00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվայում «Ռուսաստանի և ԱՊՀ–ի ժողովուրդներ» խորագրով միջազգային փառատոն կանցկացվի

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցՄոսկինո
Մոսկինո - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2025
Բաժանորդագրվել
Փառատոնը կմիավորի գործարար, կրթական և մշակութային ծրագրերը:
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ժողովրդի միասնության օրվան ընդառաջ Մոսկվայում առաջին անգամ կմեկնարկի «Ռուսաստանի և ԱՊՀ–ի ժողովուրդներ» միջազգային փառատոնը, որն անցկացվում է ՌԴ անվտանգության խորհրդի հովանու ներքո: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԽ աշխատակազմի մամուլի ծառայությունը։ Միջոցառումը կանցկացվի 2025 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 5-ը Ռուսաստանի մայրաքաղաքի երեք վայրերում:
Փառատոնի նախաձեռնողը Ազգությունների հարցերով դաշնային գործակալությունն է՝ ՌԴ նախագահի և ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմերի, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ աջակցությամբ: Կազմակերպական աշխատանքներին մասնակցում են նաև Ռուսաստանի մշակույթի նախարարությունը, Ռոսսոտրուդնիչեստվոն, Մոսկվայի կառավարությունը, ռուսական «Գիտելիք» ընկերությունը, Ռուսական աշխարհագրական ընկերությունը և այլ գործընկերներ:
Փառատոնը կմիավորի գործարար, կրթական և մշակութային ծրագրերը: Հյուրերը հնարավորություն կունենան այցելելու Ռուսաստանի պատմական, մշակութային և բնական հարստությունը ներկայացնող ցուցահանդեսներ, կմասնակցեն վարպետության դասերի: Բացումը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի գլխավորությամբ անցկացվող լիագումար նիստով: Այնուհետև կմեկնարկի «Ռուսաստանի ժողովուրդներ» VI համառուսաստանյան համաժողովը, որը կներառի նստաշրջաններ` նվիրված հոգևոր և բարոյական արժեքներին, ապակառուցողական գաղափարների դեմ տեղեկատվական պայքարին, օտարերկրացիների հարմարեցման հարցում օգնությանը և Ռուսաստանի ու ԱՊՀ ժողովուրդների պատմական հիշողության պաշտպանությանը։
ԱՊՀ երկրների հետախուզական մարմինները կակտիվացնեն պայքարը կայունությունը խաթարող ուժերի դեմ
Բացի այդ, համաժողովի շրջանակում նախատեսվում է Համառուսաստանյան սեմինար-հանդիպում և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների ղեկավարների հետ պետական ազգային քաղաքականության իրականացման ռազմավարական նստաշրջան: Փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու «Մեծ ազգագրական թելադրություն» հոբելյանական 10-րդ համառուսաստանյան կրթական ակցիային։
Գործարար ծրագիրը կշարունակվի «Մոսկինո» կինոպարկի հարթակում՝ «Կինոյի դերը Ռուսաստանի և ԱՊՀ ժողովուրդների ընդհանուր մշակութային տարածքի ձևավորման գործում» լիագումար նստաշրջանով: Ակնկալվում է ԱՊՀ 6 երկրներից և Ռուսաստանի ավելի քան 15 տարածաշրջաններից կինեմատոգրաֆիայի առաջատար գործիչների ներկայություն: Մասնակիցները կքննարկեն կինոարտադրության զարգացումը, համատեղ կինոնախագծերը և հայրենասիրական դաստիարակությունը: Տեղի կունենան նաև Ռուսաստանի ազգային խորհրդանիշների վերաբերյալ նստաշրջաններ, որոնց կմասնակցեն դասախոսներ, հայտնի ստեղծագործողներ և հանրահայտ բլոգերներ:
ԱՊՀ երկրների ղեկավարները հաստատել են «ԱՊՀ+» ձևաչափը, ՇՀԿ–ն դիտորդի կարգավիճակ է ստացել
Լրահոս
0