https://arm.sputniknews.ru/20251022/pastaban-ruben-mkhitarjanin-meghadranq-e-arajadrvel-94943679.html
Փաստաբան Ռուբեն Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել
Փաստաբան Ռուբեն Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել
Sputnik Արմենիա
Փաստաբանին զանգվածային անկարգություններին մասնակցելու և արդարադատության իրականացմանը միջամտելու մեղադրանք է առաջադրվել: 22.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-22T15:27+0400
2025-10-22T15:27+0400
2025-10-23T10:41+0400
հայաստան
փաստաբան
«մեր ձևով» շարժում
ռուբեն մխիթարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/17/94984933_0:0:1600:901_1920x0_80_0_0_87e3e40ac554681740b7fce5379a9014.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։Տեղեկությունը հայտնում է «Մեր ձևով» շարժումը։Մխիթարյանին ոստիկանության բաժին էին տարել հոկտեմբերի 20-ին Գյումրիում ծավալված աղմկահարույց իրադարձությունների ժամանակ։Շարժումը տեղեկացնում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) 2-րդ մասի 1-ին կետով։Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին։ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/17/94984933_177:0:1600:1067_1920x0_80_0_0_b0137a233851dc90a500b7d1781d6584.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, փաստաբան, «մեր ձևով» շարժում, ռուբեն մխիթարյան
հայաստան, փաստաբան, «մեր ձևով» շարժում, ռուբեն մխիթարյան
Փաստաբան Ռուբեն Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել
15:27 22.10.2025 (Թարմացված է: 10:41 23.10.2025) Փաստաբանին զանգվածային անկարգություններին մասնակցելու և արդարադատության իրականացմանը միջամտելու մեղադրանք է առաջադրվել:
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։Տեղեկությունը հայտնում է «Մեր ձևով» շարժումը։
Մխիթարյանին ոստիկանության բաժին էին տարել հոկտեմբերի 20-ին Գյումրիում ծավալված աղմկահարույց իրադարձությունների ժամանակ։
Շարժումը տեղեկացնում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) 2-րդ մասի 1-ին կետով։
«Քրեական օրենսգրքի նշված հոդվածների բովանդակության ուսումնասիրությունից պարզ է, որ Ռուբենին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ։ Ռուբենին ձերբակալվածների պահման վայրից տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, որից հետո քննչական մարմինը, ամենայն հավանականությամբ, դիմելու է դատարան՝ Ռուբենի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին
Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը
դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները
23 մարդու ձերբակալեցին։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ
քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։
Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը
կալանավորվեց 2 ամսով։