https://arm.sputniknews.ru/20250916/3-rd-erekhajic-hetvo-petutjuny-kmasnakci-hipvoteqi-vtsharmany-narek-karapetjan-93506973.html
3-րդ երեխայից հետո պետությունը կմասնակցի հիփոթեքի վճարմանը. Նարեկ Կարապետյան
3-րդ երեխայից հետո պետությունը կմասնակցի հիփոթեքի վճարմանը. Նարեկ Կարապետյան
Sputnik Արմենիա
Նարեկ Կարապետյանի խոսքով` Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ մայրաքաղաքում ծնելիությունն ավելի բարձր է, քան գյուղերում։ 16.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-16T17:49+0400
2025-09-16T17:49+0400
2025-09-16T17:49+0400
նարեկ կարապետյան
երեխա
ընտանիք
հիփոթեքային վարկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1e/92936911_0:63:1200:738_1920x0_80_0_0_f82a33950e89fbef56bb5dde20f8a3ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ժողովրդագրության բարելավմանն ուղղված իրենց թիմի տեսլականը։ Նա տեսաուղերձում նշել է, որ երրորդ երեխայից հետո պետությունը ընտանիքներին պետք է աջակցի բնակարանի գնման հարցում։ Ըստ նրա՝ Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ մայրաքաղաքում ծնելիությունն ավելի բարձր է, քան գյուղերում։Նարեկ Կարապետյանը նկատել է, որ երիտասարդ ընտանիքների աջակցման ծրագիրն իրենց համար նորություն չէ։ Հիշեցրել է, որ նմանատիպ ծրագիր իրականացրել են Արցախում, ինչի արդյունքում հաջորդ 2 տարվա ընթացքում չորրորդ երեխա ունենալու դեպքերը ավելացել են 50 %-ով։«Մեր հայկական մշակույթը, ընդհանրապես ավանդույթներն ընտանիքակենտրոն են, և հայերի ճնշող մեծամասնության մոտ երջանկության հիմնական ցուցանիշը մեծ ընտանիքն է։ Եթե մենք կարողանանք աջակցել մեր հայ ընտանիքներին, որպեսզի ավելի շատ բազմազավակ ընտանիքներ լինեն մեր հասարակության մեջ, մենք այս հարյուրամյակում տեղ ենք ունենալու այս տարածաշրջանում, և մեր տոկոսային դերը կբարձրանա»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը։Նա նշել է, որ «Մեր ձևով» շարժումը այլ տնտեսական ծրագրեր է առաջարկելու, որոնք կբարելավեն ընտանիքների տնտեսական վիճակը։Հիշեցնենք, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից հղված հերթական ուղերձում խոսել էր ժողովրդագրական վիճակից ու նկատել , որ ժողովրդագրական ցուցանիշները Հայաստանում կատաստրոֆիկ են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1e/92936911_67:0:1134:800_1920x0_80_0_0_0723d2c14aef9d53955f565cee3bc990.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ կարապետյան, երեխա, ընտանիք, հիփոթեքային վարկ
նարեկ կարապետյան, երեխա, ընտանիք, հիփոթեքային վարկ
3-րդ երեխայից հետո պետությունը կմասնակցի հիփոթեքի վճարմանը. Նարեկ Կարապետյան
Նարեկ Կարապետյանի խոսքով` Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ մայրաքաղաքում ծնելիությունն ավելի բարձր է, քան գյուղերում։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ժողովրդագրության բարելավմանն ուղղված իրենց թիմի տեսլականը։ Նա տեսաուղերձում նշել է, որ երրորդ երեխայից հետո պետությունը ընտանիքներին պետք է աջակցի բնակարանի գնման հարցում։ Ըստ նրա՝ Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ մայրաքաղաքում ծնելիությունն ավելի բարձր է, քան գյուղերում։
«Հիմնական խնդիրը Հայաստանում, ըստ հարցումների, բնակարանային հարցն է, դա է պատճառը, որ երիտասարդ ընտանիքները մտածում են, սպասում են մինչև երրորդ, չորրորդ երեխան ունենալը։ Երրորդ և չորրորդ երեխայի դեպքում պետք է լուծել բնակարանային հարցը, այսինքն՝ վճարել բնակարանի հիփոթեքի մի մասը»,- ներկայացրել է նա։
Նարեկ Կարապետյանը նկատել է, որ երիտասարդ ընտանիքների աջակցման ծրագիրն իրենց համար նորություն չէ։ Հիշեցրել է, որ նմանատիպ ծրագիր իրականացրել են Արցախում, ինչի արդյունքում հաջորդ 2 տարվա ընթացքում չորրորդ երեխա ունենալու դեպքերը ավելացել են 50 %-ով։
«Մեր հայկական մշակույթը, ընդհանրապես ավանդույթներն ընտանիքակենտրոն են, և հայերի ճնշող մեծամասնության մոտ երջանկության հիմնական ցուցանիշը մեծ ընտանիքն է։ Եթե մենք կարողանանք աջակցել մեր հայ ընտանիքներին, որպեսզի ավելի շատ բազմազավակ ընտանիքներ լինեն մեր հասարակության մեջ, մենք այս հարյուրամյակում տեղ ենք ունենալու այս տարածաշրջանում, և մեր տոկոսային դերը կբարձրանա»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը։
Նա նշել է, որ «Մեր ձևով» շարժումը այլ տնտեսական ծրագրեր է առաջարկելու, որոնք կբարելավեն ընտանիքների տնտեսական վիճակը։
Հիշեցնենք, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից հղված
հերթական ուղերձում խոսել էր ժողովրդագրական վիճակից ու նկատել , որ ժողովրդագրական ցուցանիշները Հայաստանում կատաստրոֆիկ են։