https://arm.sputniknews.ru/20251020/meghm-asats-indz-hamar-shvokajin-e-zhanna-andreasjany-mankavarzhakanum-steghtsvats-vitshaki-masin-94846900.html
Մեղմ ասած` ինձ համար շոկային է․ Ժաննա Անդրեասյանը՝ Մանկավարժականում ստեղծված վիճակի մասին
Մեղմ ասած` ինձ համար շոկային է․ Ժաննա Անդրեասյանը՝ Մանկավարժականում ստեղծված վիճակի մասին
Sputnik Արմենիա
Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ Մանկավարժական համալսարանում պետք է ավելի խիստ մոնիտորինգային համակարգ ներդրվի։ 20.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-20T15:55+0400
2025-10-20T15:55+0400
2025-10-20T20:16+0400
ժաննա անդրեասյան
մանկավարժական համալսարան
ռեկտոր
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94845800_0:94:1800:1107_1920x0_80_0_0_0319aa28e4358f7d708aabc136e8f7cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շոկի մեջ է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցող իրադարձություններից։ ՀՀ ԿԳՄՍՆ–ի և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպված «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում»–ից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարը։Նշենք՝ հոկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել են համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը և համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։ Ռեկտորի պաշտպան Կարեն Գաբրիելյանն այսօր Sputnik Արմենիային հայտնեց, որ դատարանը մերժել է ռեկտորին կալանավորելու միջնորդությունը, և կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց։ Ռեկտորի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և 20 մլն դրամ գրավը: Պրոռեկտորն էլ խոստովանական ցուցմունք է տվել ու հաշվի առնելով դա՝ նրա նկատմամբ նույնպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։Նա ընդգծեց, որ հոգաբարձուների խորհրդում առաջիկայում կքննարկեն` բոլոր ուսումնասիրությունների արդյունքում նշաններ կամ ազդակներ եղե՞լ են, թե՞ ոչ։ Լրագրողի դիտարկմանը, որ հենց ինքն է այդ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը, իսկ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն էլ ռեկտորն իր ընկերուհին է, ինչպե՞ս է նման բան թույլ տրվել, Անդրեասյանը շեշտեց՝ իր հարաբերությունները գործնական են, Գևորգյանն էլ ռեկտորի պաշտոնում նշանակվել է խորհրդի ձայների մեծամասնությամբ։«Մտերմության ու ընկերության մասին դիտարկումներին ուղղակի չեմ արձագանքի, որովհետև գործնական դաշտում ես բացառապես գործնական հարաբերություններ ունեմ։ Տիկին Գևորգյանի հետ ծանոթացել և առնչվել եմ հենց այդ պաշտոնում առաջադրվելու և նշանակվելու ժամանակ։ Իմ հարաբերությունները ձևավորվել են գործնական և եղել են գործնական։ Այս ընթացքում փորձել եմ համապատասխան մանրամասներ ստանալ, որպեսզի բուհում ձեռնարկվելիք հետագա քայլերը պարզ դառնան»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։ Անդրեասյանը շեշտեց, որ ակնհայտ է՝ բուհը նոր ղեկավարություն կունենա, և դա պետք է լինի շատ ավելի հաշվետվողական միջավայրում, քան մինչ այս։ Լրագրողի հարցին, որ դեռ դատավճիռ չի եղել ու կա անմեղության կանխավարկած, ինչո՞ւ է նախարարը վստահ ասում բուհի ղեկավարության փոփոխման մասին, Անդրեասյանը փոփոխեց իր հայտարարածը՝ առնվազն այս փուլում դա պետք է արվի, քանի որ մեղադրանքները շատ լուրջ են։Վստահեցրեց՝ այժմ մոնիտրինգի հավելյալ մեխանիզմներ պետք է ձեռնարկվեն, խիստ մոնիտորինգային համակարգ ներդրվի, եթե գործադիր ղեկավարության հետ կապված առկա են նման ռիսկեր։Հիշեցնենք` ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը և համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94845800_100:0:1700:1200_1920x0_80_0_0_d87d7b4f80d404d0962b46313bd36c5e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ժաննա անդրեասյան, մանկավարժական համալսարան, ռեկտոր, ձերբակալություն
ժաննա անդրեասյան, մանկավարժական համալսարան, ռեկտոր, ձերբակալություն
Մեղմ ասած` ինձ համար շոկային է․ Ժաննա Անդրեասյանը՝ Մանկավարժականում ստեղծված վիճակի մասին
15:55 20.10.2025 (Թարմացված է: 20:16 20.10.2025) Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ Մանկավարժական համալսարանում պետք է ավելի խիստ մոնիտորինգային համակարգ ներդրվի։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շոկի մեջ է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցող իրադարձություններից։ ՀՀ ԿԳՄՍՆ–ի և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպված «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում»–ից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարը։
Նշենք՝ հոկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել են համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը և համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։ Ռեկտորի պաշտպան Կարեն Գաբրիելյանն այսօր
Sputnik Արմենիային հայտնեց, որ դատարանը մերժել է ռեկտորին կալանավորելու միջնորդությունը, և կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց։ Ռեկտորի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և 20 մլն դրամ գրավը: Պրոռեկտորն էլ խոստովանական ցուցմունք է տվել ու հաշվի առնելով դա՝ նրա նկատմամբ նույնպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
«Հաշվի առնելով այն, որ իրավական գործընթաց կա, բոլորս կարիք ունենք դատական վճռին սպասելու, ես էլ կսպասեմ դրան։ Արդեն իսկ տարածված տեղեկատվությունն ավելի քան մտահոգիչ է։ Մենք մեծ անելիք ունենք՝ հասկանալու խնդիրները։ Համալսարանն աուդիտ է անցել, ինչպես և անցնում է ցանկացած հիմնադրամ, տարբեր համապատասխան կառույցներ պարբերաբար ստուգումներ են անցկացրել։ Այն, ինչ տարածված է հաղորդագրությամբ, մեղմ ասած` ինձ համար շոկային է, ու ես կարծում եմ, որ նման իրավիճակները պետք է բացառվեն ցանկացած բուհում, մասնավորապես Մանկավարժական համալսարանում, որն ուսուցիչ է կրթում։ Այստեղ խոսքը ոչ միայն գիտելիքի, այլև արժեքների մասին է։ Ինձ համար անընկալելի է, որ ուսուցիչներ կրթող բուհը կարող է ունենալ այնպիսի վարքականոն, որն ուղիղ հակասության մեջ է նշված արժեքների հետ»,- ասաց Անդրեասյանը։
Նա ընդգծեց, որ հոգաբարձուների խորհրդում առաջիկայում կքննարկեն` բոլոր ուսումնասիրությունների արդյունքում նշաններ կամ ազդակներ եղե՞լ են, թե՞ ոչ։ Լրագրողի դիտարկմանը, որ հենց ինքն է այդ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը, իսկ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն էլ ռեկտորն իր ընկերուհին է, ինչպե՞ս է նման բան թույլ տրվել, Անդրեասյանը շեշտեց՝ իր հարաբերությունները գործնական են, Գևորգյանն էլ ռեկտորի պաշտոնում նշանակվել է խորհրդի ձայների մեծամասնությամբ։
«Մտերմության ու ընկերության մասին դիտարկումներին ուղղակի չեմ արձագանքի, որովհետև գործնական դաշտում ես բացառապես գործնական հարաբերություններ ունեմ։ Տիկին Գևորգյանի հետ ծանոթացել և առնչվել եմ հենց այդ պաշտոնում առաջադրվելու և նշանակվելու ժամանակ։ Իմ հարաբերությունները ձևավորվել են գործնական և եղել են գործնական։ Այս ընթացքում փորձել եմ համապատասխան մանրամասներ ստանալ, որպեսզի բուհում ձեռնարկվելիք հետագա քայլերը պարզ դառնան»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։
Անդրեասյանը շեշտեց, որ ակնհայտ է՝ բուհը նոր ղեկավարություն կունենա, և դա պետք է լինի շատ ավելի հաշվետվողական միջավայրում, քան մինչ այս։ Լրագրողի հարցին, որ դեռ դատավճիռ չի եղել ու կա անմեղության կանխավարկած, ինչո՞ւ է նախարարը վստահ ասում բուհի ղեկավարության փոփոխման մասին, Անդրեասյանը փոփոխեց իր հայտարարածը՝ առնվազն այս փուլում դա պետք է արվի, քանի որ մեղադրանքները շատ լուրջ են։
Վստահեցրեց՝ այժմ մոնիտրինգի հավելյալ մեխանիզմներ պետք է ձեռնարկվեն, խիստ մոնիտորինգային համակարգ ներդրվի, եթե գործադիր ղեկավարության հետ կապված առկա են նման ռիսկեր։
Հիշեցնենք` ըստ
Հակակոռուպցիոն կոմիտեի` համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը և համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ։