00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու համայնքապետարանի մոտ ձերբակալվածների թվում անչափահասներ էլ կան․ փաստաբան

© SputnikКрасные береты у здания мэрии Гюмри (20 октября 2025). Ширак
Красные береты у здания мэрии Гюмри (20 октября 2025). Ширак - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2025
Բաժանորդագրվել
Քանի որ Գյումրու ՁՎՊ-ում ընդամենը 6 տեղ կա, ուստի ձերբակալվածներին տեղափոխել են տարբեր վայրեր։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Գյումրու համայնքապետարանի մոտ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ձերբակալվածների թվում նաև անչափահասներ կան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Հարությունյանը։
«Իմ վստահորդների մեջ մեկն անչափահաս է, բայց ինքը ձերբակալվածների շարքում միակ անչափահասը չէ»,- ասաց Հարությունյանը։
Նա նաև հայտնեց, որ ձերբակալվածներին տարբեր վայրեր են տարել, քանի որ Գյումրու ձերբակալվածների պահման վայրում ընդամենը 6 տեղ կա։
«Իմ վստահորդներից մեկին, օրինակ, Արմավիր են տարել, քիչ առաջ մեկին Ալավերդի տարան»,- ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ ձերբակալվածներին տեղափոխել են Շիրակի և Լոռու տարբեր քաղաքներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու համայնքապետարանի մոտ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 33 անձ է ձերբակալվել։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ նրանք ձերբակալվել են զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։
Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։
Լրահոս
0