00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն հենց այսօր պատրաստ է տարանցման ճանապարհ տալ. Փաշինյանը գովել է Ալիևին

Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի խոսքով` ՀՀ–ն հենց այսօր էլ պատրաստ է Թուրքիային ճանապարհ տալ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը հենց այսօր էլ պատրաստ է իր տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Այսօր Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև Ալիևի հայտարարությանը։
Ալիևը հոկտեմբերի 21-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, և առաջին նման տարանցիկ բեռը կլինի ՀՀ տեղափոխվող ղազախական հացահատիկը:
«Չափազանց կարևոր հայտարարություն է։ Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան՝ Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով ՀՀ է ներմուծվում հացահատիկ։ Այս գործարքի համար ուզում եմ գնահատանքիս խոսքերն ուղղել նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին»,- ասաց Փաշինյանը։
Նա մեջբերեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի 4-րդ կետը, որը ՀՀ տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի մասին է, և հավելեց` այժմ ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ աշխատում է այս պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար։
«Ուրախ եմ նաև արձանագրել, որ Թուրքիայի հետ ՀՀ-ի ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ մենք առաջիկայում կարող ենք նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենալ։ Բայց մինչ այդ նշեմ, որ մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից ՀՀ տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Հայաստանի տարածքում թե՛ ճանապարհները, թե՛ ճանապարհային ենթակառուցվածքները պատրաստ են դրան՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հավելեց, որ քաղաքական առումով ՀՀ-ն պատրաստ է ճանապարհ ապահովել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից դեպի Ադրբեջան և հակառակը, սակայն տեխնիկապես ենթակառուցվածքները դեռևս պատրաստ չեն։ Միևնույն ժամանակ Փաշինյանը ընդգծեց, որ այս ամենը կյանքի կոչելու կարևոր պայմանը խաղաղությունն է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքներով հաստատվեց ՀՀ–ի և Ադրբեջանի միջև։
Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, ղազախական ցորենի առաջին խմբաքանակը Հայաստան կմտնի Ակտաու–Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով։
Լրահոս
0