00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրավապահները խոչընդոտում են փաստաբանի մասնագիտական գործունեությունը․ Փաստաբանների պալատ

© Sputnik / Aram NersesyanՍիմոն Բաբայան
Սիմոն Բաբայան - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2025
Բաժանորդագրվել
Պալատի նախագահը հրավիրել է միջազգային պատկան կառույցների ուշադրությունը՝ ակնկալելով պատշաճ գնահատական կատարվող իրավախախտումներին:
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Գյումրիում փաստաբան Ռուբեն Մխիթարյանի բերման ենթարկվելու կադրերից ակնառու է, որ նրա գործողություններում որևէ ոչ իրավաչափ վարքագիծ առկա չէ: Փաստաբանի մասնագիտական գործունեությունը ոչ միայն խոչընդոտվում է իրավապահների կողմից, այլև նրա նկատմամբ իրականացվում է հետապնդում: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի մոտ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 33 անձ է ձերբակալվել։ Նրանց թվում է նաև «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։
«Իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հորդորում եմ զերծ մնալ նման գործելաոճից: Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար»,- գրել է Բաբայանը։
Նա շեշտել է՝ նման վարքագիծը առերևույթ պարունակում է հանցակազմի հատկանիշներ:
Բաբայանը նաև մտահոգություն է հայտնել վերջին օրերին տեղի ունեցող փաստաբանների իրավունքների խախտումների շարունակականության վերաբերյալ։
Փաստաբանների պալատի նախագահը պահանջում է իրավապահ մարմիններից դադարեցնել նման գործելաոճը: Միաժամանակ, հրավիրում է միջազգային պատկան կառույցների ուշադրությունը՝ ակնկալելով պատշաճ գնահատական կատարվող իրավախախտումների կապակցությամբ:
Հոկտեմբերի 20-ին «Մեր ձևով» շարժումը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Ռուբեն Մխիթարյանը ձերբակալվել էր այն պահին, երբ որպես իրավապաշտպան փորձում էր հանդարտեցնել Գյումրիի քաղաքապետարանի մոտ ստեղծված լարված իրավիճակը։
Լրահոս
0