https://arm.sputniknews.ru/20251021/hajastanum-ansharzh-gujqi-gvortsarqneri-mi-masy-hnaravvor-klini-knqel-elektrvonajin-eghanakvov-94903167.html
ՀՀ–ում անշարժ գույքի գործարքների մի մասը հնարավոր կլինի կնքել էլեկտրոնային եղանակով
ՀՀ–ում անշարժ գույքի գործարքների մի մասը հնարավոր կլինի կնքել էլեկտրոնային եղանակով
Sputnik Արմենիա
Այդպիսի փաստաթղթերի գրանցումը կիրականացնեն ոչ թե կադաստրի աշխատակիցները, այլ ավտոմատ համակարգը։ 21.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-21T15:25+0400
2025-10-21T15:25+0400
2025-10-21T15:26+0400
հայաստան
անշարժ գույք
հիփոթեքային վարկ
գրավ
նոտարական գրասենյակ
պայմանագիր
նանե ղազարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/16/41190283_0:79:1600:980_1920x0_80_0_0_f475a3af66db96b1429b65c8da9fe68c.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Անշարժ գույքի գործարքները, որոնք նոտարական վավերացման կարիք չունեն, Հայաստանում հնարավոր կլինի կնքել էլեկտրոնային եղանակով։ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ԱԺ–ում ներկայացրեց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պետի տեղակալ Նանե Ղազարյանը։Ղազարյանի խոսքով` նման գործարքներ կնքելու համար բավական կլինի ազգային նույնականացման «Ես եմ» հարթակում նույնականացումը, իսկ այնուհետև փաստաթղթի տակ դնել էլեկտրոնային ստորագրություն։ Ըստ նրա` այդ կերպ փաստաթղթերի գրանցումը կիրականացնեն ոչ թե կադաստրի աշխատակիցները, այլ ավտոմատ էլեկտրոնային համակարգը։Նշենք, որ ՀՀ կառավարության` 2011 թվականին ընդունված որոշմամբ հաստատվել են այն պայմանագրերի նմուշները, որոնք նոտարական վավերացման կարիք չունեն` ներառյալ նվիրատվության և անշարժ գույքի բաժանման գործարքները, ինչպես նաև հիփոթեքային վարկերի դեպքում գույքը գրավ դնելու մասին պայմանագրերը։3-րդ երեխայից հետո պետությունը կմասնակցի հիփոթեքի վճարմանը. Նարեկ Կարապետյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/16/41190283_0:0:1424:1068_1920x0_80_0_0_b7129d3b49484f79bc2c2e9c7cd95160.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հիփոթեք պայմանագիր
ՀՀ–ում անշարժ գույքի գործարքների մի մասը հնարավոր կլինի կնքել էլեկտրոնային եղանակով
15:25 21.10.2025 (Թարմացված է: 15:26 21.10.2025) Այդպիսի փաստաթղթերի գրանցումը կիրականացնեն ոչ թե կադաստրի աշխատակիցները, այլ ավտոմատ համակարգը։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Անշարժ գույքի գործարքները, որոնք նոտարական վավերացման կարիք չունեն,
Հայաստանում հնարավոր կլինի կնքել էլեկտրոնային եղանակով։ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ԱԺ–ում ներկայացրեց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պետի տեղակալ Նանե Ղազարյանը։
«Հիփոթեքի բազմակողմ պայմանագրի կնքման գործընթացը կդառնա առավել դյուրին, արագ և պայմանագրի կողմերի համաձայնության դեպքում կստորագրվի աշխարհի ցանկացած վայրում»,– ասաց նա։
Ղազարյանի խոսքով` նման գործարքներ կնքելու համար բավական կլինի ազգային նույնականացման «Ես եմ» հարթակում նույնականացումը, իսկ այնուհետև փաստաթղթի տակ դնել էլեկտրոնային ստորագրություն։ Ըստ նրա` այդ կերպ փաստաթղթերի գրանցումը կիրականացնեն ոչ թե կադաստրի աշխատակիցները, այլ ավտոմատ էլեկտրոնային համակարգը։
Նշենք, որ ՀՀ կառավարության` 2011 թվականին ընդունված որոշմամբ հաստատվել են այն պայմանագրերի նմուշները, որոնք նոտարական վավերացման կարիք չունեն` ներառյալ նվիրատվության և անշարժ գույքի բաժանման գործարքները, ինչպես նաև հիփոթեքային վարկերի դեպքում գույքը գրավ դնելու մասին պայմանագրերը։