https://arm.sputniknews.ru/20251021/vardan-ghukasjanin-kasharq-talu-mej-meghadrvvoghneric-meki-nkatmamb-tnajin-kalanq-e-sahmanvel-94882487.html
Վարդան Ղուկասյանին կաշառք տալու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ տնային կալանք է սահմանվել
Վարդան Ղուկասյանին կաշառք տալու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ տնային կալանք է սահմանվել
Sputnik Արմենիա
Գյումրիում 8 անձից 5-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան։ 21.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-21T11:47+0400
2025-10-21T11:47+0400
2025-10-21T14:16+0400
վարդան ղուկասյան
գյումրի
ցուցմունք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1c/91749979_0:29:1109:653_1920x0_80_0_0_4341f5557bfe7ddc4355c24fb89cf845.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանն իր ցուցմունքում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է մասնակցությամբ հրապարակված ձայնագրություններում տեղ գտած բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը։ Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։Կոմիտեից նաև նշում են, որ ձերբակալված 8 անձից 5-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից համայնքի ղեկավարի նկատմամբ ընտրվել է կալանք, կաշառք տվողներից մեկի նկատմամբ՝ տնային կալանք, իսկ մյուսների մասով քննությունը շարունակվում է։Պաշտոնատար անձանց մասով կայացվել են նաև պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումներ։Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին։ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1c/91749979_64:0:957:670_1920x0_80_0_0_8718ee3797866a325565ca2fd605b546.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան ղուկասյան, գյումրի, ցուցմունք
վարդան ղուկասյան, գյումրի, ցուցմունք
Վարդան Ղուկասյանին կաշառք տալու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ տնային կալանք է սահմանվել
11:47 21.10.2025 (Թարմացված է: 14:16 21.10.2025) Գյումրիում 8 անձից 5-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանն իր ցուցմունքում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է մասնակցությամբ հրապարակված ձայնագրություններում տեղ գտած բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը։ Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Գյումրի համայնքի ղեկավարը տվյալներ չի հայտնել ձայնագրություններում իր ձայնը կեղծված կամ փոխված լինելու մասին՝ խոսակցության վերաբերյալ ներկայացնելով իր սեփական պարզաբանումներն ու մեկնաբանությունները։ Բացի այդ, քրեական վարույթի շրջանակներում հարցաքննված մի շարք անձինք տվել են խոստովանական ցուցմունքներ՝ հաստատելով օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հավաստիությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Կոմիտեից նաև նշում են, որ ձերբակալված 8 անձից 5-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից համայնքի ղեկավարի նկատմամբ ընտրվել է կալանք, կաշառք տվողներից մեկի նկատմամբ՝ տնային կալանք, իսկ մյուսների մասով քննությունը շարունակվում է։
Պաշտոնատար անձանց մասով կայացվել են նաև պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումներ։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին
Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը
դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները
23 մարդու ձերբակալեցին։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ
քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։
Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը
կալանավորվեց 2 ամսով։