https://arm.sputniknews.ru/20251022/cvoreni-masin-inchu-enq-alievic-imanum-ajl-voch-te-hh-ishkhanutjunic-gegham-manukjan-94928283.html
Ցորենի մասին ինչո՞ւ ենք Ալիևից իմանում, այլ ոչ թե ՀՀ իշխանությունից. Գեղամ Մանուկյան
Ցորենի մասին ինչո՞ւ ենք Ալիևից իմանում, այլ ոչ թե ՀՀ իշխանությունից. Գեղամ Մանուկյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ Ալիևը Ղազախստանում իր ելույթի ժամանակ կրկին օգտագործել է «միջանցք», այլ ոչ թե «ճանապարհ» կամ «ուղի» բառը։ 22.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-22T11:09+0400
2025-10-22T11:09+0400
2025-10-22T11:09+0400
գեղամ մանուկյան
գևորգ պապոյան
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94928113_0:0:1920:1080_1920x0_80_0_0_7e31241b16a0d63789e650bf6926e5ac.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ոչ մի ապաշրջափակման կամ լոգիստիկ դիվերսիֆիկացիայի մասին խոսք չկա ցորենի մասին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ասածների մեջ։ Այդ մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, և առաջին նման տարանցիկ բեռը կլինի ՀՀ տեղափոխվող ղազախական հացահատիկը: Այս հայտարարությանը հաջորդեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքերն այն մասին, որ ղազախական ցորենի առաջին խմբաքանակը Հայաստան կմտնի Ակտաու–Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով։Նրա խոսքով` այստեղ կարևոր պահ կա. սկզբում տպավորությունն այն էր, որ երկաթգծով ցորենը գալու է Իջևանով մտնի ՀՀ, մինչդեռ ճանապարհն էլի անցնելու է Վրաստանի տարածքով։«Դա՞ է լոգիստիկ դիվերսիֆիկացիան»,– ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր հերթին հիշեցրեց, որ Ալիևը Ղազախստանում իր ելույթի ժամանակ կրկին օգտագործել է «միջանցք» բառը, այլ ոչ թե «ճանապարհ» կամ «ուղի»։Ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ Ղազախստանից եկող ցորենը շատ ավելի էժան է լինելու, իսկ Իջևանի երկաթգիծը քանդված է, ու դա է պատճառը, որ ցորենն այլ ճանապարհով է ներկրվելու Հայաստան։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94928113_318:0:1758:1080_1920x0_80_0_0_16b2794f970cdf95fdce2deffc4a8f9b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գեղամ մանուկյան, գևորգ պապոյան, հայաստան, ադրբեջան, видео
գեղամ մանուկյան, գևորգ պապոյան, հայաստան, ադրբեջան, видео
Ցորենի մասին ինչո՞ւ ենք Ալիևից իմանում, այլ ոչ թե ՀՀ իշխանությունից. Գեղամ Մանուկյան
Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ Ալիևը Ղազախստանում իր ելույթի ժամանակ կրկին օգտագործել է «միջանցք», այլ ոչ թե «ճանապարհ» կամ «ուղի» բառը։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ոչ մի ապաշրջափակման կամ լոգիստիկ դիվերսիֆիկացիայի մասին խոսք չկա ցորենի մասին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ասածների մեջ։ Այդ մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ
Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, և առաջին նման տարանցիկ բեռը կլինի ՀՀ տեղափոխվող ղազախական հացահատիկը: Այս հայտարարությանը հաջորդեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքերն այն մասին, որ ղազախական ցորենի առաջին խմբաքանակը Հայաստան կմտնի Ակտաու–Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով։
«ՀՀ էկոնոմիկայի նախարարն ո՞վ է` Գևորգ Պապոյա՞նը, թե՞ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Վերջինս ընդամենը Ղազախստանում Տոկաևի հետ հանդիպումից հետո ղազախներին ի սիրույն ասում է, որ ղազախական ցորենը Ադրբեջանի տարածքով առաջին անգամ գալու է Հայաստան, որից հետո Պապոյանը կրկնում է Ալիևին։ իսկ ինչո՞ւ ես ՀՀ–ից չպիտի իմանայի այդ մասին»,– հայտարարեց Մանուկյանը։
Նրա խոսքով` այստեղ կարևոր պահ կա. սկզբում տպավորությունն այն էր, որ երկաթգծով ցորենը գալու է Իջևանով մտնի ՀՀ, մինչդեռ ճանապարհն էլի անցնելու է Վրաստանի տարածքով։
«Դա՞ է լոգիստիկ դիվերսիֆիկացիան»,– ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր հերթին հիշեցրեց, որ Ալիևը Ղազախստանում իր ելույթի ժամանակ կրկին օգտագործել է «միջանցք» բառը, այլ ոչ թե «ճանապարհ» կամ «ուղի»։
Ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ Ղազախստանից եկող ցորենը շատ ավելի էժան է լինելու, իսկ Իջևանի երկաթգիծը քանդված է, ու դա է պատճառը, որ ցորենն այլ ճանապարհով է ներկրվելու Հայաստան։