00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Զոհրաբյան
Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է. Արա Զոհրաբյան
09:05
11 ր
Էդգար Գալստյան
Այնպես չէ, որ հանձնաժողովներ չեն ստեղծվել, բայց առաջարկների 90 տոկոսը մնացել է թղթի վրա․ Էդգար Գալստյան
09:17
8 ր
Գուրգեն Խանջյան
Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարիներին բավարարում էինք պահանջներին, հիմա՝ ոչ. Գուրգեն Խանջյան
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու քաղաքապետի պարտականությունները կկատարի Վարդան Ղուկասյանի փեսան

© Photo : press office of Gyumri municipalityԱվետիս Առաքելյան
Ավետիս Առաքելյան - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2025
Բաժանորդագրվել
Աղեկյանը հայտնեց, որ գործադուլ չկա, և համայնքապետարանում բնականոն աշխատանքը շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Գյումրու կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի պարտականություններն ի պաշտոնե կկատարի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց համայնքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։
Նա հավելեց՝ գործադուլ չկա։
Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը հոկտեմբերի 20–ին հայտնել էր, որ ի աջակցություն համայնքապետ Վարդան Ղուկասյանի` Գյումրու համայնքապետարանը գործադուլ կանի։ Ավելի ուշ քաղաքապետարանից հերքեցին այդ լուրը։
«Բնականոն աշխատանք է, բոլորը նորմալ եկել են գործի։ Գործադուլ անենք, որ բոլորը ուրախանա՞ն»,- նշեց Աղեկյանը։
Նշենք, որ Ավետիս Առաքելյանը Վարդան Ղուկասյանի դստեր ամուսինն է, նա Հայաստանի Կոմունիստական կուսակցության ավագանու ցուցակի երկրորդ համարն էր զբաղեցնում։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։
Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։
Լրահոս
0