00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Արսեն Թավադյան
Հուլիսին փոխված օրենքով ՀԾԿՀ–ն իրավունք ունի դադարեցնելու ՀԷՑ–ի լիցենզիան. Արսեն Թավադյան
09:06
11 ր
Լևոն Օհանյան
«Հետադարձ հիփոթեքը» հակասության մեջ է մտնում սեփականության տնօրինման իրավունքի հետ. Լևոն Օհանյան
09:18
12 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ռուբեն Մելիքյան
Մարդկանց «շան տղերք» անվանելը խուլիգանություն չէ, իսկ դրան պատասխանելը խուլիգանությո՞ւն է. Ռուբեն Մելիքյան
13:07
1 ր
Ալեն Սիմոնյան
Սկսում են քննարկել որևէ մեկի սեռական կյանքը. Ալեն Սիմոնյանը` Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ձերբակալության մասին
13:08
1 ր
Կարեն Մրզոյան
Հայաստանը Թուրքիայի համար վտանգ ներկայացնող երկրների եռյակում է. Կարեն Միրզոյան
13:09
1 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
ՀԾԿՀ նիստ
ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու օրակարգով ՀԾԿՀ նիստը սկսվել է սկանդալով
18:11
3 ր
Ռոմանոս Պետրոսյան
«Ես տիրապետում եմ իրավիճակին»․ Ռոմանոս Պետրոսյան
18:14
2 ր
Արմինե Ֆանյան
Քննչական կոմիտեում երկու հոգևորականի են հարցաքննել վկայի կարգավիճակով. Արմինե Ֆանյան
18:16
2 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Կարեն Միրզոյան
Բանակցային փաստաթղթերը կորսված հնարավորությունների փաստաթղթեր են. Կարեն Միրզոյան
09:05
15 ր
Արմեն Բադալյան
Թևերը ոլորելով տանում են մարդասպաններին, ահաբեկիչներին, ոչ թե պոդկաստ վարողներին. Բադալյան
09:21
7 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:01
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Նիկոլ Փաշինյան
Հստակ, աներկբա, միանշանակ և տարընթերցման տեղիք չտվող պատասխան եմ ուզում տալ. Փաշինյանը` TRIP-ի մասին
17:05
3 ր
Մարինե Ֆարմանյան
Իրավական ահաբեկման ենթարկելու նպատակ է հետապնդում այս ամենը. Մարինե Ֆարմանյան
17:15
4 ր
Դավիթ Ղազինյան
Իրենց օրոք կոծկվել է շատ լուրջ հավելագրման դեպք. Դավիթ Ղազինյան
17:20
3 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում քաղաքական հարց կար լուծելու, Երևանն անտեր էր մնացել․ Խամոյանը՝ փոխնախարարին

© Photo : press office of the Parliament of ArmeniaԱգնեսա Խամոյան
Ագնեսա Խամոյան - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2025
Բաժանորդագրվել
Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու ոստիկանությունը նույն պրոֆեսիոնալիզմը չի դրսևորում հանցավորության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 20-ին ոստիկանությունը Երևանն անտեր էր թողել, քանի որ քաղաքական իշխանությունը քաղաքական հարց ուներ լուծելու Գյումրիում։ Այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը՝ հարց ուղղելով ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանին, թե ինչ սկզբունքով կամ հաշվարկով է որոշվում ոստիկանական ուժերի բաշխվածությունը։ Նա անդրադարձավ հոկտեմբերի 20–ին սոցցանցերում տարածված տեսանյութին, ըստ որի՝ ակտիվիստ Արթուր Չախոյանը ծեծի էր ենթարկվել, սակայն որևէ ոստիկան չէր արձագանքել կատարվածին, քանի որ բոլորը Գյումրիում էին։
«Երեկ Գյումրիում մենք տեսանք բազմաթիվ ոստիկանական ուժեր։ Նույն ժամանակահատվածում Երևանում ծեծի է ենթարկվում ակտիվիստ, որը զանգում է ոստիկանություն, մասնավորապես՝ Նոր Նորքի բաժին, և պարզվում է, որ էդտեղ ոստիկան չկա, որովհետև ոստիկանությունն ամբողջ ուժերը կենտրոնացրել է Գյումրիում։ Եվ քաղաքացին ծեծված, ստիպված իր ոտքով գնում է ոստիկանության բաժին՝ հաղորդում ներկայացնելու»,- հարց ուղղեց Խամոյանը։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը վստահեցրեց, որ Երևանն ու ՀՀ որևիցե վարչական տարածք անտեր չի մնացել ոստիկանության տեսանկյունից։ Կասկածում է, որ նման ահազանգ տրված լինի Նոր Նորքի բաժին և պատասխան հնչած լինի, թե այս պահին բավարար ուժեր չկան։
«Ոստիկանական ուժերը ցանկացած միջոցառման ըստ անհրաժեշտության ներգրավվում են համապատասխան հաշվարկների հիման վրա (մարդկային և տեխնիկական միջոցներ- խմբ․)։ Հաշվարկների հիմքում դրվում են միջոցառման բնույթը, մարդկանց քանակը, վերջիններիս վարքագիծը, ընդհանուր տարածքը, իրավիճակի բարդությունը, ագրեսիվ մարդկանց քանակի մասնաբաժինն ընդհանուր մարդկանց մեջ»,- նշեց նախարարի տեղակալը՝ առաջարկելով, եթե ահազանգին չարձագանքելու կոնկրետ դեպք կա, ապա թող պատգամավորը ներկայացնի այն։
Խամոյանը կրկնեց իր տեղեկությունները՝ ընդգծելով, որ կոնկրետ ահազանգը կա։ Հարց ուղղեց փոխնախարարին՝ ինչո՞ւ նույն պրոֆեսիոնալիզմը ոստիկանությունը չի ցուցաբերում իրական հանցագործների և հանցագործությունների բացահայտման ուղղությամբ և նույն հաջողությամբ բերման չեն ենթարկվում բազմաթիվ հանցագործներ, մարդասպաններ, ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվողներ։
Փոխնախարարը վստահեցրեց՝ ոստիկանության արձագանքը չի բխում ահազանգողի քաղաքական հայացքներից կամ դիրքորոշումից, այլ արձագանքման առաջնահերթությունը տրվում է ըստ իրավիճակի վտանգավորության։ Միաժամանակ խոստացավ պարզել հանգամանքները, թե ինչ է տեղի ունեցել նախօրեին։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։
Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։
Լրահոս
0