https://arm.sputniknews.ru/20251022/qpi-sirty-arjun-e-uzum-martun-grigvorjany-gjumru-iradardzutjunneri-masin-94938367.html
ՔՊ–ի սիրտը արյուն է ուզում. Մարտուն Գրիգորյանը` Գյումրու իրադարձությունների մասին
ՔՊ–ի սիրտը արյուն է ուզում. Մարտուն Գրիգորյանը` Գյումրու իրադարձությունների մասին
Sputnik Արմենիա
Մարտուն Գրիգորյանը կարծում է, որ իրենից փորձելու են «կրիմինալ» կերպար ստանալ։ 22.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-22T14:24+0400
2025-10-22T14:24+0400
2025-10-22T14:38+0400
հայաստան
մարտուն գրիգորյան
գյումրի
վարդան ղուկասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/04/87516291_0:0:1600:901_1920x0_80_0_0_9523b7f77c219c5fb29e745d5a8c1dae.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագրում» կան մարդիկ, որոնց սիրտը արյուն է ուզում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը` անդրադառնալով Գյումրիում ծավալված աղմկահարույց իրադարձություններին։Նա նշեց, որ իր թիմի նկատմամբ տարատեսակ ճնշումներ են եղել ընտրություններից անմիջապես հետո։«Մեկից ստացան կաշառակերի տարբերակը, ինձանից էլ երևի թե փորձելու են ստանալ կրիմինալ, կռիվ, ծեծուջարդ՝ դրանից բխող մնացած հետեւանքներով»,– հավելեց պատգամավորը։Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանին ներկայացված «կաշառակերության» մեղադրանքին, ապա նա ընդգծեց, որ պետք է սպասել դատարանի որոշմանը։Անդրադառնալով Գյումրիում ՔՊ-ական համայնքապետ ընտրելու հնարավորությանը` նա հիշեցրեց, որ Գյումրու ավագանիում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 14 մանդատ ունի, ընդդիմադիր ուժերը միասին՝ 19, իսկ մեծամասնություն ունենալու համար պետք է 17 մանդատ։ Նա հավելեց, որ 3 մանդատի պակասը իշխանությանը կխանգարի գործընթացը կյանքի կոչելու համար։Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին։ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/04/87516291_25:0:1446:1066_1920x0_80_0_0_6b73017330eb10cb97a9ef29c57ce3dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մարտուն գրիգորյան, գյումրի, վարդան ղուկասյան
հայաստան, մարտուն գրիգորյան, գյումրի, վարդան ղուկասյան
ՔՊ–ի սիրտը արյուն է ուզում. Մարտուն Գրիգորյանը` Գյումրու իրադարձությունների մասին
14:24 22.10.2025 (Թարմացված է: 14:38 22.10.2025) Մարտուն Գրիգորյանը կարծում է, որ իրենից փորձելու են «կրիմինալ» կերպար ստանալ։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագրում» կան մարդիկ, որոնց սիրտը արյուն է ուզում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը` անդրադառնալով Գյումրիում ծավալված աղմկահարույց իրադարձություններին։
«Այդ մարդկանց սիրտը արյուն է ուզում, «Փարաքար 2» է ուզում։ Եվ այդ ամենը ուզում էին, որ լիներ Վարդան Ղուկասյանի (Գյումրու համայնքապետ. խմբ) և Մարտուն Գրիգորյանի ընտանիքների, թիմերի միջև։ Փառք ու պատիվ մեզ, որ կարողացանք այդ սադրանքներին չտրվել, բայց հստակ երևում է, որ փորձելու են Գյումրիում ինչ-որ իրավիճակներ ստեղծել և մեզ քաշել կրիմինալ վենդետայի մեջ»,– ասաց Գրիգորյանը։
Նա նշեց, որ իր թիմի նկատմամբ տարատեսակ ճնշումներ են եղել ընտրություններից անմիջապես հետո։
«Մեկից ստացան կաշառակերի տարբերակը, ինձանից էլ երևի թե փորձելու են ստանալ կրիմինալ, կռիվ, ծեծուջարդ՝ դրանից բխող մնացած հետեւանքներով»,– հավելեց պատգամավորը։
Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանին ներկայացված «կաշառակերության» մեղադրանքին, ապա նա ընդգծեց, որ պետք է սպասել դատարանի որոշմանը։
«Մենք նմանատիպ ձայնագրություններ բազմիցս լսել ենք ու տեսել ենք, որ հետագայում պարզվել է` մեկը կտրված էր կոնտեքստից, մեկը՝ չգիտեմ ինչ էր եղած։ Ես այս առումով հստակ ոչինչ չեմ կարող ասել։ Եթե փաստը լինի վերջնական, որ այս ամեն ինչն իրականություն է, ուրեմն նա քաղհալածյալ չէ, իսկ եթե պարզվի, որ սարքած, կցած–կցմցած, ինչ-որ բանով սարքած, կարած գործ է, այդ պարագայում արդեն` այլ բան»,- ասաց Գրիգորյանը։
Անդրադառնալով Գյումրիում ՔՊ-ական համայնքապետ ընտրելու հնարավորությանը` նա հիշեցրեց, որ Գյումրու ավագանիում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 14 մանդատ ունի, ընդդիմադիր ուժերը միասին՝ 19, իսկ մեծամասնություն ունենալու համար պետք է 17 մանդատ։ Նա հավելեց, որ 3 մանդատի պակասը իշխանությանը կխանգարի գործընթացը կյանքի կոչելու համար։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին
Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը
դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները
23 մարդու ձերբակալեցին։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ
քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։
Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը
կալանավորվեց 2 ամսով։