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպման մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Будапешт был предложен американской стороной в последнем разговоре с Трампом — Путин
Sputnik Արմենիա
Будапешт был предложен американской стороной в последнем разговоре с Трампом — Путин
2025-10-23T20:42+0400
true
PT0M39S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/17/95016538_101:0:1061:720_1920x0_80_0_0_ec7287ff0bbd6974af50e1d1aeab3dfe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, видео
ռուսաստան, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, видео
Սխալ կլիներ Բուդապեշտի գագաթաժողովին մոտենալ առանց նախապատրաստվելու. Պուտին
20:42 23.10.2025 (Թարմացված է: 20:43 23.10.2025) Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ հենց Վաշինգտոնն է առաջարկել գագաթաժողովն անցկացնել Հունգարիայում:
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Սխալ կլիներ Բուդապեշտում կայանալիք ՌԴ-ԱՄՆ գագաթաժողովին մոտենալ առանց նախապատրաստվելու։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Անկասկած, նման հանդիպումները պետք է լավ պատրաստել։ Ե՛վ ինձ, և՛ ԱՄՆ նախագահի (Դոնալդ Թրամփի. խմբ.) համար սխալ կլիներ դրան թեթևությամբ մոտենալ և այդ հանդիպումից հետո դուրս գալ առանց ակնկալվող արդյունքի»,-լրագրողներին ասել է ՌԴ ղեկավարը:
Մեկնաբանելով Թրամփի` գագաթնաժողովը չեղարկելու
հայտարարությունը՝ Պուտինը նշել է, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, հանդիպման հետաձգման մասին է:
Նա նաև հայտնել է, որ Բուդապեշտում հանդիպում անցկացնելու առաջարկը հենց ամերիկյան կողմն է արել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ վերջին զրույցի ընթացքում։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համագործակցության շատ ուղղություններ ունեն, եթե երկրները ճնշումից անցնեն լուրջ երկխոսության հեռանկարի: Ռուսաստանը միշտ աջակցել է երկխոսության շարունակմանը։ Միևնույն ժամանակ Պուտինը ԱՄՆ պատժամիջոցները անվանել է ոչ բարեկամական գործողություն, որը չի ամրապնդում ռուս-ամերիկյան հարաբերությունները: Իսկ Կիևին «Tomahawk» հրթիռներ մատակարարելու հնարավորության մասին խոսակցությունները գնահատել է որպես էսկալացիայի փորձ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը, որն ամենաերկարատևներից մեկն է 2025 թվականի սկզբից ի վեր։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հեռախոսային բանակցություններից հետո Թրամփը հայտարարել է, որ մտադիր է
Բուդապեշտում Պուտինի հետ անձնական հանդիպում անցկացնել։