00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինն աջակցել է Հունգարիայում գագաթնաժողով անցկացնելու Թրամփի գաղափարին. Ուշակով

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցՅուրի Ուշակով
Յուրի Ուշակով - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2025
Բաժանորդագրվել
Երկու երկրների առաջնորդների զրույցի ընթացքում հատուկ շեշտադրվել են ուկրաինական ճգնաժամի հարցերը։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աջակցել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի՝ Բուդապեշտում ռուս-ամերիկյան գագաթնաժողով անցկացնելու գաղափարին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Բուդապեշտն առաջինը նախագահ Թրամփն է հիշատակել, և մեր նախագահն անմիջապես աջակցել է եվրոպական այս մայրաքաղաքում հնարավոր գագաթնաժողով անցկացնելու գաղափարին»,-ասել է Ուշակովը:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների զրույցը, որը տևել է 2,5 ժամ, նա գնահատել է որպես «չափազանց անկեղծ ու փոխվստահությամբ լի»:
«Հասկանալի է, որ այն շատ բովանդակալից բնույթ էր կրում և միևնույն ժամանակ խիստ անկեղծ էր ու վստահությամբ լի»,-ասել է Ռուսաստանի ղեկավարի օգնականը:
Նրա խոսքով՝ գագաթնաժողովի նախապատրաստումը կսկսվի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցով, որը կկայանա արդեն առաջիկա օրերին:
Երկու երկրների առաջնորդների զրույցի ընթացքում հատուկ շեշտադրվել են ուկրաինական ճգնաժամի հարցերը։
Պուտինը Թրամփի հետ զրույցում մանրամասն գնահատականներ է տվել ուկրաինական ճգնաժամի հետ կապված իրավիճակին։ Նա նշել է, որ ռազմավարական նախաձեռնությունը լիովին Ռուսաստանի ԶՈւ-ի ձեռքում է մարտական շփման գծի ողջ երկայնքով։ Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է ՌԴ-ի հավատարմությունը Ուկրաինայում կարգավորման քաղաքական-դիվանագիտական ուղուն:
Ուշակովի խոսքով՝ զրույցի ընթացքում շոշափվել է Կիևին Tomahawk հրթիռների մատակարարման խնդիրը։ Պուտինը կրկնել է այն թեզը, որ Կիևին այդ հրթիռների հնարավոր մատակարարումը չի փոխի իրավիճակը ռազմաճակատում, բայց կվնասի Ռուսաստանի և ԱՄՆ հարաբերություններին:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները պայմանավորվել են կապի մեջ մնալ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ զրույցը, այն անվանել էր «շատ արդյունավետ»:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների ներկայիս հեռախոսազրույցն արդեն ութերորդն է 2025 թվականի ընթացքում։ Թրամփի ընտրվելուց հետո առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի 12-ին։
Լրահոս
0