00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Գևորգ Պապոյան
Այսօր պատմական օր է. Գևորգ Պապոյան
09:04
2 ր
Հրանտ Միքայելյան
Նոր շրջափակումների ռիսկերը չեն բացառվում. Հրանտ Միքայելյան
09:07
9 ր
Էդգար Աղաբեկյան
Հայաստանյան գնաճի հիմնական պատճառը համաշխարհային գներն են . Էդգար Աղաբեկյան
09:17
5 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ստեփան Դանիելյան
եթե բռնատիրական մեքենան սկսում է աշխատել , այդ մեքենան կանգնեցնել հնարավոր չէ․ Ստեփան Դանիելյան
18:04
1 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Տեր Փառեն քահանա Առաքելյան
Փորձությունը մի օր պիտի ավարտվի. Տեր Փառեն քահանա Առաքելյան
19:04
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լանջիկի մոտ տեղի ունեցած վթարի մասնակից վարորդն ազատազրկման է դատապարտվել 7 տարի 4 ամսով

© Photo : ՀՀ Քննչական կոմիտեՎթար Լանջիկ գյուղի մոտ
Վթար Լանջիկ գյուղի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2025
Բաժանորդագրվել
Վթարի հետևանքով 12 մարդ էր մահացել, ևս 4-ն էլ ծանր վնասվածքներ էին ստացել։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում 2023 թվականին տեղի ունեցած ողբերգական վթարի մասնակից վարորդ Հ․Պ․-ն ազատազրկման է դատապարտվել 7 տարի 4 ամիս ժամկետով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Լանջիկ բնակավայրի մոտակայքում վթարը տեղի էր ունեցել 2023 թվականի օգոստոսի 14-ին, իսկ օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցվել վթարի մասնակից վարորդի նկատմամբ։ Վթարի հետևանքով 12 անձ մահացել էր, 4-ն էլ ծանր վնասվածքներ էին ստացել։
«Դատախազը 2024 թվականի մայիսի 31-ին վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել էր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 20-ի դատավճռով՝ Հ.Պ.-ն մեղավոր է ճանաչվել ՔՕ 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաներում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել էին «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Քրեական վարույթով պարզվել էր, որ Հ.Պ.-ն իր վարած «Զիլ - ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենայով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը դուրս է բերել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, ինչի հետևանքով տեղի է ունեցել բախում «Վոլկսվագեն Քրաֆթեր» մակնիշի ավտոմեքենայի հետ։
Լրահոս
0