00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդան Ղուկասյանի տեղակալը գյումրեցիներին կոչ է անում հավաքվել քաղաքապետարանի մոտ

© Photo : press office of Gyumri municipalityԳագիկ Մանուկյան
Գագիկ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2025
Բաժանորդագրվել
Մանուկյանը հորդորում է շրջապատել քաղաքապետարանի շենքը, որպեսզի ուժայինները չկարողանան հատուկ գործողություններ իրականացնել և տանել քաղաքապետին։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի տեղակալ Գագիկ Մանուկյանը կոչ է անում գյումրեցիներին հավաքվել քաղաքապետարանի մոտ՝ համայնքի ընտրված ղեկավարին պաշտպանելու համար։ Այս մասին Մանուկյանն ասել է «Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջի» ֆեյսբուքյան եթերում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ուժայիններն առավոտյան ներխուժել են Գյումրու քաղաքապետարան, փորձում են բերման ենթարկել համայնքապետ Վարդան Ղուկասյանին, որը մեկուսացել է իր առանձնասենյակում։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։
«Եկել են 6-րդ բաժնից, ուժային կառույցներից, առայժմ քաղաքապետին առանձնացրել են 30-40 հոգով։ 100 հոգուց ավելի զինված անձինք մտել են քաղաքապետարան, պարալիզացրել են ամբողջ աշխատանքը։ Կանայք, աղջիկները բոլորը վախի մեջ են, սարսափելի, ահավոր վիճակ է։ Գյումրեցիներ, ով սիրում, հարգում է իր քաղաքը, հելեք, պաշտպանեք ձեր օրենքով ընտրված քաղաքապետի շահերը։ Շրջապատեք քաղաքապետարանը, որ գործողություններ չկարողանան կատարել»,- ասել է Մանուկյանն իր տեսաուղերձում։
Հայտարարություն է հրապարակվել նաև Վարդան Ղուկասյանի ֆեյբսուքյան էջում։
«Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին։Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելու։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը»,- գրել է Ղուկասյանը։
Նա ընդգծել է, թե չպետք է թույլ տալ, որ պետությունը խախտի Գյումրու ինքնուրույնությունը։ Ուստի կոչ է արել գյումրեցիներին պահպանել քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1–ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։...Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:
Հոկտեմբերի 17-ին Վարդան Ղուկասյանն արձագանքեց` իրավապահների ուշադրությունը հրավիրելով Փաշինյանի հայտարարության վրա։ Նա նշեց, որ Փաշինյանը պետք է բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ, քանի որ, ըստ Ղուկասյանի, հանրային դաշտից դուրս շպրտելը նշանակում է կյանքից զրկել։
Լրահոս
0