00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտոնապես դիմել ենք, որ բեռնատարների վարորդները ՌԴ–ում մնան ոչ թե 90, այլ 180 օր. նախարար

© Sputnik / Asatur YesayantsԳևորգ Պապոյան
Գևորգ Պապոյան - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2025
Բաժանորդագրվել
Գևորգ Պապոյանի խոսքով` ՌԴ գործընկերները տվել են դրական արձագանք և օրենսդրական նախագիծ են մշակել։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը պաշտոնապես դիմել է ՌԴ կառավարությանը` առաջարկելով, որ ՌԴ ներքին օրենսդրությամբ սահմանված 90 օրը հայ բեռնատարների համար փոխարինվի 180 օրով։ Այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով բեռնատարների վարորդների ակցիային։
Նշենք, որ հայաստանցի վարորդները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում այս սահմանափակումների դեմ` նշելով, որ 90 օրը քիչ է, քանի որ շատ ժամանակ ուղղակի ստիպված են լինում օրերով կանգնել Լարսում առաջացող հերթերի մեջ։ Երեկ երեկոյան էլ նրանք որպես բողոքի նշան փակել էին հայ-վրացական սահման տանող ճանապարհները Բավրայում, Բագրատաշենում և Գոգավանում։
«Նախնական պետք է ասեմ, որ մենք ունենք դրական արձագանք։ ՌԴ մեր գործընկերները համաձայնել են մեր մտահոգությունների հետ։ Իմ տեղեկություններով՝ արդեն իսկ ՌԴ-ում օրենսդրական նախաձեռնությունը ներքին շրջանառության փուլում է, որը հենց այդ խնդրի լուծմանն է միտված»,- շարունակեց Գևորգ Պապոյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե ե՞րբ են դիմել ՌԴ գործընկերներին, ինչո՞ւ են թողել, որ խնդիրը սրվի, Գևորգ Պապոյանը պատասխանեց, որ աշխատանքները սկսել են հենց այն օրը, երբ ՌԴ կառավարության որոշումն ուժի մեջ է մտել։
«Միանգամից ուղարկել ենք առաջին նամակը, այնուհետև տեղի են ունեցել ուղիղ բանակցություններ, հետո ստացել ենք արձագանք, որ հասկանում են խնդիրը և փորձում են լուծել։ Հիմա ունենք տեղեկություն, որ արդեն գործընթացը սկսվել է։ Ավելին ասեմ՝ հարցը քննարկվելու է հոկտեմբերի 24-ի ԵԱՏՄ նիստի օրակարգում»,- ընդգծեց Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ նիստից հետո կլինեն ժամկետների հետ կապված հստակեցումներ։
Հիշեցնենք` հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով (այսինքն՝ միգրացիոն քարտում «այցի նպատակը» բաժնում աշխատանքը նշված չէ- խմբ․), օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր (նախկինում թույլատրելի էր տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր- խմբ․)։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնողներին։
Հոկտեմբերի 1-ից Լարսի անցակետում նոր կարգավորում կլինի բեռնափոխադրողների համար
Լրահոս
0