00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդան Ղուկասյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվել․ Զարուհի Փոստանջյան

© Sputnik / Асатур Есаянц Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյան - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2025
Բաժանորդագրվել
Պաշտպանի խոսքով՝ ընտրություններից օրեր անց դատարանը Ղուկասյանին նրա բնակության վայրում գաղտնալսելու թույլտվություն է տվել։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ դրսևորվել է վատ, անմարդկային վերաբերմունք։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը, Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, Վարդան Ղուկասյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։ Դատարանի որոշմամբ՝ սահմանափակված են նաև տեսակցությունները` բացառությամբ ընտանիքի անդամների։
«24 ժամ է անցել այս «ամբողջ արարողությունից», ես փորձեցի անգամ վերնազգեստը փոխանցել, որ հագուստ ունենա, մարդն իր աշխատանքային հագուստով՝ կոստյումով և այլն, ձերբակալվել է, բայց չկարողացա․ այս ամենը վատ վերաբերմունքի դրսևորում է։ Ակնհայտ վատ, անմարդկային վերաբերմունք է դրսևորվել։ Երեկվանից՝ ժամը 10-ից մինչև այս պահը պարոն Ղուկասյանին չեն տրամադրել սնունդ, իսկ ինքը նաև ունի շաքարային դիաբետ»,- ասաց Փոստանջյանը։
Նրա խոսքով՝ Վարդան Ղուկասյանը նաև իր հիգիենայի մասին հոգ տանելու հնարավորությունից է զրկված եղել, չի կարողացել ո՛չ փոխել հագուստը, ո՛չ լվացվել։
Փաստաբանի կարծիքով` գործ ունենք ակնհայտ պատվիրված, շինծու քրեական գործի հետ, որի նպատակը Գյումրիում անկառավարելի վճակ ստեղծելն է։
Պաշտպանը նշեց՝ ընտրություններից օրեր անց դատարանի որոշմամբ Վարդան Ղուկասյանը գաղտնալսվել է։ Դատական ակտով նախատեսված է, որ գաղտնալսումը կարող է իրականացվել նրա բնակության վայրում։
«Այսինքն՝ էդ ընտանիքի անդամները ևս հավասարապես կարող են ենթարկվել գաղտնալսման։ Թեպետ այդ գաղտնալսումներից մենք չգիտենք՝ ինչ է տեղի ունեցել, չունենք այդ փաստերը, բայց, այնուամենայնիվ, կա դատական ակտ, որ նման գործողություն պետք է կատարվի»,- ասաց Փոստանջյանը։
Հավելեց՝ սրանից կարող է ենթադրել, որ ցանկացած ընդդիմադիր քաղաքական գործչի, պետական պաշտոնյայի` այդ թվում նաև համայնքի ղեկավարի նկատմամբ կա դատական ակտ ընտանիքի անդամների վերաբերյալ, որ բնակարաններում կարող են իրականացվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
«Սա նշանակում է, որ այս իշխանությունը համատարած, դատական ակտերով մտնում է մարդկանց անձնական կյանքի մեջ»,- շեշտեց Փոստանջյանը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 1–ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։...Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:
Հոկտեմբերի 17-ին Վարդան Ղուկասյանն արձագանքեց` իրավապահների ուշադրությունը հրավիրելով Փաշինյանի հայտարարության վրա։ Նա նշեց, որ Փաշինյանը պետք է բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ, քանի որ, ըստ Ղուկասյանի, հանրային դաշտից դուրս շպրտելը նշանակում է կյանքից զրկել։
Լրահոս
0