https://arm.sputniknews.ru/20251021/partadir-zintsarajutjan-zhamkety-krtshatelu-orenqn-uzhi-mej-kmtni-kes-tari-shut-pashinjan-94886064.html
Պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու օրենքն ուժի մեջ կմտնի կես տարի շուտ. Փաշինյան
Պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու օրենքն ուժի մեջ կմտնի կես տարի շուտ. Փաշինյան
Sputnik Արմենիա
Հաջորդ տարվա ձմեռային զորակոչից արդեն պարտադիր զինվորական ծառայությունը կդառնա 1,5 տարի՝ 2-ի փոխարեն։ 21.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-21T12:19+0400
2025-10-21T12:19+0400
2025-10-21T14:14+0400
բանակ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
նիկոլ փաշինյան
զինվոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/07/65462016_0:67:1280:787_1920x0_80_0_0_8a568969b0e5a89ca16180fd137616a0.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին օրենքն ուժի մեջ կմտնի ավելի շուտ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հրապարակված տեսանյութում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը դարձնել 18 ամիս 24-ի փոխարեն։ Նախատեսվում էր, որ ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունիսի 1-ից։ 6 ամիս կրճատված ժամկետով ծառայությունը չէր տարածվելու հուլիսի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա:Ի՞նչ ռիսկեր կառաջանան, եթե բանակում ծառայելու ժամկետը կրճատվիՀիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման անհրաժեշտությամբ՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի:Նախատեսվում է, որ ժամկետի կրճատումը կբերի նաև պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազեցման։Մեզ պետք է ոչ թե մարտունակ, այլ պաշտպանունակ բանակ. Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/07/65462016_72:0:1209:853_1920x0_80_0_0_c80bec92b93e836fdf27006714fb3e54.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանակ, հհ պաշտպանության նախարարություն (պն), նիկոլ փաշինյան, զինվոր
բանակ, հհ պաշտպանության նախարարություն (պն), նիկոլ փաշինյան, զինվոր
Պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու օրենքն ուժի մեջ կմտնի կես տարի շուտ. Փաշինյան
12:19 21.10.2025 (Թարմացված է: 14:14 21.10.2025) Հաջորդ տարվա ձմեռային զորակոչից արդեն պարտադիր զինվորական ծառայությունը կդառնա 1,5 տարի՝ 2-ի փոխարեն։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին օրենքն ուժի մեջ կմտնի ավելի շուտ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հրապարակված տեսանյութում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախատեսված էր, որ այս կարգավորումն ուժի մեջ մտնի 2026թ․ ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, իսկ նախորդող շրջանում՝ խորհրդարանական գործընկերների հետ, և որոշում ենք կայացրել, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026թ․ հունվարի 1-ից»,- ասաց Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը դարձնել 18 ամիս 24-ի փոխարեն։ Նախատեսվում էր, որ ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունիսի 1-ից։ 6 ամիս կրճատված ժամկետով ծառայությունը չէր տարածվելու հուլիսի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա:
Հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման անհրաժեշտությամբ՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի:
Նախատեսվում է, որ ժամկետի կրճատումը կբերի նաև պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազեցման։