https://arm.sputniknews.ru/20251021/gazajum-aveli-qan-500-hazar-mard-e-svovi-matnvats-mak-94916533.html
Գազայում ավելի քան 500 հազար մարդ է սովի մատնված. ՄԱԿ
Գազայում ավելի քան 500 հազար մարդ է սովի մատնված. ՄԱԿ
Sputnik Արմենիա
Մեկ ամիս Պարենի համաշխարհային ծրագիրը զրկված էր տարածաշրջանի հյուսիսային հատված մուտք գործելու հնարավորությունից։ 21.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-21T19:30+0400
2025-10-21T19:30+0400
2025-10-21T19:30+0400
գազայի հատված
սով
https://cdn.am.sputniknews.ru/img/987/02/9870245_0:563:1639:1485_1920x0_80_0_0_bb77468e9a77f14eae9a012557dd388f.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Գազայի հատվածում ավելի քան կես մլն մարդ սովի է մատնված։ Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ներկայացուցիչ Աբիր Էտեֆան՝ ընդգծելով բոլոր անցակետերի բացման անհրաժեշտությունը՝ մարդասիրական օգնություն մատակարարելու համար։Էտեֆայի խոսքով՝ մեկ ամիս Պարենի համաշխարհային ծրագիրը զրկված էր տարածաշրջանի հյուսիսային հատված մուտք գործելու հնարավորությունից։Էտեֆան նշել է, որ ՊՀԾ-ն կարողացել է փոքր քանակությամբ սնունդ հասցնել տարածաշրջանի հյուսիսային հատված։ Սակայն այժմ կազմակերպությունը թույլտվություն չունի օգտագործելու Սալահ ադ-Դին ճանապարհի հյուսիսային հատվածները, որը Գազայի հատվածում հարավից հյուսիս տանող հիմնական տրանսպորտային զարկերակն է։Այդ դեպքում ծրագիրը կկարողանա գործել Գազայում ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ մասշտաբներով։Օգոստոսի 22-ին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը առաջին անգամ հայտարարեց Պաղեստինի տարածաշրջանում աղետալի սովի մասին։
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/987/02/9870245_0:409:1639:1638_1920x0_80_0_0_bad15ddc32619d22384d6446834f0e4b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, սով
Գազայում ավելի քան 500 հազար մարդ է սովի մատնված. ՄԱԿ
Մեկ ամիս Պարենի համաշխարհային ծրագիրը զրկված էր տարածաշրջանի հյուսիսային հատված մուտք գործելու հնարավորությունից։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Գազայի հատվածում ավելի քան կես մլն մարդ սովի է մատնված։ Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ներկայացուցիչ Աբիր Էտեֆան՝ ընդգծելով բոլոր անցակետերի բացման անհրաժեշտությունը՝ մարդասիրական օգնություն մատակարարելու համար։
Էտեֆայի խոսքով՝ մեկ ամիս Պարենի համաշխարհային ծրագիրը զրկված էր տարածաշրջանի հյուսիսային հատված մուտք գործելու հնարավորությունից։
Էտեֆան նշել է, որ ՊՀԾ-ն կարողացել է փոքր քանակությամբ սնունդ հասցնել տարածաշրջանի հյուսիսային հատված։ Սակայն այժմ կազմակերպությունը թույլտվություն չունի օգտագործելու Սալահ ադ-Դին ճանապարհի հյուսիսային հատվածները, որը Գազայի հատվածում հարավից հյուսիս տանող հիմնական տրանսպորտային զարկերակն է։
«ՄԱԿ-ի ՊՀԾ–ի լայնածավալ գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որ բոլոր անցակետերը բաց լինեն, հատկապես հյուսիսում», – հայտարարել են կազմակերպությունից՝ կոչ անելով նաև պահպանել հրադադարի ռեժիմը։
Այդ դեպքում ծրագիրը կկարողանա գործել Գազայում ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ մասշտաբներով։
Օգոստոսի 22-ին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը առաջին անգամ հայտարարեց Պաղեստինի տարածաշրջանում աղետալի սովի մասին։